Շմաւոն Շմաւոնեան
Շմաւոն Շմաւոնեան | |
---|---|
| |
Ծնած է | 22 Փետրուար 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Վերին Արտաշատ, Արտաշատի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Կրթութիւն | Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ |
Պարգեւներ | Ֆրիտյոֆ Նանսեն ոսկե հուշամեդալ? Հայաստանի Մշակոյթի նախարարութեան Ոսկէ Մետալ և Հայաստանի վաստակավոր նկարիչ? |
Shmavon Shmavonyan Ուիքիպահեստում |
Շմաւոն Շմաւոնեան (22 Փետրուար 1953, Վերին Արտաշատ, Արտաշատի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ նկարիչ, Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր նկարիչ (2011)։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Արտաշատ։ Սերած է Տէր Շմաւոնեաններու ակնառու գերդաստանէն, որոնք Հայաստան եկած են Խոյէն ու Սալմաստէն 1828 թուականի Թուրքմենչայի պայմանագիրի ստորագրուելէն ետք եւ հաստատուած են Արարատեան դաշտ՝ նախապէս Ղամարլու, ներկայիս՝ Արտաշատի Վերին Արտաշատ գիւղ։
Գծել սկսած է եօթ տարեկանէն։ 1971-1975 թուականներուն սորված է Փանոս Թերլեմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարանին մէջ։
Շմաւոնեանին «Յաւերժութիւն» կտաւը՝ նուիրուած 2001 թուականի Սեպտեմբեր 11-ի արհաւիրքի ժամանակ զոհուած լոսանճելըսցի հրշէջներուն եւ ոստիկաններուն ընտանիքներուն, կը գտնուի Լոս Անճելըսի Կլանտէյլ քաղաքի քաղաքապետարանը։
Անոր կտաւներէն կը գտնուին նաեւ Ամերիկայի ծերակոյտի պալատը, իսկ «Յոյս» կտաւը՝ Կլանտէյլի «Memorial» հիւանդանոցը։
2011 թուականին Քանատայի Մոնրէալ քաղաքին մէջ գործող «ՄԱԿ»-ի տնտեսական եւ ընկերաբանական հարցերով զբաղող խորհուրդին մէջ խորհրդատուական կարգավիճակ ունեցող իրազեկութեան միջազգային ակադեմիան Շմաւոնեանին շնորհած է ակադեմիկոսի պատուաւոր կոչում։
2011 թուականին Հայաստանի Նախագահի հրամանագիրով շնորհուած է Հայաստանի վաստակաւոր նկարչի պատուաւոր կոչում։
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ապու Տապի,
- Մոսկուա, 1982,
- Ս․ Փեթերսպուրկ, 1984,
- Պոլիս, 1992,
- Ֆրանսա, 1995,
- Պէյրութ, 1996, 1998,
- Անգլիա, 1996,
- Քուէյթ, 1997,
- ԱՄՆ, 1999, 2000, 2003, 2005, 2007, 2017,
- «Բնութեան Հրճուանք» անհատական ցուցահանդէս՝ Պոլսոյ մէջ, 2013[1]։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Զբօսանք»
- «Ծաղկազարդ»
- «Գորիս»
- «Հանդիպում»
- «Հրեշտակներ»
- «Մեր Տունը»
Պարգեւներ եւ կոչումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ֆրիտիոֆ Նանսէնի ոսկէ մետալ (2007),
- Հայաստանի մշակոյթի նախարարութեան ոսկէ մետալ (200),
- Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր նկարիչ (2011),
- «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» մետալ (Մատենադարանին նուիրաբերած է «Երգ երգոց» կտաւը) (2012),
- Երեւանի քաղաքապետի ոսկէ մետալ (2016),
- Լոս Անճելըսի մէջ Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան պատուոգիր (10 Մարտի 2017)[2]։
Ծանօթագրութւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ԱՐԱՐԱՏԵԱՆ ԵՐՓՆԵՐԳՈՒԹԻՒՆ - Հայրենի գեղանկարիչ Շմաւոն Շմաւոնեանի իւրայատուկ ցուցահանդէսը Պոլսոյ մէջ»։ archive.azator.gr։ արտագրուած է՝ 2022-03-29
- ↑ MassisPost։ «Ինքնատիպ Արուեստագէտը Շմաւոն Շմաւոնեան | Armenian News By MassisPost» (en-US)։ արտագրուած է՝ 2022-03-29