Հայկ Գամպուրեան
Հայկ Գամպուրեան | |
---|---|
| |
Ծնած է | 1888 |
Ծննդավայր | Երզնկա, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | անհայտ |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Հայկ Գամպուրեան (1888, Երզնկա, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն - անհայտ), հայ դեղագործ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1888 թուականին՝ Կարնոյ նահանգի, Երզնկայի գաւառի կեդրոն Երզնկա քաղաքին մէջ։ Նախնական կրթութիւնն ստացած է Երզնկայի ազգային վարժարանին մէջ։ 1906 թ. մեկնած է Զմիւռնիա եւ քարափէն ուղղակի բանտ առաջնորդուած։ Մէկ ամիս բանտին մէջ մնալէ ետք աքսորուած է Տրապիզոն։ 1907 թուականին մեկնած է Կ. Պոլիս։ 1908-11 թուականներուն ուսանած է դեղագործական համալսարանէն ներս։
1911 թ. Բրուսա քաղաքի մոտակա Մխալիճ գյուղում բացել է սեփական դեղատուն։ Իտալա-թուրքական (1911) եւ Բալկանյան (1912-1913) պատերազմների ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ եւ զինվորական դեղագործի առաջին տեղակալ ծառայել։
1915 թուականին՝ Մեծ Եղեռնի ժամանակ աքսորուած է, սակայն ձեւով մը կարցած է ապաստանիլ՝ Քութինայի մէջ եւ մի քանի ամիս ձրի աշխատած՝ տեղի հիւանդանոցէն ներս։ Այնուհետեւ մեկնած է Կ. Պոլիս եւ ծառայութեան անցած՝ Օսմանեան բանակին մէջ։ Երեք ամիս ծառայելով՝ վերապատրաստուած է Կ. Պոլսոյ Կիւլխանէի հիւանդանոցէն ներս։ Այնուհետեւ, որպէս թնդանոթաձիգներու բժիշկ, բանակի հետ ուղարկուած է Պաղտատի ռազմաճակատ։ 1918 թուականի վերջերը, ծառայած է Մուսուլ քաղաքի զինուորական հիւանդանոցին մէջ։ Ծառայութեան ընթացքին նիւթապէս եւ բարոյապէս օգնած է հայ գաղթականներուն։ Այնուհետեւ ապաստանած է Պաղտատի մէջ եւ անգլիական քաղաքային հիւանդանոցի մէջ (Civil Hospital) դեղագործ աշխատած։ Յետագայում վերադարձած է Կ. Պոլիս եւ մեկնած՝ Փարիզ։
1921 թ. Պրուսայի մէջ՝ Քիրմասլի մէջ բացած է սեփական դեղատուն։ 1922 թ. տեղափոխուած է Յունաստան, հաստատուած՝ Տրամա քաղաքը եւ բացած՝ սեփական դեղատուն։ 1938 թուականին աքնոր հասցէն էր՝ Pharmacie H. Kambourian, Megas Alexandros, Drama (Grece)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պոտուրեան Մկրտիչ., Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
- Հայ Հանրագիտակ, Հ․ Մկրտիչ Վարդ․ Պոտուրեան, 1938 Պուքրէշ, Գ․ հատոր, էջ 454։