Գարեգին Մելոեան
Գարեգին Մելոեան | |
---|---|
Ծնած է | 5 Մայիս 1884 |
Ծննդավայր | Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 24 Մայիս 1939 (55 տարեկանին) |
Մահուան վայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Գէորգեան Հոգեւոր Ճեմարան |
Մասնագիտութիւն | գրականագէտ, թարգմանիչ, արձակագիր, բանաստեղծ |
Աշխատավայր | Մարտակոչ |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Գարեգին Գրիգորի Մելոեան (5 Մայիս 1884, Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն - 24 Մայիս 1939, Թիֆլիս, Խորհրդային Միութիւն), հայ արձակագիր, բանաստեղծ, գրականագէտ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտութիւններու թեկնածու, ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1934-էն։
Ծնած է Արեւմտեան Հայաստանի Վան քաղաքին մէջ։ Հինգ տարեկան հասակին զրկուած է մօրմէ։ 1895-ին անոնց ընտանիքը տեղափոխուած է Անդրկովկաս։ Գարեգինը տեղաւորուած է Էջմիածնի սուրբ Գայանէ վանքին կից որբանոցին մէջ։ 1907-ին աւարտած է Գեւորգեան ճեմարանի լսարանական բաժինը։ 1907-էն սկսած է զբաղուիլ մանկավարժական աշխատանքով, որ տեւած է 32 տարի։ Միաժամանակ աշխատած է Թիֆլիսի «Կարմիր աստղ» օրաթերթի խմբագրութիւնին մէջ որպէս պատասխանատու քարտուղար, «Մարտակոչի» խմբագրութիւնին մէջ՝ որպէս գրական բաժնի վարիչ, «Նոր աշխարհ» ամսագրի խմբագրութիւնին մէջ՝ որպէս քարտուղար եւ ոճաբան։ Որոշ ժամանակ դասախօսած է Թիֆլիսի համալսարանի հեռակայ բաժնին մէջ։ Գրած է «Պետրոս Դուրեանը եւ իր քնարը» ուսումնասիրութիւնը, որմէ հատուած մը տպագրուած է «Արշաւի» 1938-ի թիւ 4-ին մէջ։ Գարեգին Մելոեանի գեղարուեստական գործերէն՝ «Վերածնուած Պետոն» (հատուած վեպէն) տպագրուած է «Լուսաբացի» 1928-ի թիւ 2-ին մէջ, «Արեւելեան լեգենդը»՝ նոյն հանդէսի 1929-ի թիւ 3-ին մէջ։ Մահացած է Թբիլիսի մէջ։[1]
Գ. Մելոեանի կատարած թարգմանութիւնները (ռուսերէնէն)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կազիմիր Տետմայեր, Յաղթանակ, Թիֆլիս, տպարան «Կուլտուրա», 1912, 42 էջ։
- Գ. Վ. Պլեխանով, Պատմութեան մատերիալիստական ըմբռնումը, Թիֆլիս, տպարան պոլիգրաֆ դպրոցի, 1928, 168 էջ։
- Ալեքսանտր Պուշկին, Բորիս Գոդունով, Երեւան, Հայպետհրատ, 1950, 98 էջ։
- Ալեքսանտր Պուշկին «Ծաղիկը»,«Սիրիր»,«Ձմեռուայ երեկոյ»,«Սեւ շալ»,«Դեւեր»,«Գիւղը»։
- Լեւ Տոլստոյ «Կանաչ ձողիկ»։
- Մաքսիմ Գորկի «Մրրկահաւի երգը»,«Բազէի երգը»,«Սկսնակ գրողներուն», 1920։
- Ջեկ Լոնտոն «Արիւնախանձ վրէժխնդրութիւն»։
- Էմիլ Վերհարն«Աշուն»,«Հին հեքիաթ»։
- Վիկդոր Հիւգո «Դիրքերու վրայ»
Գարեգին Մելոեանի կենսագրական ակնարկներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ադամեան Արշաւ (երաժշտագէտ), 1884 թ։
- Գուլակեան Արմէն- 1899 թ։
- Գրիգորիս Աղթամարցի։
- Ալիխանեան Իսահակ- 1876 թ։
- Ռոմանոսի մասին։
- Բերոեան «Իմ համառոտ կենսագրութիւնն ու բեմական գործունէութիւնը»։
- Աբելեան Ալեքսանտի։
- Թադեւոս Հայրապետի Ավդալբեգեան։
- Յարութիւնեան Արշակ- 1869-1936 թթ։
- Առաքելեան համբարձում- 1855-1918 թթ։
- Դարեան Արմենեան-1883 թ։
- Աբով Գեւորգ։
- Յարութիւնեան Իսահակ-1863-1928 թթ։
- Դանիէլ Վարուժան։
- Մարի Բերոեան«Իմ համառոտ կենսագրութիւնը»։
- Գալուստեան Վահան-1888 թ։
- Գուլազեան Օլգա։
- Դանիելեան Հայկանուշ։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Գրական տեղեկատու։ Երեւան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 375-376