Խոսրով Դ.

Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ միապետ

Խոսրով Դ (ծն. թ. անյտ. - մօտ 415), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 385 - 388 թուականներինուն եւ 414 թ.-էն։ Արշակ Գ. թագաւորի խնամակալ Մանուէլ Մամիկոնեանի մահէն ետք, հայ նախարարներու պահանջով, Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին բարձրացուց պատանի Խոսրովին՝ անոր կնութեան տալով իր քոյր Զրվանդուխտին եւ խնամակալ կարգելով պարսիկ իշխան Զիկին։

Արշակ Գ. դիմեց կայսր Թէոդոսիոս I Մեծի օգնութեան՝ իր գահակալական իրաւունքը վերականգնելու համար։ Սակայն Թէոդոսիոսը եւ Շապուհը Հայաստանը բաժնեցին (387) միմեանց միջեւ. պարսկական մասին մէջ (ըստ Պրոկոպիոս Կեսարացիի՝ մօտ 80%-ը) իշխեց Խոսրովը, , հռոմէականին մէջ (մօտ 20%-ը)՝ Արշակ Գ.։ Շապուհ III-ի մահէն (388) ետք Պարսից արքունիքը Խոսրովին կանչեց Տիզբոն եւ Հայոց պետական միասնութիւնը վերականգնելու ամբաստանութեամբ բանտարկեց Անհուշ բերդին մէջ։ Խոսրովը բանտէն ազատեցաւ եւ երկրորդ անգամ գահ բարձրացաւ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւի միջնորդութեամբ՝ իր եղբայր Վռամշապուհ թագաւորի մահէն ետք։