Jump to content

Երեսուն Ամեայ Ցեղասպանութիւնը

Երեսուն Ամեայ Ցեղասպանութիւնը կամ Երեսուն Տարուայ Ցեղասպանութիւնը, ամբողջական անուանումը՝ «Երեսուն Տարուայ Ցեղասպանութիւնը․ թուրքիոյ բնաջնջումը իր քրիստոնեայ փոքրամասնութեանց 1894 –1924»։ 2019 Թուականին լոյս տեսած պատմագրական գիրք մըն է, «Պէննի Մորիս»-ի եւ «Տրոր Զէէւի»ի գրիջներով։ Այս գիրքին մէջ վերջիններս կը պնդեն թէ, Հայոց ցեղասպանութիւնը եւ նոյն ժամանակներուն տեղի ունեցած, Օսմանեան կայսրութեան մէջ քրիստոնեաներուն կրած միւս հալածանքները օսմանցիներուն կողմէն իրենց քրիստոնեայ հպատակներուն դէմ իրականացուցած բնաջնջումի արշաւ մըն էր ու ցեղասպանութիւն (Անգլերէն՝ Genocide)։

Գիրքին Կողքը
Գիրքին Կողքը

Հրատարակութեան Պատմութիւնը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Այս գիրքը գրուած է Իսրաէլացի պատմաբաններ Պէնի Մորիս (Եբրայերէն՝ בני מוריס) եւ Տրոր Զէէւի (Եբրայերէն՝ דרור זאבי) կողմէն, եւ հրատարակուած է Հարւըրտի Համալսարանի Հրատարակչութեան կողմէն 2019 թուականին։ Յունարէն տարբերակը ընթացքի մէջ է։[1] «Մորրիս»-ը Պաղեստինաիսրաէլական հակամարտութեան մասնագէտ է, իսկ «Զէէւին» կը ճանչցուի վաղ օսմանեան պատմութեան իր աշխատութիւններով։[2]

Բովանդակութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գիրքին կեդրոնական առարկութիւնը կ՛ըսէ թէ «Համիտեան Ջարդերը» «Հայոց Ցեղասպանութիւն»-ը, «Ասորիներու Ցեղասպանութիւն»-ը, եւ «Յունաց Ցեղասպանութիւն»-ը պէտք է տեսնել որպէս մէկ դէպք, որ թիրախաւորեց օսմանեան կայսրութեան քրիստոնեայ բոլոր փոքրամասնութիւնները։[3][4][5] Հեղինակները կը նշեն թէ գիտնականները չեն ալ վիճիր, որ 1894-ին այն հողերուն մէջ որոնք թուրքիա կոչուածը դարձան, կ՛ապրէր հինգ միլիոն քրիստոնեայ (բնակչութեան 20 տոկոսը), մինչդեռ 1924 թվականին մնացած էր միայն տասնեակ հազարաւոր մարդիկ, եւ նուազագոյնը երկու միլիոնը սպաննուեցան թուրքերուն եւ քուրտերուն կողմէն։[6] Հեղինակները կը մատնանշեն ուսումնասիրուող ժամանակաշրջանին ընթացքին ձեւուած եղանակ մը որ կը կրկնուէր, չնչին փոփոխութիւններով․ հարձակումին առաջին թիրախը դարձան զինուորական տարիքի տղամարդիքը եւ անոնք որոնք ազդեցիկ ու հեղինակաւոր էին, ապա կիներուն ու փոքրիկներուն կը թիրախաւորուէին։[7] Հետեւելով նախորդ ուսումնասիրութիւններուն, հեղինակները կրօնական հիմքապաշտութիւնն ու ծայրայեղութիւնը կը դասէ որպէս այս ցեղասպանութեան հիմնական պատճառը, որ նպատակ ունէր հիմնադրել «մաքուր Իսլամական» պետութիւն մը։[8][9] Զոհերէն կը պահանջուէր կրօնափոխ ըլլալ եւ Իսլամանալ, ինչը կարգ մը դէպքերուն կը փրկէր թիրախուած կիներն ու փոքրիկները։[6] Գիրքը 640 էջերէ աւելի կը բաղկանայ։[7]

Ընդունելութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աթէնքի համալսարանի «թրքագիտութեան եւ ժամանակակից Ասիական հետազօտութիւններու» բաժանմունքի պատմութեան օգնական-ուսուցչապետ (Ռուսերէն՝ Доцент) «Հէրւէ Ժորժըլան»-ը (Ֆրանսերէն՝ Hervé Georgelin) այս գիրքը կը նկարագրէ որպէս «ջանադիր եւ ծաւալուն աշխատութիւն մըն է նախկին օսմանեան կայսրութեան կեդրոնին մէջ գտնուող քրիստոնէական կեանքին շիջուցումին» եւ «խելացի ու ներհուն համադրութիւն մը»:[10] Ըստ Ժորժըլանի այն փաստը որ գիրքին հեղինակներէն ոչ մէկը կը պատկանի զոհ դարձած համայնքներուն կը նշանակէ թէ անոնք կրնան տեսնել ամբողջական պատկերը (երկնքի թռչունի պէս, վէրէն քննող դիտակէտով), ի հեճուկս կրկնելու ընկերական ազգային եւ կրօնական սահմանագիծերը, ինչը գիւտական շատ օգուտ չի բերեր։[10]

Արդի Եւրոպայի պատմաբան «Էյլին Քէյն»-ը (Eileenn Kane) կ՛ըսէ թէ «այս գիրքին մեծագոյն խնդիրը անիկա է թէ մեզի չըսեր, թէ ինչպէ՞ս եւ ինչու՞, մարդիք ճիշդ այս պատմական պարագաներուն դրդուած էին հարձակելու եւ սպաննելու անոնք որոնց շատ մը դէպքերու իրենց դրացիներն էին»։[11]

Ըստ Ամէրիկացի պատմաբանուհի «Լօրա Րօպսըն»-ի (Անգլերէն՝ Laura Robson), այս գիրքը «նախատեսուած է ծառայելու ոչ միայն որպէս պատութիւն, այլ որպէս զգուշացում եւ ահազանգ»։[12] Թուրք պատմաբան «Մուսթաֆա Աքսաքալ»-ը (Անգլերէն՝ Mustafa Aksakal) կ՛ըսէ թէ գիրքը օսմանեան կայսրութեան մէջ զանգուածային բռնութիւններուն մասին պատմող այլ աշխատութիւններէն աւելքի քիչ համոզիչ է, եւ կը մեղադրէ ըսելով․ «Կարգ մը աղբիւրներուն հետ վարմունքը կասկածներ կը յառաջացնէ, թէ ինչ աստիճանի եւ ինչքան հոգածութեամբ ըրուած է հետազօտութիւնը»։[13]

Ասորիներու Ցեղասպանութեան Անգլիացի պատմաբան Տէյւիտ Կանթը կ՛ըսէ թէ․ «գիրքը կրնայ վկայագրումի աշխատանք, անոնց համար որոնք կ՛ուզեն ընդարձակօրէն ծանօթանալ ուշ-օսմանեան կայսրութեան հակաքրիստոնէական արշաւանքներուն ամբողջական պատկերին»։ Տ․ Կանթը կը գովաբանէ «առատ մեղադրական վկայութիւնները որոնք Զէէւին ու Մորիսը յաջողած էին ժողվել»։ Ներառեալ կայսրութեան քրիսոնեայ հպատակներուն ցեղասպանութեան ու բնաջնջումին շարունակելուն մէջ, «Մուսթաֆա Քէմալ»-ին անձնական պատասխանատուութեան անոնց ցուցադրումը։ Սակայն գիրքին հեղինակներուն կ՛այպանէ կարգ մը տեղերուն անոնց մեկնութեան համար։[14]


Մարկ Լևինը գրում է, որ գիրքը ուշադրություն չի դարձնում Օսմանյան կայսրության նրբություններին և տարբեր խմբավորումներին, և որ «ամեն ինչ վերածվում է քաղաքակրթությունների էականիստական ​​բախման, մի թեզ, որը նրանք կարող են պահպանել միայն խեղդելով բարդությունը կամ պարզապես չզբաղվել այդ ամենով»:[14] Լևինը պնդում է, որ հեղինակները խեղաթյուրում են Բալկաններից վտարված դառնացած մահմեդական փախստականների դերը որպես Անատոլիայի քրիստոնյա փոքրամասնությունների դեմ բռնության հեղինակներ, ինչը նա համեմատում է Անատոլիայի հույն փախստականների դերի հետ, որոնք օգտագործվում էին Սալոնիկի հրեաների և որպես Հունաստանից սլավոնախոսների էթնիկ զտումների հեղինակների հետ: Նա եզրակացնում է, որ «այս ժամանակաշրջանի բնաջնջող բռնությունը լավագույնս կարելի է բացատրել ոչ թե ավանդական կրոնական պրիզմայով, այլ իրականում դրա փլուզմամբ, քանի որ հին, հիերարխիկ, իսլամ-օսմանական կարգի ներքևերը հոգեպես փլուզվել են և իրականում աշխարհաքաղաքական և ազգայնացնող ճնշումների անտանելի ծանրության տակ»:[14] Էյլին Քեյնը նշում է, որ «Այս վատ փաստարկված գրքի ամենամեծ խնդիրն այն է, որ այն մեզ չի ասում, թե ինչպես և ինչու մարդիկ այս կոնկրետ պատմական հանգամանքներում դրդված էին հարձակվել և սպանել մարդկանց, ովքեր շատ դեպքերում իրենց հարևաններն էին»:[15] տե՛ս անգլերեն Վիքիպեդիան:[15]


Ըստ Լորա Ռոբսոնի, գիրքը «նախատեսված է ծառայելու ոչ միայն որպես պատմություն, այլ նաև որպես նախազգուշացում»:[8] Նա պնդում է, որ Մորիսն ու Զեևին, ովքեր մեծապես ապավինում են բրիտանական և ամերիկյան աղբյուրներին, սահմանափակ պատկերացում ունեն, թե ինչպես է իրականում գործել օսմանյան միլեթի համակարգը և թերագնահատում են Բալկանյան պատերազմների ընթացքում մահմեդականների արտաքսումների և զանգվածային սպանությունների դերը որպես ցեղասպանության խթան[8]: Դեյվիդ Գաթմանը գրում է, որ թեև գիրքն ունի որոշ ամուր պահեր, հեղինակները չեն զբաղվում երկրորդական աղբյուրների հետ և վիճարկում են նրանց շատ եզրակացություններ[2]: Մուստաֆա Աքսակալը նշում է, որ գիրքն ավելի քիչ համոզիչ է, քան ուշ Օսմանյան կայսրությունում զանգվածային բռնությունների վերաբերյալ այլ հրապարակումները, և «Աղբյուրի որոշ նյութերի մշակումը կասկածներ է հարուցում հետազոտության ծավալների և խնամքի վերաբերյալ»: [16] Ակոսում Վիքեն Չեթերյանը «հիասթափված էր» գրքից՝ ասելով, որ այն քիչ նոր պատկերացումներ է տալիս: Նա գրել է, որ «Երկու հեղինակները, այս հարցը դնելով որպես իրենց հետաքննության սկիզբ, այնպիսի տպավորություն են թողնում, կարծես իրենցից առաջ ոչ մի պատմաբան չի նկատել օսմանյան քրիստոնյաների բնաջնջումների մասին, կարծես նրանցից առաջ ոչ ոք չի գրել այս պատմությունը», թեև նշում է, որ գրքում «հետաքրքիր մանրամասներ կան»[17][16]


Ըստ Ռոնալդ Գրիգոր Սունիի, գիրքը վերադարձ է ավելի վաղ պատմագրությանը, ինչպիսին է Վահագն Տատրյանի աշխատությունը, որը շեշտը դնում էր բռնության առաջացման գործում կրոնի ենթադրյալ դերի վրա, այլ ոչ թե երկրորդական դերի, որ կրոնին տրվում է հիմնական աշխատություններում: «Նրանց պատմվածքի հիմքում ընկած է խորը իսլամաֆոբիան... [հեղինակները] անցել են զգույշ պատմական մտածողության սահմաններից՝ դեպի մեծ պահանջներ, որոնք հիմնված են իսլամի էականիստական ​​հայացքների և ընդհանրապես մուսուլմանների գաղափարական կառուցման վրա»:[18][17]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Iaonnidis, Sakis (23 June 2016). "The 30-year genocide of Christians in Turkey (book review)". Kathimerini. Retrieved 17 July 2019.
  2. Gutman, David (2019). "The thirty year genocide: Turkey's destruction of its Christian minorities, 1894–1924". Turkish Studies. Routledge. 21: 1–3. doi:10.1080/14683849.2019.1644170. S2CID 201424062.
  3. Gutman, David (2019). "The thirty year genocide: Turkey's destruction of its Christian minorities, 1894–1924". Turkish Studies. Routledge. 21: 1–3. doi:10.1080/14683849.2019.1644170. S2CID 201424062.
  4. Fisk, Robert (21 February 2019). "This new history of the Christian genocide during the Ottoman Empire sounds a dark warning for the future". The Independent. Archived from the original on 2022-06-20. Retrieved 14 July 2019.
  5. Robins, James (4 May 2019). "Would Turkey exist as a nation if it hadn't annihilated its Christians?". The Spectator. Retrieved 14 July 2019.
  6. 1 2 Ze’evi, Dror; Morris, Benny (2020). "Response to Critique: The thirty-year genocide. Turkey's destruction of its Christian minorities, 1894–1924, by Benny Morris and Dror Ze'evi, Cambridge, MA, and London, Harvard University Press, 2019, 672 pp., USD$35.00 (hardcover), ISBN 9780674916456". Journal of Genocide Research. 22 (4): 561–566. doi:10.1080/14623528.2020.1735600. S2CID 216395523.
  7. 1 2 Georgelin, Hervé (2020). "Remarks About Continuity in Morris' and Ze'evi's The Thirty-Year Genocide". Journal of Genocide Research. 22 (4): 535–540. doi:10.1080/14623528.2020.1735578. S2CID 216229297.
  8. Pschichholz, Christin (2020). "Introduction: Old and New Assumptions in The Thirty-Year Genocide: Reflections on Historical Research: The thirty-year genocide. Turkey's destruction of Its Christian minorities, 1894–1924, Benny Morris and Dror Ze'evi, Cambridge, MA, and London, Harvard University Press, 2019, 672 pp., USD$35.00 (hardcover), ISBN 9780674916456". Journal of Genocide Research. 22 (4): 533–534. doi:10.1080/14623528.2020.1735539. S2CID 216260478
  9. Robson, Laura (2020). "Minorities, Islam, Genocide?: The thirty-year genocide. Turkey's destruction of its Christian minorities, 1894–1924, by Benny Morris and Dror Ze'evi, Cambridge, MA, and London, Harvard University Press, 2019, 672 pp., USD$35.00 (hardcover), ISBN 9780674916456". Journal of Genocide Research. 22 (4): 541–547. doi:10.1080/14623528.2020.1735587. S2CID 216310668.
  10. 1 2 Georgelin, Hervé (2020). "Remarks About Continuity in Morris' and Ze'evi's The Thirty-Year Genocide". Journal of Genocide Research. 22 (4): 535–540. doi:10.1080/14623528.2020.1735578. S2CID 216229297.
  11. Kane, Eileen (2020). "The Thirty-Year Genocide: Turkey's Destruction of Its Christian Minorities, 1894–1924. By Benny Morris and Dror Ze'evi. Cambridge, Mass.: Harvard University Press, 2019. xvi, 656 pp. Appendix. Notes. Bibliography. Index. Glossary. Illustrations. Photographs. Tables. Maps. $35.00, hard bound". Slavic Review. 79 (2): 448–450. doi:10.1017/slr.2020.113. S2CID 226580917.
  12. Robson, Laura (2020). "Minorities, Islam, Genocide?: The thirty-year genocide. Turkey's destruction of its Christian minorities, 1894–1924, by Benny Morris and Dror Ze'evi, Cambridge, MA, and London, Harvard University Press, 2019, 672 pp., USD$35.00 (hardcover), ISBN 9780674916456". Journal of Genocide Research. 22 (4): 541–547. doi:10.1080/14623528.2020.1735587. S2CID 216310668.
  13. Aksakal, Mustafa (2020). "The Thirty-Year Genocide: Turkey's Destruction of Its Christian Minorities, 1894–1924Benny Morris and Dror Ze'evi". Holocaust and Genocide Studies. 34 (2): 335–337. doi:10.1093/hgs/dcaa030.
  14. Gaunt, David (2020). "When Perpetual Persecution Becomes Ottoman Genocide". Bustan: The Middle East Book Review. 11 (1): 1–19. doi:10.5325/bustan.11.1.0001. ISSN 1878-5301. JSTOR 10.5325/bustan.11.1.0001. S2CID 226591956.
  15. (անգլերեն) The Thirty-Year Genocide, 2025-10-04, https://en.wikipedia.org/w/index.php?title=The_Thirty-Year_Genocide&oldid=1314969692, վերցված է 2025-11-21
  16. (անգլերեն) The Thirty-Year Genocide, 2025-10-04, https://en.wikipedia.org/w/index.php?title=The_Thirty-Year_Genocide&oldid=1314969692, վերցված է 2025-11-21
  17. (անգլերեն) The Thirty-Year Genocide, 2025-10-04, https://en.wikipedia.org/w/index.php?title=The_Thirty-Year_Genocide&oldid=1314969692, վերցված է 2025-11-21