Մարի Աթմաճեան
| Մարի Աթմաճեան | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | Մարի Աթմաճեան |
| Ծնած է | 13 Մարտ 1914[1] |
| Ծննդավայր | Պրաֆա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 13 Յունիս 1999[2] (85 տարեկանին) |
| Մահուան վայր | Mandres-les-Roses, Վալ-դը-Մարն[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1][3] |
| Ուսումնավայր | Դպրոցասէր Տիկնանց Վարժարան, École française Mlf de Thessalonique? և Փարիզի Համալսարան |
| Մասնագիտութիւն | բանաստեղծուհի և հանրային գործիչ |
| Աշխատավայր | Ջանք[1], Մշակոյթ[1], Անդաստան և Ազատ խոսք |
| Անդամութիւն | Ֆրանսիայի հայ գրականության ընկերություն?[1] |
| Կուսակցութիւն | Ֆրանսայի Համայնավար Կուսակցութիւն |
Մարի Աթմաճեան (13 Մարտ 1914[1], Պրաֆա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 13 Յունիս 1999[2], Mandres-les-Roses, Վալ-դը-Մարն[2]), սփիւռքահայ բանաստեղծուհի, գրական եւ հասարակական գործիչ։ Բանաստեղծ Ա. Սեմայի Գեղամ Միհրան Աթմաճեանի քոյրը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պրաֆա։
Նախնական կրթութիւնը ստացած է Կ. Պոլսոյ Դպրոցասէր Տիկնանց վարժարանին մէջ, ուր կատարած է իր գրական առաջին փորձերը։ 1922 թուականին, որբերու հոսանքին հետ մեկնած է Յունաստան։ Աւարտած է հայկական նախակրթարանը, մէկ տարի յաճախած է Սալոնիկի ֆրանսական իգական լիցէյը։ 1925-ին ընտանիքով տեղափոխուած են Հալէպ, 1928-ին՝ Եթովպիա, իսկ 1929-էն սկսեալ ապրած է Փարիզ։ Հոն հետեւած է Մարգարիտ Բաբայեանի երաժշտական եւ Սորպոնի համալսարանի գրականութեան դասընթացքներուն։
1930-ականներու սկիզբէն բանաստեղծութիւններ հրատարակած է «Ջանք» գրական-հասարակական ամսագրին եւ եղբօր «Մշակոյթ» հանդէսին մէջ, իսկ հետագային՝ «Անահիտ», «Պայքար», «Լուսաղբիւր», «Հայաստանի Կոչնակ», «Բազմավէպ», «Նոր Գիր», «Զուարթնոց» եւ այլ պարբերականներու մէջ։ «Տեգրեշենտօ» (1939) թատերգութեան, ինչպէս նաեւ «Գողգոթայի Շուշաններ» (1948), «Աստեղաքաղ» (1951), «Յաւիտենական Ուղիներ» (1956), «Գաղթաշխարհի Երգեր» (1961), «Ոսկի Գեղօն» (1967), «Վերջալոյսէն Առաջ» (1974) եւ «Յաւերժական Ուղիներով» (1974) քերթողական ժողովածուներուն մէջ պատկերած է սփիւռքահայերու կեանքն ու անոնց հայրենաբաղձ մտորումները։ Երկար տարիներ նախագահած է Ֆրանսահայ Գրողներու Միութեան[4]։
Քոյրն է տարաբախտ բանաստեղծ ու գրագէտ Աթմաճեան Սեմայի։ 1915-ի եղեռնին, Աղաճա Գըշլայի մէջ, ուր աքսորուած էին ընտանեօք, կ'ենթարկուին անլուր տանջանքներու։ Հայրը խենեշօրէն կը սպաննուի։ Իրենց կեանքին բաժինը գաղթականութիւն ու զրկանք կ'ըլլան։ Պոլիս, Սուրիա, Եթովպիա, Յունաստան եւ Ֆրանսա...:
Դպրոցական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կ'աշակերտէ Պոլսոյ Դպրոցասէր Տիկնանց վարժարանին։ Գրականութեան իր ուսուցիչը եղած է Արշակ Չօպանեան։ Գրական նախափորձերը կը հրատարակուին Ա. Սեմայի «Ջանք» եւ «Մշակոյթ» ամսագիրներուն մէջ։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1939-ին լոյս կը տեսնէ գրական իր առաջին երգը, թատերակ մը։
- 1947-ին կը հրատարակէ առաջին քերթողագիրքը՝ «Գողգոթայի Շուշաններ»:
- 1951-ին երկրորդը՝ «Աստեղաքաղ»:
- 1961-ին «Գաղթաշխարհի Երգեր»:
- 1967-ին «Ոսկի Գեղօն»:
- 1974-ին «Վերջալոյսէն Առաջ»։
Խորքի եւ կառոյցի իր բոլոր ընկրկումներուն հակառակ, 1920-1950-ական թուականներու գրական հանգրուանին մէջ յիշատակելի անուններէն մէկն է[6]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1974. — հատոր 1. — է. 132.
- 1 2 3 4 5 6 Fichier des personnes décédées
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 63. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ (հայերեն) Մառի Աթմաճյան, 2024-06-21, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%A1%D5%BC%D5%AB_%D4%B1%D5%A9%D5%B4%D5%A1%D5%B3%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10005780, վերցված է 2026-03-30
- ↑ Գրականութեան եւ արուեստի թանգարան, Երեւան
- ↑ Մինաս Թէօլէօլեան, Դար մը գրականութիւն, հ. Բ (Բ. հրատարակութիւն), Հալէպ, 1982։