Իւմիթ Քուրթ (պատմաբան)
Արտաքին տեսք
Իւմիթ Քուրթ | |
---|---|
Ծնած է | 1984[1] |
Ծննդավայր | Այնթէպ, Թուրքիա |
Մասնագիտութիւն | պատմաբան, համալսարանի դասախօս |
Իւմիթ Քուրթ (թրք.՝ Ümit Kurt), պատմաբան[2], որ կ՚ուսումնասիրէ Արեւմտեան Ասիան (որ Ի․ դարու Անգլիացի ռազմագէտներն ու պատմաբանները իրենց տեսանկիւնէն անուանած են՝ «Միջին Արեւելք»[3])։ Իր հրատարակութիւններէն շատերը Հայոց Ցեղասպանութեան մասին են։[4] 2016 Թուականին Քլարքի համալսարանէն (Clark University) կը ստանայ «Հայոց ցեղասպանագիտութեան» վարդապետի (Անգլերէն՝ PHD, Doctorate) կոչումը։ «Քուրթ»-ը Թուրքիոյ Հանրապետութեան քաղաքացի է, հայրը ազգութեամբ արաբ, իսկ մայրը քուրտ։ Ծնած եւ մեծցած է Այթապ քաղաքին մէջ։[5][6]
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Այնթապի Հայերը՝ Օսմանեան Կայսրութեան Շրջանի մը Մէջ Տեղի Ունեցած Ցեղասպանութեան Տնտեսական Կողմը (գիրք)», հեղինակ։ Բնօրինակը անգլերէն է՝ (The Economics of Genocide in an Ottoman Province)։
- «Օրէնքներու Ոգին՝ Հարստահարումը Հայոց Ցեղասպանութեան Ժամանակ»։ Համահեղինակ՝ Թանէր Աքչամ (թրքերէն՝ Taner Akçam)։ Բնօրինակը անգլերէն է՝ (THE SPIRIT OF THE LAWS The Plunder of Wealth in the Armenian Genocide)։
- «Այնթապի Հերոսամարտը», թարգմանութիւն Գէորք Պապոյեանի հայերէն գիրքին, որ խմբագրած ու հրատարակութեան համար պատրաստած էր Գէորգ Ա․ Սարաֆեանը։ (անգլերէն թարգմանութեան անունը՝ THE HEROIC BATTLE OF AINTAB Kevork Baboian originally edited and prepared for publication by Kevork. A. Sarafian translated with a new introduction and annotations by Ümit Kurt):
Տե՛ս Նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սէլիմ Տէրինկիլ։
- Թէւֆիք Ֆիքրէթ:
- Թանէր Աքչամ։
- Տրոր Զէէւի։
- Այնթապի Հայերը (գիրք), Իւմիթ Քուրթ:
- Երեսուն Ամեայ Ցեղասպանութիւնը (գիրք)։
- Ամօթալի Արարք Մը (գիրք)։
- Շուշուայ Ջարդերը (Շուշիի Կոտորածները)։
- Համիտեան Ջարդեր։
- Սասնոյ Ջարդերը։
- Այնթապի Բերդ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Հարցազրոյց` Պատմաբան Իւմիթ Քուրթի Հետ – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2023-06-12
- ↑ Lewis, Bernard "The Shaping of the Modern Middle East"- Oxford University Press, 1994, ISBN 0195072820, 9780195072822 (անգլերէն)
- ↑ «Dr. Ümit Kurt»։ The Polonsky Academy։ արտագրուած է՝ 23 June 2021
- ↑ Kurt Ümit (23 December 2021)։ «The Lost Armenians of Gaziantep»։ New Lines Magazine (անգլերեն)։ արտագրուած է՝ 2 January 2022
- ↑ «Ümit Kurt to present "The Armenians of Aintab: The Economics of Genocide in the Ottoman Empire"»։ The Armenian Weekly։ 2021-04-05։ արտագրուած է՝ 23 June 2021