Գարեգին Խաժակ
Գարեգին Խաժակ | |
---|---|
| |
Ծննդեան անուն | հայ.՝ Գարեգին Չաքալյան |
Ծնած է | 6 Հոկտեմբեր 1867 |
Ծննդավայր | Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 1915[1][2] |
Մահուան վայր | Տիարպեքիր, Թուրքիա |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն |
Ուսումնավայր | Ժընեւի համալսարան[1] |
Մասնագիտութիւն | քաղաքական ակտիվիստ, հրապարակախօս, ուսուցիչ |
Աշխատավայր |
Մշակ[1] Ներսիսեան դպրոց[1] |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն[1][2] |
Գարեգին Խաժակ (Գարեգին Չագալեան, 6 Հոկտեմբեր 1867, Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 1915[1][2], Տիարպեքիր, Թուրքիա), հրապարակախօս, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ։
Ծնած է Ալեքսանդրապոլ։ Ընտանիքը կոչուած է Չաղաշ Օղլի, որ ապա վերածուած է Խաժակի։
Նախնական ուսումը իր ծննդավայրը ստանալէ ետք՝ յաճախած է Էջմիածինի Գէորգեան ճեմարանը (1883-1886)։ Այնուհետեւ, եօթը տարի ուսուցչական պաշտօն վարած է Բագուի, Գանձակի եւԱգուլիսի ծխական դպրոցներու մէջ։
Մայիս 1887ին իր առաջին յօդուածը՝ «Գաւառացի երիտասարդութիւն», հրատարակած է «Մշակ»ի մէջ։ Յետոյ աշխատակցած է «Մուրճ»ին եւ «Տարազ»ին։
1893-ին անցնելով Ժընեւ, աւարտած է տեղւոյն համալսարանին հասարագիտական բաժինը։ Աղեքսանդրիա (Եգիպտոս) մեկնած է իբրեւ գործիչ։ Տարի մը ետք, անցած է Իզմիր (6 ամիս) եւ Պոլիս (2 տարի)։ Ութամսեայ բանտարկութենէ ետք, աքսորուած է հայրենիք, կրկին նետուելով ուսուցչական ասպարէզի։ Երկու տարի դասաւանդած է Շուշիի թեմական դպրոցին մէջ։
Ամուսնացած է եւ 1903-ին Թիֆլիս տեղափոխուելով կարգուած՝ «Մշակ» թերթի խմբագիր, յաջորդ տարին ուսուցիչ՝ Ներսէսեան դպրոցի (պատմութիւն, ֆրանսերէն եւ քաղաքական տնտեսութիւն)
1906-ին, երբ հնարաւոր դարձած է ընկերվարական ոգիով թերթեր հրատարակել, Աւետիս Ահարոնեանի եւ Եղիշէ Թօփչեանի հետ միասին հիմնած է «Յառաջ», «Ալիք», եւ այլ թերթեր։ 1908-ին ձերբակալուելէ եւ վեց ամիս բանտ մնալէ ետք, երաշխաւորութեամբ ազատ արձակուած է։ Ինը ամիս ետք վերստին ձերբակալուած է, տարուան մը չափ բանտային կեանք բոլորելով Թիֆլիս, Բագու, Ռոստով եւ Նովոչէրքասք։ 1912-ի ամրան Ահարոնեանին հետ Պոլիս կու գայ եւ 1913-ին Սամաթիոյ ազգային վարժարանի տնօրէնութիւնը կը ստանձնէ։
1896-ին հրաճարակած է «Մի բարոյական այլանդակութիւն յեղափոխական մաքուր գործում» եւ «Ժողովուրդի բանաստեղծը Քամառ Քաթիպա», 1904-ին՝ «Հարկերը Տաճկաստանում», «Հայրենիք եւ ազգ շարժումներ», «Հայկական շարժման պատճառները», 1905-ին՝ «Ռուսական Զեմսդվօն եւ Կովկասի պահանջները», 1907-ին՝ «Դէպի ֆէտէրացիա», 1912-ին՝ «Ի՞նչ է ազգութիւնը», «Տառապանքի գիշերը», 1913-ին՝ «Ի՞նչ է դասակարգը», «Հին արեւելք», «Հայոց պատմութիւն»: Ունի թարգմանական գործեր եւ թատերական երկեր։ Ճանչցուած է իբրեւ բեմբասաց եւ գրագէտ։ Գրական իր ծածկանունը եղած է «Պապա Գասպար»:
Ապրիլ 24, 1915ին ձերբակալուած է թուրք ոստիկանութեան կողմէ, այնուհետեւ աքսորուած ու սպաննուած։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2. — է. 468.
- 6 Հոկտեմբերի ծնունդներ
- 1867 ծնունդներ
- Կիւմրի ծնածներ
- 1915 մահեր
- Թուրքիա մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2023
- Հայ յեղափոխական գործիչներ
- Հայ գրագէտներ
- 1896 ծնունդներ
- Հայոց Ցեղասպանութեան զոհեր
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ ուսուցիչներ
- Հայ հրապարակախօսներ
- Հայ լրագրողներ