Մխիթար Սեբաստացի
Մխիթար Սեբաստացի | |
---|---|
| |
Ծնած է | 7 Փետրուար 1676[1] |
Ծննդավայր | Սեբաստիա[1] |
Մահացած է | 27 Ապրիլ 1749[1] (73 տարեկանին) |
Մահուան վայր | Ս. Ղազար կղզի, Վենետիկ, Վենետիկի հանրապետութիւն[1] |
Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտութիւն | հանրային գործիչ, գիտնական, մշակութային գործիչ, հոգեւորական |
Աշխատավայր |
միաբանութիւն հիմնած 1705-ին, հեղինակ՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց» դասագիրքին |
Վարած պաշտօններ | Վանահայր |
Մխիթար Սեբաստցի (իտալ.՝ Mechitar di Sebaste, 7 Փետրուար, 1676, Սեբաստիա - 27 Ապրիլ, 1749, Սբ. Ղազար կղզի, Վենետիկ), հայ Կաթողիկէ եկեղեցական գործիչ, հայագէտ, Մխիթարեան միաբանութեան հիմնադիր, Մխիթար Սեբաստցիի անունով կոչուած է Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Մխիթար Սեբաստացին, որպէս միաբանութեան հիմնադիր, համարուեր է երկրորդ Մեսրոպ Մաշտոց։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սորված է Սեբաստիոյ Սուրբ Նշան, ապա՝ Էջմիածինի, Սեւանի եւ Կարինի վանքերուն մէջ։ 1663-ին մեկնած է Բերիա (այժմ՝ Հալէպ), ուր ծանօթացած է կաթողիկէ միսիոնարներու հետ։ 1701-ին. Պոլսոյ մէջ հիմնադրած է միաբանութիւն։ 1705-ին Հռոմի իշխանութիւններէն ստանալով վանք հիմնելու համաձայնութիւն՝ 1706-ին Վենետիկին ենթակայ Յունաստանի Մեթոն (յուն․՝ Μεθώνη) բերդաքաղաքին մէջ ձեռնամուխ եղած է վանքի կառուցմանը։
1712-ին Հռոմի պապ Կղեմենս XI-ը (լատ.՝ Clemes XI, 1649-1721) Սեբաստցիին շնորհած է աբբահօր կոչում։ Խուսափելով թրքական յարձակումներէն՝ 1715-ին միաբանութիւնը տեղափոխուած է Վենետիկ։ 1717 թուականին Վենետիկի Ծերակոյտը հրովարտակով Սուրբ Ղազար կղզին շնորհած է միաբանութեանը։ Այստեղ Սեբաստացին շինած է եկեղեցի, բացած է դպրոց, եւ պատրաստած է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարին մէջ ան զբաղած է մատենագիտական աշխատանքով, ղեկավարած է իր սաներու բանասիրական հետազօտական աշխատանքները, կատարած թարգմանութիւններ եւ հրատարակած է գիրքեր։
Սեբաստացիի մահէն ետք միաբանութիւնը, ի պատիւ անոր, կոչուած է Մխիթարեան միաբանութիւն։ Իր ողջութեան իսկ, անոր մեծարած են Երկրորդ Լուսաւորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ եւ այլ պատուանուններով։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց (1727)՝ աշխարհաբարի քերականութեան առաջին դասագիրքը
- Քերականութիւն գրաբար լեգուի հայկազեան սեռի (1730)՝ արժէքաւոր աշխատութիւն մը, ուր քննուած է գրաբարի ձեւաբանութիւնը, շարահիւսութիւնը, սահմանուած է կանոններ, անդրադարձած է նաեւ ուղղագրութեան եւ այլ հարցերու:
- Մեծ նուաճում մըն է Սեբաստացիի Բառգիրք հայկազեան լեզուի (2 հատոր, 1749-69) հայագիտական աշխատութիւնը, որ ներկայիս ունի բացառիկ արժէք. կ'ընդգրկէ ժամանակի հայերէն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ աւելի քան 100 հազար բառայօդուածով:
- Ուշագրաւ է նաեւ անոր Տաղարան (1727)՝ ժողովածուն, որուն բանաստեղծութիւններէն մաս մը, շարականի պէս, Սեբաստացիին երաժշտութեամբ, կ'երգուին այսօր։
- Լաւագոյն ձեռագիրներու համեմատութեամբ, հրատարակուած է Աստուածաշունչը (1733-35):
- Աւետեաց երկրի աշխարհացոյցը (1746)
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1981. — հատոր 7. — է. 633–634.
- ↑ Antonio Visentini (Venice 1688- Venice 1782)։ «Vignette of the Isola di S. Lazzaro degli Armeni»։ Royal Collection
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կաթողիկէ համայնգիտարան (անգլերէն)
|