Մարդու Իրաւունքներ, Հի՛մա
Մարդու Իրաւունքներ, Հի՛մա (անգլերէն՝ Human Rights Now!), 1988-ին վեց շաբթուան ընթացքին տեղի ունեցած քսան համերգներու համաշխարհային շրջապտոյտ «Միջազգային Ներում» ոչ կառավարական կազմակերպութեան հովանին տակ։ Նպատակն էր հասարակութեան հետաքրքրութիւնը արթնցնել «Մարդու Իրաւունքներու Համաշխարհային Յայտարարութեան» 40-րդ տարեդարձին առթիւ։
Համերգներուն մասնակցեցան համաշխարհային ճանաչում ստացած երգիչներ, ինչպէս օրինակ՝ Պրուս Սփրինկսթին եւ Ի Պանտ Սթրիթ (Bruce Springsteen and the E Street Band), Սթինկ (Sting), Փիթըր Կապրիէլ (Peter Gabriel ), Թրէյսի Չափման (Tracy Chapman) եւ Եուսու Էնտուր (Youssou N'Dour ), ինչպէս նաեւ շրջապտոյտի ընթացքին իւրաքանչիւր երկրի, ուր համերգը տեղի կ'ունենար, արուեստագէտներ։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարդու իրաւունքներու համար պայքարող եւ կամ նախկին բանտարկեալ հասարակական գործիչներ, գլխաւորութեամբ Սոնի Վենքադրաթնամ (Հարաւային Ափրիկէ) հասարակական գործիչին (աքթիվիսթ) կը մասնակցին այս շրջապտոյտին։ Իւրաքանչիւր երկրի մէջ ուր համերգը կը կայանայ, հասարակական գործիչները մամլոյ խորհրդակցութեան ընթացքին կ'արծածեն Մարդու Իրաւունքներու հարցը եւ ներկաներուն կը բաժնեն իրենց լեզուին թարգմանուած «Մարդու Իրաւունքներու Համաշխարհային Յայտարարութեան» օրինակներ։ Նաեւ, տեղւոյն վրայ ներկաները կրնան ստորագրել Յայտարարութիւնը եւ անդամագրուիլ Մարդու Իրաւունքներու համաշխարհային շարժումին։
Շրջապտոյտները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շրջապտոյտներուն ընթացքին տրուած համերգները բացառիկ յաջողութիւն կ'արձանագրեն, մանաւանդ։ Իրենց դրօշմը ձգած են հետեւեալները (ըստ մարզադաշտի մեծութեան եւ ներկաներու թիւին)․ «Քամփ Նու» (90 000), «Ֆերենց Փուշքաս մարզադաշտ» (Նեփսթատիոն) (80 000), «Ճորճ Քենետի մարզադաշտ» (78 000), «Ռիվըր Սթէյթ մարզադաշտ» (75 000), «Հարարէ» (75 000) եւ «Աթէնքի Ողիմպիական մարզադաշտ» (70 000)։
Համերգներուն ցուցակը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուական (1988) |
Քաղաք | Երկիր | համերգի վայր | հրաւիրեալ արուեստագէտներ |
---|---|---|---|---|
Եւրոպա | ||||
2 Սեպտեմբեր | Լոնտոն | Անգլիա | Ուեմպլէյ մարզադաշտ | |
4 Սեպտեմբեր | Փարիզ | Ֆրանսա | Փարիզ-Պերսիի Օմնիսփոր մարզադաշտ | Միշել Ժոնաս |
5 Սեպտեմբեր | ||||
6 Սեպտեմբեր | Պուտափեշտ | Հունգարիա | Ֆերենց Փուշքաս մարզադաշտ (Նեփսթատիոն) | Հոպօ Պլուզ Եանոս Պրոտի |
8 Սեպտեմբեր | Թորինօ | Իտալիա | Թորինոյի Ողիմպիական մարզադաշտ | Քլաուտիօ Պայլլիոնի |
10 Սեպտեմբեր | Պարսելոնա | Սպանիա | Քամփ Նու | Էլ Ուլթիմօ տէ լա Ֆիլա |
Հարաւային Ամերիկա | ||||
13 Սեպտեմբեր | Սան Խոսէ | Քոսթա Ռիքա | Քոթա Րիքայի Ազգային մարզադաշտ | Կուատելուփէ Ուրպինա |
15 Սեպտեմբեր | Թորոնթօ | Քանատա | Մափլ Լիֆ Կարտընս | Քէյ Տի Լանկ |
17 Սեպտեմբեր | Մոնթրէալ | Մոնթրէալի Ողիմպիական մարզադաշտ | Քէյ Տի Լանկ Միշել Ռիվար Տանիէլ Լավուա | |
19 Սեպտեմբեր | Ֆիլատելֆիա | Ա․Մ․Ն․ | Ճոն Էֆ Քենետի մարզադաշտ | Ճոան Պաէզ |
21 Սեպտեմբեր | Լոս Անճըլես | Լոս Անճըլես Մեմորիալ Քոլոսիում | Ճոան Պաէզ Պոնօ Թը Էճ | |
23 Սեպտեմբեր | Օքլանտ, Քալիֆորնիա | Րինկ սենթըր Քոլոսիում | Ճոան Պաէզ Րոյ Օրպիսոն | |
Ասիա | ||||
27 Սեպտեմբեր | Թոքիօ | Ճափոն | Թոքիօ Տոմ | Քոտոու |
30 Սեպտեմբեր | Նիու Տելհի | Հնդկաստան | Ճաուահարլալ Նեհրու մարզադաշտ | Լ․ Շանկար Զաքիր Հիւսէին |
Եւրոպա | ||||
3 Հոկտեմբեր | Աթէնք | Յունաստան | Աթէնքի Ողիմպիական Մարզադաշտ | Եորղոս Տալարաս |
Ափրիկէ | ||||
7 Հոկտեմբեր | Հարարէ | Զիմպապուէ | Մարզախաղերու Ազգային մարզադաշտ | Օլիվըր Էմթուքուծի Էլանկա Սիտիի Չինկս |
9 Հոկտեմբեր | Ապիճան | Փղոսկրի Ափի Հանրապետութիւն | Ֆելիքս Ֆուեթ Պուայնի մարզադաշտ | Իսմայէլ Իսաաք Ճոնի Քլեկ |
Հարաւային Ամերիկա | ||||
12 Հոկտեմբեր | Սաօ Փաոլօ | Պրազիլիա | Փարքէ Անդարդիքա | Միլթոն Նաթիմենթօ Փաթ Մեթընի |
14 Հոկտեմբեր | Մենթոզա, Արժանթին | Արժանթին | Արժանթինի Մալվինաս մարզադաշտ | Լոս Փրիզոնիերոս Մարկամաa Ինթի Իլիմանի |
15 Հոկտեմբեր | Պուէնոս Այրես | Մոնումենթալ Անթոնիօ Վեսպուչիօ Լիպերթի մարզադաշտ | Լէոն Ճիեքօ Չարլի Կարսիա |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մարդու Իրաւունքներու Յայտարարութիւն (անգլերէն)
- Միջազգային Ներում (անգլերէն)
- Պրուս Սփրինկսթին (յունարէն)
- Սթինկ(անգլերէն)
- Փիթըր Կապրիէլ (անգլերէն)
- Թրէյսի Չափման (անգլերէն)
- Եուսու Էնտուր (անգլերէն)