Գարեգին (անձնանուն)
Արտաքին տեսք
Գարեգին Garegin | |
---|---|
Տեսակ | արական |
Սեռ | արական |
Ծագում | |
Ծագման շրջան | Հայաստան |
Ծագման լեզու | հայերէն |
Գիր | լատինական այբուբեն? եւ Հայերէնի Այբուբեն |
Կ՛ոնթադրուի, որ նոյնն է ինչ | Karekin? |
Չշփոթեցնել | Գարեգին? |
Կապուած յօդուածներ | «Գարեգին» սկսող էջեր |
Garegin (given name) Ուիքիպահեստին մէջ |
Գարեգին, տարածուած հայկական արական անուն։ Հայերու մէջ տարածուած է 4-5-րդ դարերէն, յետոյ ժամանակաւոր մոռցուած եւ միայն վերջին դարերուն սկսած է կրկին գործածուիլ։ Քանի որ սա անունը փոխառութիւն չէ, եւ ո՛չ մէկ ազգի կողմէ գործածական անուն է, ուստի ստուգաբանութիւնը պէտք է փնտռել նախահայկական լեզուներու մէջ։ Հայկազեան բառարանը այս անունը չի ստուգաբանէր, իսկ Հրաչեայ Աճառեան կը նկատէ անյայտ ծագման բառ[1]։ Կան Կարճ՝ Գարեն, Կարիկ, Գարօ ձեւերը։ Որոշ բարբառներու մէջ կայ Գարագին տարբերակը[2]։
- Անունէ ծագած մականուն՝ Գարեգինեան
- Լատինատառ գրառումը KAREKIN [3]
Անունը Կրողները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գարեգին Զարպհանալեան (1827-1901)՝ բանասէր
- Գարեգին Լեւոնեան
- Գարեգին Խաժակ (1867-1901)՝ հրապարակախօս
- Գարեգին արք. Խաչատուրեան (1880, Տրապիզոն-1961, Իսթանպուլ)՝ գրագետ, բանաստեղծ
- Գարեգին Կիւրճեան (1885-1915)՝ դեղագործ
- Գարեգին Գրիգոր Մելոեան (1884, Վան-1961, Թպիլիսի)՝ արձակագիր
- Գարեգին Նժդեհ (1886-1955)՝ պետական եւ քաղաքական գործիչ
- Գարեգին Շառոյեան (1953-1992)՝ ազատամարտիկ
- Գարեգին Պէշկէօթիւրեան (1867-1891)՝ բանաստեղծ
- Գարեգին Ռշտունի (1840, Պուքրէշթ-1879, Սալոնիկ)՝ դերասան
- Գարեգին Սրուանձտեանց (1840-1892, Կ.Պոլիս)՝ հոգեւորական, ազգագրագէտ
- Գարեգին Տեւէճեան (1868-1964, Իսթանպուլ)՝ կենդանաբան
- Գարեգին Փաստրմաճեան (Արմէն Գարօ, 1872-1923)՝ «Նեմեսիս» գործողութեան կազմակերպիչներէն մին
Ամենայն Հայոց Կաթողիկոսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գարեգին Ա․ Կաթողիկոս (1932-1999)՝ Ամենայն Հայոց 131րդ Կաթողիկոս՝ 1995էն
- Գարեգին Բ (Ծն.1951)՝ Ամենայն Հայոց 132րդ Կաթողիկոս՝ 1999էն