Պապ Թագաւոր
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Պապ Թագաւոր | |
---|---|
Ծնած է | 353 |
Մահացած է | 374 |
Քաղաքացիութիւն |
![]() |
Մասնագիտութիւն | գերիշխան |
Վարած պաշտօններ | Հայոց արքայ |
Ամուսին | Զարմանդուխտ? |
Ծնողներ | հայր՝ Արշակ Բ., մայր՝ Փառանձեմ Սյունի? |
Երեխաներ | Վաղարշակ? եւ Արշակ Գ. |
Պապ (353 - 374), հայոց Արշակունի թագաւոր 370 թուականէն։ 17 տարեկանին յաջորդած է հօրը՝ հայոց արքայ Արշակ Բ–ին։ Մայրն էր Սիւնեաց Անդոկ մեծ իշխանի դուստրը՝ Փառանձեմ թագուհին։ Պապը գահ բարձրացած է Հռոմէական կայսրութեան օժանդակութեամբ։ Պապ Թագաւոր, հայոց սպարապետ Մուշեղ Մամիկոնեանի հետ գործակցելով՝ Նպատ լերան մօտ, Ձիրաւի ճակատամարտին, պարտութեան մատնեց պարսիկները, 371-ին։ Շնորհիւ սոյն յաղթանակին, 18-ամեայ Պապը դարձաւ հայոց թագաւոր։