Նեղոս (դիցաբանութիւն)

Նեղոս
Նեղոս գետ-աստուածի յուշարձանը․ Վատիկանի թանգարան
Մասնագիտութիւն Նեղոսի Գետ-աստուած
Ամուսին (ընկերուհի) Քալիրօի
Ծնողներ Ովկիանոս եւ Թիթիս
Երեխաներ Մեմֆիդա
Աղհինօի
Թիլեֆասա
Հիոնի
Քալիադնի
Փոլիքսօ
Անիբի
Էվրիրօի
եւայլն․

Նեղոս (յուն․՝ Νείλος)․ ըստ յունական դիցաբանութեան, Նեղոս՝ Գետ-աստուած էր, Ովկիանոս Տիտանի եւ Թիթիս Տիտանուհին զաւակը։

Դիցաբանութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նեղոս Եգիպտոսի համանուն գետին աստուածն էր։ Նայադես յաւերժահարսներուն հայրն էր, ինչպէս նաեւ ուրիշ կարեւոր կիներու, որոնք հին Եգիպտոսի եւ Փիւնիկէի թագուհիներ եղան եւ նախահայրերն էին յունական դիցաբանութեան հերոսներուն։

Նեղոսին աղջիկները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մեմֆիդա[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կերպասի վրայ Նեղոսին պատկերացումը, Եգիպտոս, ղպտիական գործ, Ք․Ա․ 4-րդ դարու

Նեղոսին աղջիկներէն Մեմֆիդան, ամուսնացաւ Եգիպտոսի Էփաֆոս (Զեւսին եւ Արղոսի Իօ իշխանուհիին զաւակը) թագաւորին եւ անունը տուաւ իր ամուսինին հիմնիած կարեւոր քաղաքի մը որ հին Եգիպտոսին մայրաքաղաքը եղաւ։ Էփաֆոսին եւ Մեմֆիդային զաւակն էր Լիպիա, որուն անունով կոչուեցաւ Եգիպտոսին արեւմուտքը գտնուող երկիրը, ինչպէս նաեւ Ափրիկէի ամբողջ ցամաքամասը։ Լիպիա Փոսիտոնասին հետ ունեցան երկու տղաք՝ Վիլոս եւ Աղինոր։ Վիլոս մնաց ու դարձաւ Եգիպտոսի թագաւոր, իսկ Աղինոր Փիւնիկէ մեկնեցաւ եւ հոն թագաւոր դարձաւ։

Նեղոսին մնացեալ աղջիկներէն, ծանօթ եղած են Աղհիռօի (կամ Աղհինօի) եւ Թիլեֆասա, որոնք յարաբերաբար ամուսնացան Վիլոսին եւ Աղինորին։

Աղհիռօի[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աղհիռօի եւ Վիլոս ծննդաբերեցին Եգիպտոս եւ Տանաոս երկուորեակները։

Թիլեֆասա[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թիլեֆասա Աղինորէն ունեցաւ Ֆինիքաս, Գիլիքաս, Քադմոս, Թասոս եւ Եւրոպա, որուն Զեւս առեւանգեց ու Կրետէ տարաւ ու հոն ան ծննդաբերեց Մինոաս, Ռատամանթիս եւ Սարփիտոնաս։

Հիոնի[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ովկիանոսուհի Քալիրոիին հետ Նեղոս ունեցաւ աղջիկ մը եւս, Հիոնին։ Ան, հողագործէ մը կը բռնաբարուի եւ Էրմիս, հետեւելով Զեւսին պահանջին, Հիոնին ձիւնի փաթիլներու կը կերպարանափոխէ, որ հասկերը ոչնչացնէ։

Քալիանդի, Փոլիքսօ, Անիբի, Էվրիռօի, Եւրոպա[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նեղոսին աղջիկները կը համարուին նաեւ Նայադես յաւերժահարսներէն՝ Քալիադնի (Եգիպտոսին կիներէն մէկը) եւ Փոլիքսօ (Տանաոսին կիներէն մէկը), ինչպէս նաեւ Անիբի, Էվրիռօի եւ Եւրոպա։

[1] [2] [3]

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ըստ յունական արձանագրութիւններուն

Ուիքիդարան, ԻՍԻՈԴՈՍ - Թէողոնիա, տաղ 337-8

Τηθὺς δ᾽ Ὠκεανῷ Ποταμοὺς τέκε δινήεντας, Νεῖλόν τ᾽ Ἀλφειόν τε καὶ Ἠριδανὸν βαθυδίνην Και η Τηθύς γέννησε στον Ωκεανό τους στροβιλώδεις ποταμούς, το Νείλο, τον Αλφειό και τον Ηριδανό το βαθυδίνη,

Ուիքիդարան, Ափոլոդորոս Β 1,4-5․

Βῆλος δὲ ὑπομείνας ἐν Αἰγύπτῳ βασιλεύει μὲν Αἰγύπτου, γαμεῖ δὲ Ἀγχινόην τὴν Νείλου θυγατέρα, καὶ αὐτῷ γίνονται παῖδες δίδυμοι, Αἴγυπτος καὶ Δαναός, ο Βήλος έμεινε στην Αίγυπτο όπου έγινε βασιλιάς και παντρεύτηκε την Αγχινόη, κόρη του θεού Νείλου. Απέκτησε δύο δίδυμους γιους, τον Αίγυπτο και το Δαναό.

Ուիքիդարան, Հոմերոսի Ոդիսական Γ 476-480

πρίν γ' ὅτ' ἂν Αἰγύπτοιο, διιπετέος ποταμοῖο,

αὖτις ὕδωρ ἔλθῃς ῥέξῃς θ' ἱερὰς ἑκατόμβας ἀθανάτοισι θεοῖσι, τοὶ οὐρανὸν εὐρὺν ἔχουσι• καὶ τότε τοι δώσουσιν ὁδὸν θεοί, ἣν σὺ μενοινᾷς.

αν δεν περάσεις πάλι τα νερά του Αιγύπτου, του ποταμού που κατεβαίνει από τον ουρανό ψηλά· αν δεν προσφέρεις εκατόμβες, θυσία μεγάλη, στους αθάνατους όσοι κατέχουν τον πλατύ ουρανό.

Τότε οι θεοί θα δώσουν και θ᾽ ανοίξουν τον δρόμο σου που λαχταράς

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]