Շահէն Խաչատրեան
Շահէն Խաչատրեան | |
---|---|
| |
Ծնած է | 28 Սեպտեմբեր 1934 |
Ծննդավայր | Հալէպ, Սուրիա |
Մահացած է | 22 Հոկտեմբեր 2021[1] (87 տարեկանին) |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ուսումնավայր | Կայսերական Արուեստի ԱկադեմիաԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ |
Մասնագիտութիւն | արուեստագէտ, gallerist |
Վարած պաշտօններ | թանգարանի տնօրեն?[2] |
Շահէն Խաչատրեան (28 Սեպտեմբեր 1934, Հալէպ, Սուրիա - 22 Հոկտեմբեր 2021[1]), հայ արուեստաբան, Խորհրդային Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ (1984)։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Հալէպ: 1946-ին ընտանեօք ներգաղթած է Հայաստան։ 1965-ին աւարտած է Ս. Փեթերսպուրկի Ռեպինի անուան գեղարուեստի հիմնարկը: Վկայուած է Լենինկրատի գեղարուեստի ակադեմիայէն: Ան աշխատած է Հայաստանի Պետական Պատկերասրահին մէջ:
1967-ին, Մարտիրոս Սարեանի առաջարկով, ստանձնած է Սարեանի նորաստեղծ թանգարանի տնօրէնի պաշտօնը, զոր վարած է մինչեւ 2004 թուականը: 1990-ին վարած է Ազգային Պատկերասրահի տնօրէնի պաշտօնը, միաժամանակ ան վարած է աւելի քան տասնեակ մը թանգարաններու եւ պատկերասրահներու տնօրէնի պաշտօնը[3]։
Խաչատրեան հեղինակ է տասնեակ մը արուեստաբանական աշխատութիւններու, որոնք նուիրուած են 19-րդ եւ 20-րդ դարերու հայ արուեստին:
Ան ցուցահանդէսներ կազմակերպած է Իտալիոյ, Ֆրանսայի, Գերմանիոյ, Յունաստանի, Միացեալ Նահանգներու, Հունգարիոյ եւ նախկին խորհրդային բազմաթիւ քաղաքներու մէջ:
Շահէն Խաչատրեան աշխատած է Ս. Էջմիածնի մէջ, իբրեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մշակութային խորհրդական եւ Արշիլ Կորքիի թանգարանի տնօրէն[4]:
Հրատարակած է հայ արուեստի ու արուեստագէտներու մասին բազմաթիւ ուսումնասիրութիւններ` հայերէն, ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն թէ իտալերէն լեզուներով, ինչպէս «Հայ վրձինի վարպետներ» խորագրեալ վեց հատորներու հաւաքածոն` նուիրուած հանրայայտ հայ արուեստագէտներու[3]:
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1996 թուականին արժանացած է Հայաստանի «Մովսէս Խորենացի» շքանշանին[5],
- Հայ Առաքելական Եկեղեցւոյ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին[6],
- 1999 թուականին արժանացած է «Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ» կոչումին[7],
- Իսկ աշխարհահռչակ ծովանկարիչ Յովհաննէս Այվազովսկիի մասին իր աշխատասիրութիւնը Մոսկուայի մէջ արժանացած է առաջին կարգի շքանշանին[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 «Աւետելով Գարեգին Բ. Վեհափառին Փափաքով «Խրիմեան Հայրիկ.» Թանգարանի Հիմնումը՝ Շեշտելով Արեւմտահայերէնի Պահպանման Անհրաժեշտութիւնը «Հիմա Միայն Պէյրութն Է Մնացել», «Ազդակ»-ին Յայտնեց Արուեստաբան Շահէն Խաչատրեան` - Aztag Daily»։ archive.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-03-03
- ↑ says Juliette Davtian (2009-09-29)։ «ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱՐՈՒԵՍՏԱԲԱՆ ՇԱՀԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ ՀԵՏ- Շիրակի Հողի Պարգեւը»։ Asbarez - Armenian (en-US)։ արտագրուած է՝ 2022-03-03
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ Հրաժեշտ «Թանգարանի զինուորին», Աշոտ Գրիգորեան. Art-collage
- ↑ «Գիւմրու պատուաւոր քաղաքացիները»։ www.gyumricity.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-10-02-ին։ արտագրուած է՝ 2019-01-06