Ամբրոսիոս Գալֆայեան
| Ամբրոսիոս Գալֆայեան ֆրանսերէն՝ Ambroise Calfa | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 24 Օգոստոս 1826[1] |
| Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 12 Օգոստոս 1906 (79 տարեկանին) |
| Մահուան վայր | Նէյի-սիւր-Սեն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1][2] |
| Ուսումնավայր | Ս. Ղազար կղզի |
| Մասնագիտութիւն | բանասէր, բառարանագիր, ուսուցիչ, պատմաբան, Խմբագիր և գրագէտ |
| Աշխատավայր | Մասեաց աղաւնի և Մուրատ-Ռափայէլեան Վարժարան |
| Անդամութիւն | Ասիական Ընկերութիւն[2] |
Ամբրոսիոս Գալֆայեան (Գուիտոն Լուսինեան, 24 Օգոստոս 1826[1], Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 12 Օգոստոս 1906, Նէյի-սիւր-Սեն), հայ պատմաբան, բառարանագիր։ Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ։ Խորէն Գալֆայեանի եղբայրը։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կ. Պոլիս։ Փոքր հասակէն զին ղրկած են Վենետիկի Ս. Ղազար վանքը, ուր ստացած է կրթութիւնը եւ ընդունած հոգեւորական կոչում։

1855 թուականին նշանակուած է Մխիթարեան միաբանութեան Փարիզի վարժարանի ուսուցիչ։ Յաջորդ տարի Հ. Սարգիս Թէոդորեանի եւ Հ. Գաբրիէլ Այվազովսքիի հետ հեռացած է միաբանութեան շարքերէն: Յետագային Փարիզի մէջ հիմնած է Հայկազեան վարժարանը, որու տեսուչը եղած է 1856-1859 տարիներուն:
1863-ին ամուսնացած է ֆրանսուհի «Marie Louise Joséphine Legoupil »-ի հետ: 1878-ին ազգանունը փոխած է Լուսինեանի[3]։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1840-ականներու վերջերը լոյս տեսած են անոր պատմագրական աշխատութիւնները, ինչպէս՝
- Պատմութիւն հին ազգաց» (1849),
- «Պատմութիւն միջին դարու» (1850),
- «Պատմութիւն ժամանակից» (1851),
- «Պատմութիւն սուրբ գրոց»,
- «Նոր ընթերցարան» (Փարիզ, 1861),
- «Պատմութիւն ընդհանուր ազգաց» (հինգ հատոր) եւ այլն։
1855-1858 թուականներուն Գաբրիէլ Այվազովսկիի հետ խմբագրած է «Մասեաց Աղաւնի» պարբերականը։ Միառժամանակ աշխատած է Թէոդոսիոյ ազգային վարժարանին մէջ։
Աւելի ուշ ձեռնարկած է ֆրանս-հայերէն մեծ բառարանի պատրաստումին, հրատարակած է «Նոր բառգիրք Ֆրանսահայ» վերնագրով (Ա հատ., Փարիզ, 1900, Բ հատ., 1903), որ յայտնի է Լուսինեան բառարան անունով[4][5]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «ՆԱՄԱԿԱՆԻ - Մխիթարեան Միաբանութեան անդամներ»։ digilib.aua.am։ արտագրուած է՝ 2022-12-22
- ↑ Գառնիկ Ստեփանեան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա․։ Երեւան։ էջ 221
- ↑ «Ամբրոսիոս Գալֆայեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-12-22-ին։ արտագրուած է՝ 2022-12-22
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Բառգիրք հայ-գաղղիարէն, Ամբրոսիոս Գալֆայեան։ Գրավաճառանոց Լ. Հաշէթի, Փարիզ, 1861։
- Նոր բառգիրք պատկերազարդ ֆրանսահայ, Գուիտոն Լուսինեան (Ամբրոսիոս Գալֆայեան)։ Տպագրութիւն ՄՈՐԻՍի հայր եւ որդի, Փարիզ, 1900-1903։
- Առձեռն բառարան հայերէն աշխարհիկ լեզուէ-ֆրանսերէն, Գուիտոն Լուսինեան, Կարապետ Պասմաճեան։ Պ. Պալենց եւ Օ. Արզուման, Կ. Պոլիս, 1915։
- Բառգիրք հայ-գաղղիարէն, Ամբրոսիոս Գալֆայեան։ Ելեկտրոնային բառարան (1861)