Jump to content

Էջմիածնի Գաւառ

Գաւառ
Էջմիածնի Գաւառ
Զինանշան

Երկիր  Ռուսական Կայսրութիւն
 Ռուսական Հանրապետութիւն
 Անդրկովկասյան կոմիսարիատ
 Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն
 Հայաստանի Առաջին Հանրապետութիւն
 Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն
 Անդրկովկասի ԽՖՍՀ
 Խորհրդային Միութիւն
Հիմնադրուած է՝ 1849
Տարածութիւն 3390,1 square verst
Բնակչութիւն 124 237 մարդ (1897)[1]

Էջմիածնի Գաւառ, վարչաքաղաքական միաւոր Ռուսական կայսրութեան կազմի մէջ: Ձեւակերպուած է 1849 թուականին՝ Երեւանի նահանգի կազմին մէջ: Գաւառի կեդրոնը Վաղարշապատ քաղաքն էր:

Էջմիածնի գաւառի սահմանները՝ հիւսիս-արեւելքէն Ալեքսանդրապոլ, արեւելքէն՝ Նոր Պայազիտ եւ Երեւան, հարաւէն՝ Սուրմալու գաւառները: Արեւմուտքէն՝ Ախուրեան գետի երկայնքով, սահմանը կ'անցներ Օսմանեան կայսրութեան, իսկ 1878 թուականէն սկսեալ Կարսի մարզով: Ներառուած է հիմնականին մէջ ժամանակակից Արմաւիրի մարզը, ինչպէս նաեւ՝ Արագածոտնի մարզ (բացի Արագածի շրջանը) ու Կոտայքի մարզի Նաիրիի շրջանը:

Ռուսական վարչաքաղաքական բնագիրներու մէջ յայտնի է որպէս «Էջմիածնի Գաւառ», որ անուանուած էր Հայ առաքելական Մայր աթոռ եկեղեցիի՝ Էջմիածնի Մայր տաճարի անունով: Իսկութեան մէջ մայր տաճարի գտնուած վայրը (քաղաքը) կը կոչուէր Վաղարշապատ, եւ մինչեւ 1945 թուականը պահպանած էր սոյն անունը:

Գաւառը կազմուած է 1849 թուականին: Նախապէս, Սուրմալուի եւ Նոր Պայազիտի գաւառներու հետ միասին մաս կազմած է Երեւանի Խանութեան (1747-1827), ապա՝ Երեւանի Գաւառի կազմի: Ռուսական տիրապետութեան շրջանին ենթարկուէր է Հայկական մարզին (1828-1840), ապա՝ վրացա-իմերեթական նահանգի (1840-1846), Թիֆլիսի նահանգի (1846-1849) վարչութեան: Պարսկական տիրապետութեան շրջանին Էջմիածնի Գաւառի տարածքը ձեւակերպուէր էին Ապարանի, Արմաւիրի (Սարտարապատ), Աշտարակի (Կարբիբասար), Թալին մահալները:

1849 թուականին կայսերական յատուկ հրովարտակով կազմուեցաւ Երեւանի նահանգը: Ան կը ներառէր 1840 թուականին լուծուած Հայկական մարզի տարածքը եւ Ալեքսանդրափոլի գաւառը՝ հանդիսանալով ժամանակակից Հայաստանի հանրապետութեան հիմքը: 1918-1920 թուականներուն ներառուած է Հայաստանի առաջին հանրապետութեան, իսկ 1920 թուականէն ետք Խորհրդային Հայաստանի կազմին մէջ: 1930 թուականին լուծուէր է:

1897 թուականին մարդահամարի տուեալներով գաւառի բնակչութիւնը 124,237 մարդ էր, որոնց մօտաւռր 63 տոկոսը հայեր էին (77,572 մարդ), աւելի քան 35 տոկոսը՝ մուսուլմաններ՝ թաթարներ, քուրտեր, թուրքեր (35,999 մարդ)[2]: Փոքրամասնութիւն էին ՝ Ազերի, Ռուս, Ուգրանացի, վրացի, հրեայ, լեհ, պարսիկ, յոյն, գերմանացի ազգեր եւ ուրիշներ:

Բուն քաղաքի բնակչութիւնը 1897 թուականին հասեր էր 5267 մարդու, որոնցմէ 4996-ը (94,9 տոկոս)[3] հայեր էին: Բնակչութիւնը կեդրոնացած է հիմնականին Արարատեան Դաշտի գիւղերը, նաեւ՝ Աշտարակի շրջակայքը[4]:

1926 թուականին գաւառի բնակչութիւնը կազմեր էր 114,505 մարդ[5]:

Վարչական Բաժանում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1913 թուականին գաւառը բաժնուած էր 26 գիւղական համայնքներու՝

  • Աղաւնատունի
  • Ալի Քուչակի (Քուչակ)
  • Աշտարակի
  • Բաշ-Ապարանի (Ապարան)
  • Գեչալուի (Մրգաշատ)
  • Դողսի
  • Եղվարդի
  • Զեյվայի (Առատաշեն)
  • Էվջիլարի (Արազափ)
  • Թալինի
  • Խերբեկլուի (Երուանդաշատ)
  • Կարբիի
  • Կոշի
  • Ղարաքիլիսի (Հարթավան)
  • Ղզըլ Թամուրի (Ոսկեվազ)
  • Ղուրդուղուլիի (Արմաւիր)
  • Մահրիբանի (Կաթնաղբիւր)
  • Ներքին Խաթունարխի (Գայ)
  • Շահրիարի (Նալբանդեան)
  • Չոբանքարայի
  • Սաղմոսաւանի
  • Սարդարապատի (Արմաւիր)
  • Վաղարշապատի
  • Վերին Խաթունարխի (Ակնաշեն)
  • Փիրագանի (Բիւրական)
  • Քարխունի (Արաքս)
  • Քյորփալուի (Արշալոյս)

Ծանօթագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. https://web.archive.org/web/20131016122209/http://demoscope.ru/weekly/ssp/rus_gub_97.php?reg=71
  2. «Демоскоп Weekly - Приложение. Справочник статистических показателей. English»։ www.demoscope.ru։ արտագրուած է՝ 2022-04-20 
  3. «Демоскоп Weekly - Приложение. Справочник статистических показателей. English»։ www.demoscope.ru։ արտագրուած է՝ 2022-04-20 
  4. «ЭСБЕ/Эчмиадзинский уезд — English»։ ru.wikisource.org (ռուսերեն)։ արտագրուած է՝ 2022-04-20 
  5. «Демоскоп Weekly - Приложение. Справочник статистических показателей.»։ www.demoscope.ru։ արտագրուած է՝ 2022-04-20