Ճուզեփէ Գասպար Մեցոֆանտի
Ճուզեփէ Գասպար Մեցոֆանտի իտալ.՝ Giuseppe Gasparo Mezzofanti | |
---|---|
| |
Ծնած է | 19 Սեպտեմբեր 1774[1][2][3][…] |
Ծննդավայր | Պոլոնիա, Պապական մարզ[1][1] |
Մահացած է | 15 Մարտ 1849[4][3] (74 տարեկանին) |
Մահուան վայր | Հռոմ, Պապական մարզ[3][4] |
Քաղաքացիութիւն |
Վենետիկի հանրապետութիւն Իտալիայի թագավորություն Իտալիա[1] |
Մայրենի լեզու | Իտալերէն |
Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[5] |
Ուսումնավայր | Բոլոնիայի համալսարան?Կատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ |
Մասնագիտութիւն | լեզուաբան, գրադարանավար, համալսարանի դասախօս, Կաթոլիկ քահանայ, hyperpolyglot |
Աշխատավայր | Բոլոնիայի համալսարան? |
Վարած պաշտօններ | կարդինալ?[5] |
Անդամութիւն | Ռուսաստանի Գիտութիւններու Ակադեմիա, Շուէտի բանահիւսութեան, պատմութեան եւ հնավաճառութեան արքայական կաճառ, Հունգարիոյ գիտութիւններու կաճառ եւ Ակադեմիա դելա Կրուսկա? |
Կարտինալ Ճուզեփէ Գասպար Մեցոֆանտի, (19 Սեպտեմբեր 1774, Պոլոնիա, Պապական մարզ - 15 Մարտ, 1849, Հռոմ, Պապական մարզ):
Կեանքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Իտալիա, 1774-ին, կը նկատուէր պատմութեան մեծագոյն բազմալեզուեաններէն մէկը: Բացի աստուածաբանութենէն` իտալացի կարտինալը նաեւ հմուտ էր աստղագիտութեան, դրամագիտութեան, հնագիտութեան եւ բարբառագիտութեան ոլորտներուն մէջ: Բայց անոր իսկական սէրը լեզուներու մէջ էր, եւ ան նշանաւոր էր 39 օտար լեզուներ եւ զանազան բարբառներ խօսելու ունակութեամբ:
Կարտինալ Մեցոֆանտի Պոլոնիոյ համալսարանի արաբերէնի դասախօս էր: Հետագային նոյն համալսարանին մէջ դասաւանդած է նաեւ յունարէն եւ արեւելեան լեզուներ:
Լեզուներ սորվելով` ան միաժամանակ բազմաթիւ առաջադրանքներ կատարած է: Վարած է Վատիկանի գրադարանը եւ ղեկավարած` միսիոնարական գործունէութիւններ[6]:
Կ'ըսուի, թէ երբ կարտինալը մահացած է, բազմաթիւ եւրոպացիներ կ'ուզէին ունենալ անոր գանկը:
Լեզուներու ցանկ, որոնցմով կը խօսէր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ Ռասսսելի (1858) ան «բացառիկ գերազանցութեամբ» կը խօսէր.
Նաեւ կը նշուի, որ ան սահուն խօսած է ինը լեզուներով եւս եւ ունեցած է հիմնական գիտելիքներ՝ շարք մը այլ լեզուներէ: Բացի երեսուն լեզուներէն, կը խօսէր սիրիերէն, եթովպերէն, ամհարերէն, հինտի-ուրտու, Գուջարաթի, ռումաներէն, եւ այլն:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #118783696 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 autori vari Enciclopedia Treccani — Istituto dell'Enciclopedia Italiana, 1929.
- ↑ 4,0 4,1 Bibliothèque nationale de France Record #155108693 // BnF catalogue général — Paris: BnF.
- ↑ 5,0 5,1 Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ Ճուզեփէ Գասպար Մեցոֆանտի/