Հայկ Մարութեան
Հայկ Հրաչյայի Մարութեան, ծնած է Դեկտեմբէրի 18, 1976 թուականին Երեւան, հայ դերասան, ռեժիսդըր, բրոտյուսըր, հասարակական ագդիվիսդ։ յայտնի է «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ» եւ շարք մը այլ հանրաճանաչ հումորային մանրապատումներէն եւ ֆիլմերէն։ ՈՒՀԱ «Հայկական պրոյեկտ» խումբի նախկին անդամ։
Կէնսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայկ Մարութեանը 7 տարի սորուած է Երեւանի №83 միջնակարգ դպրոցին մէջ, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անուան ճեմարանին մէջ։ 1992 - 1997 թուականերուն սորուած է Երեւանի Պետական Ճարտարագիտական Համալսարանին մէջ։ 1995-2002 թուականին խաղացած է պոլիտեխնիկական ինսդիդուդի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ խումբին մէջ։ 1996- 2002 թուականին աշխատած է «Շարմ» ընկերութեան մէջ իբրեւ ռեժիսեդըր, դերասան՝ «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թոյն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» («Արմենիա» հեռուստաընկերութեան հետ համատեղ)։ 2002 թուականին ընկերներու ահետ համատեղ հիմնած է «Կարգին ստուդիա» ընկերութիւնը, ուր աշխատած է իբրեւ դերասան, ռեժիսդըր եւ բրոտյուսըր։ Համատեղ ստեղծած է հետեւյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ»,«Ալա Բալա Նիցա»։ Նաեւ մասնակցած է բոլոր նախագծերուն մէջ իբրեւ դերասան։ Մասնակցած է բազմաթիւ հեռուստա եւ կինոնկարահանումներու։ 2012 թուականին հանդիսացած է «Շանթ» հեռուստաընկերութեան «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժիւրիի անդամ։
Ամուսնացած է ազգութեամբ չեխ կնոջ՝ Իվայի հետ, որու հետ ծանոթացած է 2004-ին, երբ վերջինս որպէս կամաւոր կ'աշխատէր Սպիտակում «Կարմիր խաչի» առաքելութեան ներքոյ։ Ունի երկու երեխայ. դուստրը՝ Ալիսան, որդին՝ Արթիւրը։
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]տարի | ֆիլմ | մասնակցությունը որպէս՝ |
---|---|---|
1996 | «220 վոլտ» | դերասան |
1996 | «Վայլուր» | դերասան |
1996 | «Մեր բակը» | դերասան |
1998 | «Մեր բակը - 2» | դերասան |
2000 | «Թոյն կասետ» | դերասան |
2000 | «Ուրիշ կասետ» | դերասան |
2000 | «Բանդա» | դերասան |
2001 | «Կոմերցիոն ներկայացում» | դերասան |
2002 - 2009 | «Կարգին Հաղորդում» | դերասան, բրոտյուսըր |
2007 - 2009 | «Կարգին Մուլտեր» | դերասան |
2010 - 2013 | «Կարգին Սերիալ» | դերասան, բրոտյուսըր |
2011 | «Ալա Բալա Նիցա» | դերասան, բրոտյուսըր |
2014 | «Սուպեր Մամա» | դերասան, բրոտյոուսըր |
Հասարակական գործունէութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայկօ Մարութեանը դերասանական եւ բրոդյուսըրական գործունէութեան հետ միաժամանակ աքդիվութիւն կը ցուցաբերէ նաեւ հասարակական կեանքին։ Հատկապէս ան իր ընկերներու եւ ընտանիքու անդամներու հետ սկիզբ կը դնէ «Freecar» նախաձեռնութեանը 2013-ի Յուլիսին, դրանսբորդի թանկացման դէմ Երեւան քաղաքին մէջ տեղի ունեցող բողոքի ակցիաներու ժամանակ։ Մասնաւորապէս, անոնք իրենց մեքենաներով կանգառներու մէջ հասարակական դրանսբորդին սպասող քաղաքացիներուն անվճար կը տեղափոխէին Երեւան քաղաքի տարբեր վայրեր, իսկ անոնց կանայք՝ քաղցրավենիք բաժանում հասարակական դրանսբորդի վարորդներուն[1]։ Հետեւելով Հայկօյի օրինակին՝ այդ նախաձեռնութեանը սկսան միանալ նաեւ հայկական շոուբիզնեսի այլ ներկայացուցիչներ, դերասաններ, եւ պարզապէս, հասարակ քաղաքացիներ[2]։
Յունուար 25 2014 թուականին Հայկօն, իր ընտանիքին հետ եւ ՈՒՀԱ-ի «Նոր Հայեր» խումբի նախկին անդամ Արտակ Գասփարեանը իրականացրեցին նոր բարեգործական նախաձեռնութիւն. շարժական ճաշարան՝ Երեւանորուն ապրող սոցիալապէս անապահով քաղաքացիներու համար[3]։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- avproduction.am/Հայկ Մարութեան Archived 2021-11-29 at the Wayback Machine.
- facebook/hayk.marutyan
- ԿինոՊոիսկ
- IMDb