Անթուան տը Սենթ-Էքզիւփերի
Անթուան Մարի Ժան-Պաթիստ Ռոժէ տը Սենթ-Էքզիւփերի (Antoine de Saint-Exupéry, Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil)., Լիոնի 2-րդ շրջան, Ռոն[5][2][3]
Լիոն[6] - 31 Յուլիս 1944[7][8][9][…], île de Riou, 8th arrondissement of Marseille, Մարսէյլ[3]), ֆրանսացի գրող, բանաստեղծ եւ մասնագէտ օդաչու։ Յայտնի է իր «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակով, որ թարգմանուած է աշխարհի բազմաթիւ լեզուներու, ինչպէս նաեւ հայերէնի։ Ան ըսած է. «Մարդիկ կ'երազեն երկինք բարձրանալ եւ արդէն բարձրացած են։ Բայց կը բացայայտուի, որ երկինքի մէջ ալ երազողներ կան, որ կ'ուզեն Երկիր իջնել...»։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անթուան տը Սենթ-Էքզիւփերի ծնած է ֆրանսական Լիոն քաղաքին մէջ։ Ան Ժան տը Սենթ-Էքզիւփերիի (Jean de Saint-Exupéry) ու Մարի տը Ֆոնսքոլոմպի (Marie de Fonscolombe) հինգ երեխաներէն երրորդն է։ Չորս տարեկանին կորսնցուցած է հայրը։
1908-ին Անթուան տը Սենթ-Էքզիւփերի կ'ընդունուի Լիոնի՝ Ս. Բարդողիմէոս քրիստոնեայ եղբայրներու դպրոցը ։ Հետագային՝ մինչեւ 1914, եղբօր՝ Ֆրանսուայի հետ ուսանած է Մանսի Սեն-Քրուա ժէզուիթական քոլէճին մէջ, անոնք իրենց ուսումը շարունակած են Ֆրիպուր (Զուիցերիա):
1912-ին Ամպերի (Amber) օդանաւի դաշտին մէջ առաջին անգամ ուղղաթիռով օդը բարձրացած է։ Ուղղաթիռը վարած է յայտնի օդաչու Գաբրիէլ Վրոպլեւսքին։
1921-ին զօրակոչուած է ֆրանսական բանակ։ Թէեւ իբրեւ ուսանող զինուորագրութիւնը յետաձգելու իրաւունք ունէր, սակայն ան բանակ մեկնած է՝ անդամակցելով Ստրասպուրկի՝ կործանիչ օդանաւերու Բ. գունդին։ Սկիզբը զինք ուղարկած են վերանորոգման արհեստանոց, սակայն շուտով յաջողած է քաղաքացիական ուղղաթիռի օդաչուի քննութիւն յանձնել։ Զինք տեղափոխած են Մարոք, ուր ստացած է ռազմական ուղղաթիռ վարելու իրաւունք:
1922-ին աւարտած է պահեստի սպաներու դասընթացքները եւ դարձած կրտսեր տեղակալ։ Հոկտեմբերին ուղարկուած է լէօ Պուրժէ (Le Bourget)՝ օդանաւի 34-րդ գունդ։
Յունուար 1923-ին օդանաւի արկածի մը հետեւանքով գանկուղեղային վնաս ունեցած է։ Բնակած է Փարիզ, ուր սկսած է գրականութեամբ զբաղիլ։ Սկզբնական շրջանին յաջողութիւն չգտնելով՝ դժուարութիւններու բախած է:
Մահուան հանգամանքները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկար ատեն անոր մահուան մանրամասնութիւնները անյայտ մնացած են։1998-ին ձկնորս մը Մարսէյի մօտ՝ ծովուն մէջ, թեւնոց մը կը գտնէ։
Անոր վրայ կար քանի մը գրութիւն՝ «Antoine», «Consuelo» (իր եւ կնոջ անունը) եւ «c/o Reynal & Hitchcock, 386, 4th Ave. NYC USA»։ Անիկա այն հրատարակչութեան հասցէն էր, ուր լոյս կը տեսնէին անոր գիրքերը։ Մայիս 2000-ին ջրասոյզ Լիւք Վանրել կը յայտարարէ, որ 70մ. խորութեան տակ յայտնաբերուած են ուղղաթիռի մնացորդներ, որոնք հաւանաբար կը պատկանին Սենթ-Էքզիւփերիին։ Ուղղաթիռին մնացորդները ցրուած էին մէկ Քմ. երկարութեամբ եւ 400 մ. լայնքով։ Գրեթէ անմիջապէս Ֆրանսական կառավարութիւնը կ'արգիլէ որեւէ հետազօտութիւն կատարել այդ տարածքին մէջ։ Թույլտուութիւն կը ստացուի միայն 2003-ի աշնան։ Փորձագէտները կը բարձրացնեն ուղղաթիռին բեկորները։ Անոնցմէ մէկը օդաչուին խցիկն էր։ Պահպանուած է ուղղաթիռին թիւը՝ 2734-L։ Ըստ Միացեալ Նահանգներու ռազմական արխիւներուն, գիտնականները համեմատած են բոլոր ուղղաթիռներուն թիւերը, որոնք անհետացած են այդ ընթացքին։ Այսպիսով, պարզուած է, որ ինքնաթիռին խցիկին թիւը՝ 2734-L կը համապատասխանէ այն ուղղաթիռին, որ ԱՄՆ օդուժին մէջ նշուած էր 42-68223 թիւով, այսինքն՝ օդանաւը Lockheed P-38 "Lightning», նոր F-5B- 1-LO նկարահետախուզական ուղղաթիռ էր, զոր կը վարէր Սենթ-Էքզիւփերին։
31 Յուլիս 1944-ին Luftwaffe տեղեկագիրերուն մէջ այդ տարածքին մէջ ուղղաթիռներու մասին գրառումներ չեն գտնուիր, նաեւ գտնուած բեկորներուն վրայ՝ կրակի ակնյայտ հետքեր չկային։ Այդպիսով՝ արկածի բազմաթիւ տարբերակներ կ'առաջադրուին, ինչպէս օրինակ՝ սարքին արհեստագիտական խանգարումը կամ օդաչուին անձնասպանութիւնը։ Ըստ մամուլի Մարտ 2008-ի հրապարակումներուն[13][14] Luftwaffe 86-ամեայ գերմանացի վեթերան Robert Heichele, խոստովանած է, որ իր «Մեսերշմիտտ M-109» ուղղաթիռով կործանած է Անթուան տը Սենթ-Էքզիւփերիին ուղղաթիռը։ Ըստ անոր յայտարարութեան՝ ան չէ գիտցած, թէ ով եղած է թշնամի ուղղաթիռին օդաչուն։
Օդաչուն ես չեմ տեսած, աւելի ուշ իմացայ, որ անիկա եղած է Սենթ-Էքզիւփերին: |
Այն մասին, որ կործանած օդանաւին օդաչուն Սենթ-Էքզիւփերին էր, գերմանացիներուն յայտնի դարձած է, այդ օրերուն ռատիօ ելեկտրոնային հետախուզութենէն՝ Ֆրանսական օդակայաններու բանակցութիւնները լսելով[13]։
Հետաքրքրական փաստեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Անթուան տը Սենթ-Էքզիւփերի ձախլիկ էր։
- Ան ենթարկուած է 15 օդանաւի արկածի։
- Ան կը տիրապետէր խաղաքարտերով աճպարարութեան արուեստին։
- Օդանաւի բնագաւառին մէջ կատարած է շարք մը յայտնագործութիւններ, որոնց համար հաստատագիրեր ստացած է։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Անթուան տը Սենթ-Էքզիւփերի
-
Անթուան տը Սենթ-Էքզիւփերիի դիմանկարը Բ. համաշխարհային պատերազմի ընթացքին
-
Անթուան տը Սենթ-Էքզիւփերիի յուշարձանը Թարֆայի մէջ, Մարոք (Tarfaya, Morocco).
-
Էքզիւփերիի յուշակոթողը Պասթիա օդակայանին մէջ (Bastia airport)
-
Էքզիւփերիի թանգարանը՝ Թարֆայի մէջ, Մարոք
-
Փոքրիկ Իշխանը թանգարանին հրապարակը՝ Ճափոն
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France Record #11923342r // BnF catalogue général — Paris: BnF.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.fondsenligne.archives-lyon.fr/ark:/18811/jrknotsqb4p95f6c
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Base Léonore — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 Delarge J. Le Delarge — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 5,0 5,1 5,2 Ваксмахер М. Н. Сент-Экзюпери Антуан де // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 23 : Сафлор — Соан. — С. 268–269.
- ↑ 6,0 6,1 6,2 Digital Library for Dutch Literature — 1999.
- ↑ 7,0 7,1 7,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 8,0 8,1 8,2 Gran Enciclopèdia Catalana — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 9,0 9,1 9,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ RKDartists
- ↑ http://www.antoinedesaintexupery.com/consuelo-son-epouse-1901-1979
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 13,0 13,1 Սենթ-Էքզիւփերիին ուղղաթիռը հարուածած է գերմանական օդաչուն, vesti.ru. մարտի 15, 2008
- ↑ Հին առեղծուածի հասարակ բացայայտում
|