Թուզ
Կաղապար:Taxobox արւմտ. Թուզ, կամ թզենի, կամ գինու հատապտուղ (լատ.՝ Fícus cárica), կամ ֆիքուս, մերձարեւադարձային տերեւաթափ ֆիքուս։ Կարիական ֆիկուս անունն ստացած է այն վայրի անունով, որ կը համարուի թուզի հայրենիքը՝ Փոքր Ասիոյ հնագոյն Կարի փրովէնսի լեռնային մարզը։ Միջին Ասիոյ, Կովկասի եւ Ղրիմի մէջ պտուղը կ'աճեցնեն որպէս թանկարժեք պտղատու բոյս, որ կու տայ պտուղներ՝ գինու հատապտուղներ։ Լայն տարածում ունի միջերկրածովեան երկիրներու մէջ, Վրաստանի, Հայաստանի լեռներու, իԱպշերոնի թերակղզիի, Ազրպէյճանի կեդրոնական շրջաններու, Քրասնոտարի մարզին եւ Ապխազիոյ մէջ։
Թուզը կը համարուի ամենահին մշակուող բույսերէն մէկը, ըստ որոշ տվյալներու՝ հաւանաբար ամենահինը։[1] Թուզի մշակմամբ զբաղուած են Արաբիոյ մէջ, ուրկէ տարածուած է Փիւնիկէ, Սուրիա եւ Եգիպտոս։
Մ․թ․ա․ 13-րդ դարուն կարեւոր դեր ունեցած է Փիլոս թագաւորութեան գիւղատնտեսութեան մէջ։ Ամերիկա հասած է միայն 16-րդ դարուն։ Աստուածաշունչին մէջ յիշատակուող թզենու տերեւը Ադամը եւ Եւան օգտագործած են իրենց մերկութիւնը ծածկելու համար։
Բուսաբանական Նկարագիր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Բաց մոխրագոյն հարթ կեղեւով ծառ մըն է, տերեւները խոշոր են, հերթադիր, բլթակաւոր, արտաքինէն՝ մուգ կանանչ, ստորին մակերեսէն՝ բաց գունաւորուած, խաւապատ, ունին իւրահատուկ հոտ, փրցնելու ատեն կը նկատուի կաթնահիւթի արտահոսք, որը որոշ ազգերու մոտ պտղաբերութիւն կը խորհրդանշէ։ Ծաղիկին բանաձեւն է՝ [2] թուզի իգական գլխաւոր ծաղիկները ունին կարճ ցողուն։
[2], ինչպէս նաեւ խոշոր ծաղկաբոյլ, որուն մէջ արական ծաղիկները նուազեցուած են, իսկ իգականները ունին երկար սիւներ, եւ բեղմնաւորումէն յետոյ կ’առաջացնեն միակի սերմով պտուղներ՝ ընկոյզի ձեւով։ Թուզը հիւթալի, քաղցր, տանձանման, մէջը կորիզներով պտուղ է։ Ծածկուած է բարակ, փոքր մազիկներ ունեցող կեղեւով։ Վերին մասին մէջ ունի փոսիկ եւ աչքեր։ Թուզը կախուած տեսակէն ունի տարբեր գունաւորումներ՝ դեղինէն մինչեւ սեւ եւ կապոյտ։ Աւելի շատ տարածուած են դեղին և կանաչ պտուղներով թուզերը։
Քիմիական բաղադրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տեղ | Եկիր | Արտադրութիւն (թոներ) |
---|---|---|
1 | ![]() |
274 535 |
2 | ![]() |
171 062 |
3 | ![]() |
110 058 |
4 | ![]() |
102 694 |
5 | ![]() |
78 000 |
6 | ![]() |
41 224 |
7 | ![]() |
35 072 |
8 | ![]() |
28 010 |
9 | ![]() |
27 255 |
10 | ![]() |
25 000 |
Աշխարհ | 1 031 391 | |
Աղբիւր՝ ՄԱ Պարէնի Եւ Գիւղտնտեսութեան Կազմակերպութիւն[3] |
Թուզին թարմ պտուղները կը պարունակեն մինչեւ 24 % (այլ տուեալներով մինչեւ 75 %[4]) շաքար (կլիւքոզ, ֆրուքթոզ), իսկ չոր պտուղները՝ մինչեւ 37 %։ Պտուղները կը պարունակեն օրգանական թթուներ, դաբաղանյութեր, սպիտակուցներ, ճարպեր։ Թուզին թարմ պտուղները կը պարունակեն մինչեւ 1․3 % սպիտակուցներ, 11․2 շաքար, թթուներ՝ միայն 0․5 %։ Չոր պտուղներուն մէջ սպիտակուցներու պարունակութիւնը կ'աւելնայ մինչեւ 3-6%, շաքարը՝ մինչեւ 40-50 %, ինչը անոնց կու տայ շատ քաղցր համ եւ կը դառնայ շատ հագեցնող (չոր պտուղներու քալորիականութիւնը՝ 214 քքալ․/100 կր.)։ Պտուղները կը պարունակեն նաեւ վիթամիններ (β-քարոտին B1, B3, PP, C), հանքային նիւթեր (նաթրիում՝ 18 մկ/100 կր, փոթասիում՝ 268, քալսիում՝ մինչեւ 34, մակնեզիում՝ մինչև 20, փոսփոր՝ մինչեւ 32)։ Փոթասիումի պարունակութիւնը այնքան շատ է, որ կը զիջէ միայն ընկոյզին։ Չհասունացած պտուղները կը պարունակեն դառը կաթնային համ եւ պիտանի չեն ուտելու համար։ [4] Չոր պտուղները կ’առանձնանան բարձր քալորիականութեամբ եւ կը պարունակեն 50-77% շաքար։ [5]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Марков А. (2006-06-05)։ «Первым одомашненным растением был инжир»։ Новости науки։ Элементы։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-08-13-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ հուլիսի 30
- ↑ 2,0 2,1 Сербин А.Г. и др. Медицинская ботаника. Учебник для студентов вузов. — Харьков: Изд-во НФаУ: Золотые страницы, 2003. — С. 153. — 364 с. — ISBN 966-615-125-1
- ↑ http://faostat.fao.org/site/339/default.aspx
- ↑ 4,0 4,1 Блинова, 1990
- ↑ БСЭ