Հայկ (անձնանուն)
Արտաքին տեսք
| Հայկ | |
|---|---|
| Տեսակ | արական |
| Սեռ | Արական |
| Ծագում | |
| Ծագման լեզու | Հայերէն |
| Գիր | Հայերէնի Այբուբեն |
| Կ՛ոնթադրուի, որ նոյնն է ինչ | Hayk? |
| Կապուած յօդուածներ | «Հայկ» սկսող էջեր |
| Hayk (given name) Ուիքիպահեստին մէջ | |
Հայկ[1][2], հայկական արական տարածուած, հինէն հասած անուն է։ Հին հայկական դիցաբանական հայոց նահապետ Հայկի անունն է։ Ըստ ժողովրդական մեկնաբանութեան, Հայկ անունը կը նշանակէ «հսկայ», «յաղթանդամ»[3]։ Հայկ անունէն յառաջացած են՝ Հայկուհի, Հայկանուշ, Հայկանդուխտ իգական անունները։ Կան նաեւ Հայկունի եւ Հայկեան ազգանուններ։
Անունը կրողներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկ Նահապետ՝ հայերուս անուանադիր նախնին
- Հայկ Գամպուրեան (1888, Երզնկա, Կարնոյ նահանգ, Օսմ. Կայսրութիւն-Անյայտ)՝ հայ դեղագործ
- Հայկ Եազմաճեան(30 Յունուար, 1898, Կ.Պոլիս-12 Փետրուար, 1975, Երեւան)՝ բժիշկ, հոգեբոյժ
- Հայկ Թիրաքեան (1871, Տրապիզոն -1915)
- Հայկ Մարութեան (18 Դեկտեմբեր, 1976, Երեւան)՝ դերասան
- Հայկ Նագգաշեան (Ծն.Պէյրութ)՝ արձակագիր
- Հայկ Պարիկեան (Ծն.1914, Հալէպ)՝ գրագէտ
- Հայկ Օհանեան (Ծն.1910, Իրան)
Մականուն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վահէ Հայկ (Տինճեան, 1896, Խարբերդ-1983, Ֆրեզնօ)՝ ամերիկահայ արձակագիր