Խոսրով Ա.
Խոսրով Ա. | |
---|---|
Ծնած է | անհայտ[1] |
Մահացած է | 217 |
Ազգութիւն |
![]() |
Մասնագիտութիւն | գերիշխան |
Վարած պաշտօններ | Հայոց արքայ[1] |
Ծնողներ | հայր՝ Վաղարշ Բ. |
Երեխաներ | Տրդատ Բ. |
Խոսրով Ա Մեծ, Քաջ (ծն.թ. անյայտ– 252), Մեծ Հայքի Արշակունի թագաւոր 211 թ.-էն: Յաջորդած է հօրը՝ Վաղարշ Բ-ին: Խոսրովի գահակալման տարիները վիճելի են պատագիտութեան մէջ: Գահակալման սկզբին Խոսրովը անցած է Կովկասեան լեռները, պատժել խազրաց եւ բասլաց ցեղերը, ապահոված պետութեան հիւսիսային սահմանները: Պաշտանելով քրմական դասի շահերը՝ հալածած է քրիստոնէական համայնքներուն: 215 թ.-ին Հռոմի հետ բարեկամանալու նպատակով այցելած է Կարակալա կայսրին, սակայն ձերբակալուած է: Կարակալայի արարքը հռոմէացիներու դէմ հանած է Հայոց բանակը, եւ ան հարկադրուած՝ ազատած է Խոսրովին: 216 թ.-ին Խոսրով ը պարթեւաց զինակցութեամբ յաղթած է վերստին նուաճումներու ելած Կարակալային:
Իրանի մէջ պարթեւ Արշակունիներու դէմ Սասանեաններու մղած գահակալական կռիւներու ժամանակ Խոսրովը պաշտպանած է արտաւան V Արշակունիին: Արտաւանի պարտութենէն ետք Խոսրովը գլխաւորած է հակասասանեան ուժերու պայքարը Արտաշիր I-ի դէմ: Աքեմենեան աշխարհակալութիւնը վերականգնելու մտադրութեամբ 230 թ.-ին պարսկական բանակը մտած է Հայոց Միջագետք եւ հռոմէացի Ասորիք` պատերազմ սկսելով Հայաստանի եւ Հռոմի դէմ: Խոսրովը Հռոմի կայսր Ալեքսանտր Սեւերոսի դաշնակցութեամբ 232 թ.-ի գարնանը յաղթած է պարսկական զօրքերուն եւ կասեցրած է անոնց առաջխաղացումը: Ըստ աւանդական պատմութեան, Արտաշիրի դէմ յաղթական պատերազմի առթիւ Խոսրով Ատրպատականի մէջ հիմնած է Դավրէժ (այժմ` Թաւրիզ) քաղաքը: Այնուհետեւ շուրջ 10 տարի (234 - 245) կռուած է Սասանեաններու դէմ եւ պաշտպանած է երկրի սահմանները: Խոսրովը զոհ դարձած է պարսից (հաւանօրէն Արտաշիր I-ի որդիի՝ Հայոց դրածոյ թագաւոր Որմիզդ-արտաշիրի) կազմակերպած դաւադրութեան:
Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Թ., 1909
- Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, Ե., 1968
- Յովսէպոս Փլավիոս, Դիոն Կասսիոս, Ե., 1976, (Օտար աղբիւրները հայերու եւ Հայաստանի մասին, 9. Հին յունական աղբիւրներ, 1)
- Մանանդեան Հ., Քննական տեսութիւն հայ ժողովուրդի պատմութեան, հ. 2, մաս 1, Ե., 1957
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 5. — է. 78.