Ստեփանոս Ագոնց
Ստեփանոս Ագոնց | |
---|---|
| |
Ծնած է | 20 Նոյեմբեր 1740[1][2][3] |
Ծննդավայր | Կէորկենի, Principality of Transylvania, Հունգարիայի թագավորություն[1][2] |
Մահացած է | 24 Յունուար 1824[3] (83 տարեկանին) |
Մահուան վայր | Վենետիկ, Աւստրիական Կայսրութիւն[1][2] |
Մասնագիտութիւն | աշխարհագրագէտ, հայագէտ, հոգեւորական, աստուածաբան, արուեստագէտ, արքեպիսկոպոս |
Ստեփանոս Ագոնց (20 Նոյեմբեր 1740[1][2][3], Կէորկենի, Principality of Transylvania, Հունգարիայի թագավորություն[1][2] - 24 Յունուար 1824[3], Վենետիկ, Աւստրիական Կայսրութիւն[1][2]), արքեպիսկոպոս, Վենետիկի Մխիթարեան երրորդ Աբբան:
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թրանսիլվանիոյ Ճուրճով-Կէօրկէնի հայաքաղաքը։ Գրիգորի որդի, մկրտութեան անունն էր Ամիրա:
1757-ին Վենետիկի Ս. Ղազարի վանքը կը ղրկուի, ուր վեց տարի ուսանելէ ետք, 1763-ին քահանայ կը ձեռնադրուի։ Հազիւ երեսնամեայ, վանքի աշակերտներուն վերակացու կը կարգուի (1770-1780), իսկ 1785-ին Ստեփանոս Մելքոնեան Աբբայի Աթոռակալ-փոխանորդ կ'ընտրուի: Առաքելական պաշտօնով, 1790-ին իր ծննդավայրը կ'երթայ, ուր կը մնայ մինչեւ Ստեփաննոս Աբբահօր մահը (Հոկտեմբեր 1799)։ 1800-ին Ս. Ղազար կը վերադառնայ, ուր միաբանական ընդհանուր ժողովը նոյն տարուան Նոյեմբեր 9-ին զինքը ընդհանուր Աբբայ կ'ընտրէ. այդ տարի Ս. Ղազար եզակի հիւր մը կ'ունենայ, յանձին Պիոս Է. Հռոմի նորընտիր Պապին։
1804-ին, Ագոնց Հռոմի մէջ «Արքեպիսկոպոս Սիւնեաց նահանգին» պատուոյ տիտղոսով կ'օծուի: Ան իր պաշտօնավարութեան շրջանին, բանակցած է Ֆրանսայի կայսեր Նափոլէոն Ա.-ի հետ եւ յաջողած է փրկել վանքի կալուածները վերահաս բռնագրաւումէ՝ իբրեւ «Հայկական Ճեմարան», որ արդէն Իտալիոյ բոլոր վանքերու ճակատագիրը եղած էր:
1811ին, Ս. Ղազարի վանքը «Հայկական Ճեմարան»ի տիտղոսը ստացած է Նափոլէոնի կողմէ։
Կատարած է վանքին ու տպարանին ընդարձակումը։ Ագոնցի անունը հռչակուած էր ո՛չ միայն հայ, այլեւ օտար շրջանակներու մէջ։ Իր օրով, բազմաթիւ թագաւորներ, օտար իշխանազուններ այցելած են Ս. Ղազարի վանքը: Խոր ծերութեան մէջ, 84 տարեկանին վախճանած է 1824 Յուլիս 29-ին:
Ստեփաննոս Ագոնց Արքեպ. ո՛չ միայն իբրեւ մատենագիր, այլեւ Ս. Ղազարի մեծ դէմքերէն մէկը եղած է:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հրատարակած է «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» գործը 11 հատորով (1802-1806), համագործակցութեամբ՝ Հ. Ղուկաս Ինճիճեանի (1758-1833), որ գրած է երեք հատոր։
Ստեփանոս արք. Ագոնց նաեւ հրատարակած է ճարտասանութեան ձեռնարկ մը (1775), Մխիթար Սեբաստացիի կենսագրութիւն մը (1810), եւ Աստուածաշունչի պատմութիւններու քառահատոր տեսութիւն մը (1819)։ Անոր անունը հանրածանօթ ըլլալով օտար շրջանակներու մէջ, բազմաթիւ թագաւորներ ու իշխանազուններ Ս. Ղազար այցելած են իր օրերուն:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ավստրիական կենսագրական բառարան — ÖAW.