Գեղամ Աթմաճեան
Գեղամ Աթմաճեան | |
---|---|
| |
Նաեւ յայտնի է իբրեւ | A. Séma եւ Ա. Սեմա |
Ծնած է | 18 Նոյեմբեր 1910[1] |
Ծննդավայր | Պրաֆա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Մահացած է | 18 Մայիս 1940[2][1] (29 տարեկանին) |
Մահուան վայր | Երկրորդ համաշխարհային պատերազմի երկրորդ ճակատ |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[1][3] |
Ուսումնավայր | Փարիզի Համալսարան[1] |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, վիպասան, գրագէտ, Խմբագիր |
Աշխատավայր |
Ջանք[1] Մշակոյթ[1] Լուսաբաց Անահիտ |
Վարած պաշտօններ | գլխաւոր խմբագիր եւ գլխաւոր խմբագիր |
Կուսակցութիւն | Ֆրանսայի Համայնավար Կուսակցութիւն |
Գեղամ Միհրան Աթմաճեան (գրական անուանումով՝ Սեմա, 18 Նոյեմբեր 1910[1], Պրաֆա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանեան Կայսրութիւն[1] - 18 Մայիս 1940[2][1], Երկրորդ համաշխարհային պատերազմի երկրորդ ճակատ), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր։ Բանաստեղծուհի Մարի Աթմաճեանի եղբայրը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1910 թուականին Արեւմտեան Հայաստանի Պաֆրա քաղաքը։ Մեծ Եղեռնէն յետոյ ապաստանած է Կոստանդնուպոլիսի եւ Կարֆայի որբանոցներուն մէջ։ Ապրած է Հալէպ։ 1929 թուականին տեղափոխուած է Փարիզ։ Յաճախած է Սորպոնի Համալսարանի գրական եւ ընկերաբանական (sociological) դասընթացքներուն։ Զոհուած է 1940 թուականի 19 Մայիսին, մարտի դաշտի վրայ (Ֆրանսա) երկրորդ աշխարհամարտի ժամանակ։
Խմբագրական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1933-ին Փարիզի մէջ Միսաք Մանուշեանի հետ կը հրատարակէ «Ջանք» ամսաթերթը, իսկ 1935-1937 թուականներուն՝ մինակ, «Մշակոյթ» գրական պարբերականը, որ կը շարունակուի, ուր եւ կը տպագրէ իր բանաստեղծութիւնները, պատմուածքները, թարգմանութիւնները եւ հրապարակախօսական յօդուածները։
Աշխատակցած է «Անահիտ»-ին, «Ապագայ»-ին, «Արաքս»-ին, «Վերածունդ»-ին, «Ազդարար»-ին եւ այլ թերթերու ու հանդէսներու:
Ստեղծագործութիւնները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Զրահաւոր գարուն» բանաստեղծութիւններու ժողովածու 1936 Փարիզ
- «Պարոն Կալունի» թատերական երկ 1937 Փարիզ
- «Շամիրամ» թատերական երկ 1938 Փարիզ
- «Ողջ մը մեռեալներու մէջ» (Ճ. Ռ. Քիփլինկի) թարգմանութիւն 1937 Փարիզ
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լուսամատեան բանաստեղծ Ա. Սեմայի (Գեղամ Աթմաճեան, 1910-1940) յիշատակին, կազմ. Մարի Աթմաճեան, Փարիզ, 1970։
- Աթմաճեան Մ., Անտոնեան Ա., Գեղամ Աթմաճեան (Ա. Սեմա), Փարիզ, 1984։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երկեր, Ե., 1966:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Հանրագիսատ, Հ. Մկրտիչ Վրդ. Պոտուրեան, Տպ. Պուքրէշ, 1938, Էջ 50։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.memoiredeshommes.sga.defense.gouv.fr/fr/arkotheque/client/mdh/militaires_decedes_seconde_guerre_mondiale/detail_fiche.php?ref=1353467&debut=0 — 2003.
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 62–63. — ISBN 978-2-905686-93-0