Հռիփսիմէ Սիմոնեան
| Հռիփսիմէ Սիմոնեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 2 (15) Յունուար 1916[1] |
| Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասեան երկրամաս, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 28 Սեպտեմբեր 1998 (82 տարեկանին) կամ 18 Սեպտեմբեր 1998[2] (82 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Թիֆլիսի Գեղարուեստի Ակադեմիա[1] |
| Երկեր/Գլխաւոր գործ | «Մայրություն» քանդակ?, Վանեցի աղջիկ (քանդակ), Ընկերուհիներ? և Արմենուհի |
| Տեսակ | քանդակագործութիւն |
| Մասնագիտութիւն | քանդակագործ, խեցեգործ և դասախօս |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ[1] |
| Անդամութիւն | Հայաստանի Նկարիչներու Միութիւն |
| Երեխաներ | Արծուին Գրիգորեան |
Հռիփսիմէ Սիմոնեան (2 (15) Յունուար 1916[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասեան երկրամաս, Ռուսական Կայսրութիւն[1] - 28 Սեպտեմբեր 1998 կամ 18 Սեպտեմբեր 1998[2], Երեւան, Հայաստան), հայ քանդակագործ-խեցեգործ։ Խորհրդային Հայաստանի ժողովրդական նկարիչ (1974)։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կարս, 1916-ին: Հայոց Ցեղասպանութենէն մազապուրծ անոր ընտանիքը՝ 1918-ին վերջնականապէս հաստատուած է Թիֆլիս, ուր Հռիփսիմէն աւարտած է դպրոցը, իսկ 1945-ին՝ Թիֆլիսի գեղարուեստի ակադեմիայի քանդակագործութեան բաժանմունքի խեցեգործութեան բաժինը[3]։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1945-ին Հայաստանի նկարիչներու միութեան կից կազմակերպած է կիրառական արուեստի բաժին, զոր ղեկավարած է մինչեւ 1975։
Երեւանի յախճապակիի գործարանի արտադրութեան համար ստեղծած է մանրաքանդակներու շարք («Հայկական պարեր», 1946), ամանեղէնի հաւաքածուներ։
1956-ին եղած է Երեւանի գեղարուեստա-թատերական ուսումնարանի խեցեգործական բաժնի վարիչ։
1958-ին Ռ․ Շահվերտեանի հետ ՀԽՍՀ ԳԱ արուեստի ուսումնարանին կից ստեղծած է խեցեգործութեան տարրալուծարան։
Սիմոնեանի ստեղծած քանդակներուն կարելի է հանդիպիլ Երեւանի շարք մը շէնքերու, փողոցներու եւ պուրակներու մէջ, ինչպէս նաեւ Մոսկուայի մէջ:
Սիմոնեանին բնորոշ են ազգային աւանդոյթներու խոր ըմբռնումն ու նորովի վերակերպաւորումը, որոնք կը յիշեցնեն ազգային տարազներով կանանց։ Սիմոնեանի ստեղծագործութեան ինքնուրոյն մասը կազմած են գծանկարն ու ջրանկարը, որոնք յաճախ օգտագործած է խեցիէ քանդակներ ստեղծելու համար։
Հռիփսիմէ Սիմոնեանի ստեղծագործութիւնները կը պահուին Հայաստանի ազգային պատկերասրահին, Յովհաննէս Թումանեանի եւ Աւետիք Իսահակեանի տուն-թանգարաններուն մէջ, նաեւ Գուսգովոյի սերամիկներու թանգարանին, Մոսկուայի Արեւելքի ժողովուրդներու արուեստի թանգարանին, Լէնինկրատի ազգագրական թանգարանին եւ այլ թանգարաններու մէջ[4]:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Վանեցի աղջիկ» քանդակը, կը գտնուի Երեւանի Աբովեան փողոցը
- «Արմենուհի», կը գտնուի Երեւանի Սիրահարներու այգիին մէջ
- «Մայրութիւն», հրակաւ, ջնարակ, 1981, Երեւան, Գայի պողոտայ, Նորքի թաղապետարանի դիմաց
- Ընկերուհիներ (քանդակ, Գիւմրի)
- Հռիփսիմէ Սիմոնեանի ծննդեան 100–ամեակին նուիրուած ցուցահանդէս՝ Արամ Խաչատրեանի տուն-թանգարանին մէջ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 — հատոր 10. — է. 377.
- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Հայ քանդակագործուհու արուեստի գաղտնիքը. ինչպէս նրան յաջողւեց յաղթել քաղցկեղին»։ Sputnik Արմենիա։ 20180114T1233+0400։ արտագրուած է՝ 2023-02-01
- ↑ «Հռիփսիմէ Սիմոնեան. քանդակագործ-խեցեգործ | Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-02-01-ին։ արտագրուած է՝ 2023-02-01