Ապու Տապի
Քաղաք | |||
---|---|---|---|
Ապու Տապի | |||
արաբերէն՝ ابوظبي | |||
| |||
Երկիր | Արաբական Միացեալ Էմիրութիւններ[1] | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Շէյխ | Շէյխ Խալիֆա պըն Զայէտ Ալ Նահեանի | ||
Տարածութիւն | 972 քմ² | ||
ԲԾՄ | 14 մեթր | ||
Կլիմայ | Անապատային կլիմա? | ||
Պաշտօնական լեզու | Արաբերէն | ||
Խօսուող լեզուներ | արաբերէն | ||
Բնակչութիւն | 1 483 000 մարդ (2020)[2] | ||
Խտութիւն | 9 221,9 մարդ/քմ² | ||
Կը գտնուի ափին | Պարսից Ծոց | ||
Ժամային գօտի | UTC+4։00 | ||
Հեռախօսային ցուցանիշ | 00971 | ||
Անուանուած է | հայր?[3] եւ gazelle?[3] | ||
Պաշտօնական կայքէջ | dmt.gov.ae(արաբ.)(անգլերէն) | ||
Ապու Տապի (արաբերէն՝ ابوظبي, «Եղջերուի հայրը»), Միացեալ Արաբական Էմիրութիւններու եւ Ապու Տապիի Էմիրութեան մայրաքաղաքը։ Բնակչութիւնը՝ 1.463.491 մարդ (2007 թ.)։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հիմնադրուած է 1760 թուականին։ Գեղեցիկ առասպել մը կայ ՄԱԷ-ի մայրաքաղաքի ստեղծման մասին։ Արաբ որսորդները օվասիսներէն մէկուն եղջերուին հետապնդելու ժամանակ կը հասնին Պարսից ծոցի ափերը, որտեղ ալ եղջերուն ջուրը կը նետուի եւ լողալով կը հասնի կղզի մը։ Որսորդները կը հետեւին եղջերուին, զոր անոնց կը հասցնէ քաղցրահամ աղբիւրի մը մօտ։ Որսորդները, ի նշան երախտագիտութեան, չեն սպաններ եղջերուն։ Իսկ աղբիւրի մօտ հիմնուած բնակավայրը կը կոչեն «Եղջերուի հայրը», ինչ որ արաբերէն կը հնչեն Ապու Տապի։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարսից ծոցի կղզիներէն մեկուն մէջ՝ մայր ցամաքէն 4 ք.մ. հեռաւորութեան վրայ։ Կղզին մայր ցամաքին կապուած է 2 ինքնաշարժի կամուրջներով։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փոխադրամիջոցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքին մէջ կը գործեն Մինա Զայէտ նաւահանգիստը եւ Միջազգային օդակայանը։ Հիմնական փոխադրամիջոցը ինանաշարժն է։ Փողոցները լայն են, արդիական կառուցապատմամբ, երթեւեկը եռագիծ է բոլոր կողմերէն։ Որպէս կանոն՝ հիւսիսէն հարաւ կը ձգտին ճանապարհները, իսկ արեւմուտքէն արեւելք՝ փողոցները։ Փողոցները բաժնուած են կեդրոնէն, բաժանման գիծը պատուած է արմաւենիի ծառերով։
Մարմնամարզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2009 թուականէն Եաս կղզիի ճանապարհին կ’ընդունուի Ֆորմիւլա 1-ի մրցոյթներէն մէկը՝ Ապու Տապիի Կրան Բրին։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Աբու Դաբի Fotos Archived 2009-04-26 at the Wayback Machine.
|