Թիլեֆասա
Թիլեֆասա | |
---|---|
Մասնագիտութիւն | թագաւոր |
Վարած պաշտօններ | թագավոր հունական առասպելաբանության մեջ? |
Ամուսին |
(1) Աղինոր (2,3) Ֆինիքաս |
Ծնողներ | Նեղոս (դիցաբանութիւն) եւ Նեֆելի |
Երեխաներ |
(1)Եւրոպա (դիցաբանութիւն),Ֆինիքաս, Գիլիքաս, Քադմոս, Թասոս (դիցաբանութիւն) (2)Եւրոպա, Քադմոս, Թասոս (3)Եւրոպա, Բիրոս, Ֆինիքի եւ Ասթիփալէա (դիցաբանութիւն) |
Թիլեֆասա (յուն․՝ Τηλέφασσα)․ լուսնական մակդիր յունական դիցաբանութեան մէջ (Թիլե-ֆասա = ան, որ հեռուէն կը փայլի եւ կամ՝ հեռուէն տեսանելի է)։
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թիլեֆասա Նեղոսին եւ Նեֆելիին դուստրն է։ Ան ծանօթ է որպէս Արղիոբի կարգ մը պատմաբաններու մօտ՝ Ֆերեքիդիս (Ք․Ա․ 580, Սիրոս - Ք․Ա․520) եւ Ղայոս Յուլիոս Իղինոս (Ք․Ա․64 - 17)։ Ինչպէս նաեւ որպէս Եւրոպայի մայրը։
Յունական դիցաբանութեան մէջ, ան զաւակներ կ՛ունենայ՝
- Փիւնիկէի Աղինոր թագաւորին հետ (առ այդ Ֆինիքասին՝ Եգիպտոսի Էփաֆոս թագաւորին թոռը, մայրն էր)․ Եւրոպա (դիցաբանութիւն), Ֆինիքաս, Գիլիքաս, Քադմոս, Թասոս։
- Ֆինիքասին հետ․ Եւրոպա, Քադմոս, Թասոս, Բիրոս, Ֆինիքի եւ Ասթիփալէա։
Անոնց միակ դուստրն էր Եւրոպա, որուն Զեւս՝ ցուլի կերպարանափոխուած, կ՛առեւանգէ։ Աղինոր իր տղոց կը հրամայէ Եւրոպան փնտռեն եւ առանց անոր ետ չվերադառնան։ Թիլեֆասա իր տղուն՝ Քադմոսին կ՛ընկերակցի, որպէսզի Եւրոպան փնտռեն։ Միասին Ռոտոս եւ Թիրա կը ճամբորդեն, ապա՝ Թրակիա, ուր ան կը մահանայ։ Քադմոս, մայրը կը թաղէ եւ Տելֆիս պատգամագուշակին խորհուրդը կ՛ուզէ։ Պատգամագուշակը զայն կը պատուիրէ ճամբորդել միչեւ կովի մը հանդիպի։ Քադմոս, հետեւելով պատգամագուշակին պատուէրին, կը հիմնէ Թիվան։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Emmy Patsi-Garin․ Յունական դիցաբանութեան բառարան․«Հարի Բացի», Աթէնք, 1969
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ [https://books.google.gr/books?id=dwO2DgAAQBAJ&dq=Telephassa+&pg=PP196&redir_esc=y#v=onepage&q=Telephassa&f=false Միթոս․ Թիլեֆասա, Սթեֆըն, 2-11-2017 (անգլերէն)
- ↑ Թէի․ Մոսհոսին բանաստեղծութիւնները(անգլերէն)
- ↑ Թիլեֆասա(անգլերէն)
- ↑ Ափոլոտորոս Գրադարան, 3․1․1(անգլերէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ափոլոնիոս ռոտեցին, Արղոնաւթիքա(անգլերէն)