Արմենուհի (քանդակ)
Արտաքին տեսք
Արմենուհի (քանդակ) | |
---|---|
' | |
| |
Կը Գտնուի | Երեւանի Սիրահարներու զբօսայգիին մէջ |
Ստեղծած է | 1968-ին |
«Արմենուհի» քանդակ, ներկայիս կը գտնուի Երեւանի Սիրահարներու զբօսայգիին մէջ:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քանդակին հեղինակը Հռիփսիմէ Սիմոնեանն է, որ զայն ստեղծած է 1968-ին: Անիկա մէկ անգամ ցուցադրուած է Հայաստանի Նկարիչներու միութեան ցուցասրահին մէջ, իսկ 2009 թուականին Սիմոնեանին ընտանիքը քանդակը նուիրած է Երեւան քաղաքին[1]:
Քանդակը տեղադրուած է Սիրահարներու զբօսայգիին մէջ` արուեստագէտին զաւակներուն, թոռնիկին, Երեւանի քաղաքապետին եւ Նկարիչներու միութեան նախագահին ներկայութեամբ:
Սիրահարուած մարդիկ աւելի լաւ են գեղեցկութիւնը գնահատում: Իսկ Սիրահարների զբօսայգի գալիս են սիրահարուածները: Արուեստը պէտք է շփուի շրջապատի հետ, մարդկանց հետ` արուեստանոցում մնալու փոխարէն: Մօրս բոլոր գործերում նրա հոգեկան աշխարհն եմ զգում, ինձ համար հիմա նա ինձ հետ է: - քանդակագործին որդին` ճարտարապետ Արծուին Գրիգորեան
|
Հեղինակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քանդակագործ-խեցեգործ՝ Հռիփսիմէ Սիմոնեան։
Տուեալներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քանդակը կաւէ կառուցուած է, 1,9 մ բարձրութեամբ[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Արմենուհի»։ Bravo.am։ արտագրուած է՝ 2023-02-01
- ↑ «Այլազան. Կնոջ Կերպարով Արձանները Սակաւաթիւ Են Հայաստանի Մէջ – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2023-02-01