Գարեգին արք. Խաչատուրեան
Գարեգին արք. Խաչատուրեան | |
---|---|
Ծնած է | 1880 |
Ծննդավայր | Տրապիզոն |
Մահացած է | 1961 |
Մահուան վայր | Պոլիս, Թուրքիա |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Քրիստոնեայ |
Մասնագիտութիւն | Արքեպիսկոպոս |
Վարած պաշտօններ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք? և եպիսկոպոս |
Գարեգին արք. Խաչատուրեան (ծն.՝ 1880, Տրապիզոն-1961, Իսթանպուլ), հայ հոգեւորական, եպիսկոպոս։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գարեգին Խաչատուրեանը ծնած է 1880 թուականին, Տրապիզոն։ Ուսումը ստացած է իր ծննդավայրի Ազգային վարժարանին, ապա՝ Մխիթարեան, 1896 թուականին՝ Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան վարժարաններուն մէջ, 1901 թուականին աւարտած է Արմաշի դպրեվանքը։ Հոգեւոր եւ ուսուցչական պաշտօններ վարած է Իսթանպուլի, Արմաշի դպրեվանքին մէջ, 1914-1918 թուականներուն դասաւանդած է Հալէպի ու Երուսաղէմի վարժարաններուն մէջ, 1921-1928 թուականներուն եղած է Տրապիզոնի թեմի առաջնորդ, 1928-1935 թուականներուն՝ ԱՄՆ Արեւմտեան նորաստեղծ թեմի անդրանիկ Առաջնորդ։ Այստեղ՝ Գալիֆորնիայի մէջ ծաւալած է գրական-քարոզչական աշխատանք։ Իբրեւ կաթողիկոս, պատուիրակ՝ 1935-1938 թուականներուն գործած է հարաւային Ֆրանսայի մէջ, 1938-1950 թուականներուին՝ հարաւային Ամերիկայի մէջ։ 1952-1961 թուականներուն եղած է «Շողակաթ» եկեղեցամշակութային, պատմաբանասիրական հանդէսի հիմնադիր խմբագիր, 1953 թուականին բացած է Սուրբ Խաչ դպրեվանքը[1][2][3]։
Գարեգին Խաչատուրեանը հեղինակ է շարք մը կրօնաբարոյական եւ ազգային բովանդակութեամբ արձակ ու չափածոյ երկերու [«Կրօնաբարոյական եւ ընկերային շողակաթումներ» (քարոզներ), 1925, «Աշխարհի լոյսն ի Հայս կամ Աւետարանին լոյսը Հայաստանեայց եկեղեցւոյ պրիսմակէն», հ. 1, 2, 1936, 1939, «Նարեկ» (չափածոյ ողբերգութիւն), 1926][4][5][6]:
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գարեգին Խաչատուրեան մահացած է 1961 թուականին, Կ. Պոլիս։ Թաղուած է Շիշլիի գերեզմանատունը։
Ծածկանուններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարբերականներուն մէջ հանդէս եկած է նաեւ ծածկանուններով՝ Գ.Ե.Տ.; Գ.Պ.; Գ.Վ.; Գ.Պտրք.; Գարեգին Արքեպիսկոպոս, Գարեգին եպիսկոպոս, Գարեգին պատրիարք, Գարեգին վարդապետ, ԳԵՏ, Հայորդի, Նաւասարդ, Ստրկորդի, Վարդ-Խաչ, Գ.:
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Աշխարհի լոյսն ի հայս կամ աւետարանի լոյսը Հայաստանեայց եկեղեցիոյ պրիսմակէն։ Կիրակնօրեայ դասեր կամ ընթերցումներ, 1988, տիտղթ. (Գ. Եպս. Տրապիզոնի)
- Պարզ առածներ ու խոկումներ, 1940, տիտղթ. (Գարեգին Եպիսկոպոս Տրապիզոնի Խաչատուրեան)։
- Երջանկայիշատակ Տ. Գարեգին Արք. Խաչատուրեան. նարեկաշունչ Պատրիարք Հայոց Թուրքիոյ եւ հիմնադիր Սուրբ Խաչ Դպրեվանքի։ Վախճանման քսանըհինգամեակին առթիւ, 1986, տիտղթ. (Տ. Գարեգին Պատրիարք Խաչատուրեան. հիմնադիր Ս. Խաչ Դպրեվանքի)։
- Հրաժեշտի խօսքեր, 1937, տիտղթ. (Գ. Արք. Խաչատուրեան)։
- Արեւագալ, 1937, տիտղթ. (Գարեգին Եպիսկ. Տրապիզոնի (Գ. Խաչատուրեան))։
- Ազատորդի, ստրկորդի, հայորդի։ Տրամախօսութիւն։ Հոգեբանական պատկեր մը հայ ժողովրդի իրական կեանքէն, 1910, տիտղթ. (Գարեգին վրդ. Խաչատուրեան)
- Նոր տարիի եւ Ս. ծնունդի պատգամը, 1957, տիտղթ. (Գարեգին Արքեպս. (Խաչատուրեան))։
- Նարեկ։ Մատեան ողբերգութեան, 1948, տիտղթ. (գրաբ. բնագր. հանդիպ. աշխարհաբ. վերածեց՝ Գարեգին եպիսկոպոս Տրապիզոնի)։
- Զեկոյց Մայր-Աթոռի եւ Մայր-Հայրենիքի մասին ի Ս. Էջմիածին գումարուած ազգային-եկեղեցական ժողովին առիթով, 1946, տիտղթ. (Տրուած Հարաւ. Ամերիկահայոց Կաթ. պատուիրակ եւ պատգամաւոր՝ Տ. Գարեգին Արքեպիսկոպոսի կողմէ)[7]։
Հրատարակուած գործեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քնար Արեւագալի (բանաստեղծութիւններ)-?, 1917։
- Խոհեր եւ Յուշեր (արձակ էջեր)-?, 1917։
- Գրիգոր Նարեկացիի Նարեկ. Ողբերգութիւն Ս. Գրիգոր Նարեկացիի (վերածում)- Ա. տպ., Իսթանպուլ, 1923։ Բ. տպ., Պուէնոս Այրէս, 1948։ Գ. տպ., [խորագիրէ փոխուած՝ Նարեկ. մատեան Ողբերգութեանի] Հալէպ, 2003։
- Կրօնաբարոյական եւ Ընկերային Շողակաթումներ, Սրտի Խորքերէն Մարդկութեան Հետ Խօսք- Իսթանպուլ, 1925։
- Տիեզերական Աղօթքը (ընդօրինակում եւ ընդլայնում «Լերան Քարոզ»էն)- Իսթանպուլ, 1926[8]։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սիրունի, Հ. Ճ. (1961) Գարեգին Պատրիարք Խաչատուրեան. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԺԸ (Դ). pp. 27-32.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 507։
- ↑ Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 621։
- ↑ «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ արտագրուած է՝ 2019 թ․ հուլիսի 6
- ↑ «Խաչատուրյան Գարեգին | armenianreligion.am»։ www.armenianreligion.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019 թ․ հուլիսի 6-ին։ արտագրուած է՝ 2019 թ․ հուլիսի 6
- ↑ Էջմիածին։ պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի (հայերեն)։ "Էջմիածին" Ամսագրի Խմբագրություն։ 2012
- ↑ Siruni Hakob Chololean (2003)։ Գարեգին Պատրիարք Խաչատուրեան։ Մենագրութիւն (հայերեն)։ Արաս։ ISBN 9789757265597
- ↑ (հայերեն) Գարեգին Խաչատուրյան, 2024-04-05, https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%AB%D5%B6_%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6, վերցված է 2025-01-08
- ↑ Կարօ Աբրահամեան, Ժամանակակակից իսթանպուլահայ գրողներ, հ. Ա (խմբ. Պէպօ Սիմոնեան), Անթիլիաս, «Տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ», 2004։