Թիֆլիսի Գեղարուեստի Ակադեմիա

Թիֆլիսի Գեղարուեստական Ակադեմիան Վրաստանի եւ Կովկասի ամենահին համալսարաններէն մէկն է: Տեղակայուած է Թիֆլիսի մէջ՝ Թիֆլիսի օփերայի եւ պալէթի թատրոնի մօտ՝ Ռուսթաւելի Պողոտայի վրայ:

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վրաստանի Գեղարուեստի Ակադեմիան հիմնադրուած է 8 Մարտ 1922 թուականին Կրթութեան Ժողովրդական կոմիտէի որոշումով: Ստեղծուած են գեղանկարչութեան, քանդակագործութեան, գծանկարչական եւ ճարտարապետական դպրոցներ: 1927 թուականին բացուած է սերամիքի դպրոցը, 1922-ին Մոսէ Թօիծեն հիմնած է արուեստի դպրոցը, որ վերապատրաստումներ ու կրթական ծրագիրներ կ'իրականացնէր Ակադեմիա ընդունուելու ցանկութիւն ունեցողներու համար: Ակադեմիան տեղակայուած է նախկին Քոպուլաշւիլի առանձնատան մէջ, որ ամբողջութեամբ վերակառուցուած է ճարտարապետ Սիմոն Քլտիաշւիլիի կողմէ 1902 թուականին:

Դպրոցներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Տեսողութեան արուեստի դպրոց
  • Մետիա արուեսագիտութեան դպրոց
  • Զարդարելու դպրոց
  • Ճարտարապետութեան դպրոց
  • Վերականգման, արուեստի պատմութեան եւ տեսութեան դպրոց

Բոլոր կրթական ծրագիրները կ'ուսուցանուին վրացերէնով:

Արձանագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 1922-1926 - Կէօրկի Չուպանաշւիլի
  • 1927-1930 - Ալեքսանտր Տուտուչաւա
  • 1930-1932 - Վախտանգ Քոթեթիշւիլի
  • 1932-1936 - Կրիկոլ Պուխնիքաշւիլի
  • 1936-1942 - Սիլովան Քաքապածէ
  • 1942-1948 - Ուչա Ճափարիծէ
  • 1948-1952 - Մամիա Տուտուչաւա
  • 1952-1959 - Սերժօ Քոպուլածէ
  • 1959-1972 - Ափոլոն Քութաթելածէ
  • 1972-1982 - Կէօրկի Թոթիպածէ
  • 1982-1987 - Զուրապ Նիժարածէ
  • 1987-1992 - Տենկիզ Պերածէ
  • 1992-2003 - Սոսօ Կոյաւա
  • 2003-2012 - Կիա Պուկածէ
  • 2012-2014 - Թինաթին Քլպիաշւիլի
  • 2014 թուականէն - Կիա Կուկուշւիլի

Շրջանաւարտներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ցուցահանդէսներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ակադեմիային մէջ կը գործեն հետեւեալ ցուցադրասրահները՝

  • Մեծ ցուցադրասրահ
  • Թանգարան, ուր կը պահուին 618 գեղանկարներ, սորվող եւ աւարտող աշակերներու աշխատանքներ: Այստեղ կը գտնուին նաեւ Կիկօ Կապաշւիլիի 8 աշխատանքները, Էլեն Ախւլետեանիի, Լիւտուիկ Լուիժի Լոնկոյի, Քիրիլ Ժտանեւիչի, Թամարա Պալանչիւածէի, Մոսէ Տուածէի, Ալեքսանտր Ցիմաքուրիծէի, Քորնելի Սանածէի, Ռենօ Թուրկիոյ եւ Կոխի Մախարիծէի աշխատանքներէն:
  • Ցուցասրահ
  • Կոպելենի թանգարան Շարտին փողոցին վրայ

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]