Ումպերթօ Էքօ
Ումպերթօ Էքօ (5 Յունուար 1932[2][3][4][…], Ալեսանդրիա, Իտալիոյ Թագաւորութիւն[3][5][6] - 19 Փետրուար 2016[7][2][8][…], Միլանօ, Իտալիա[3][6]), իտալացի աշխարհահռչակ գրող, բանասէր, գրականագէտ եւ փիլիսոփայ։ Միջազգային բազմաթիւ մրցանակներու դափնեկիր։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Իտալիոյ հիւսիսը գտնուող Ալեսանտրիա քաղաքը։ Ումպերթօ ընդունուած է Թուրինի համալսարան՝ միջնադարեան փիլիսոփայութեան եւ գրականութեան բաժին։ 1954-ին ատենախօսական թեզ պաշտպանած է` Թովմա Աքվինացիի թեմայով։
1956-ին տպագրած է իր առաջին` «Ս․ Թովմայի գեղագիտական խնդիրը» («Il problema estetico in San Tommaso») գիրքը, որ անոր ատենախօսական թեզին հաւելուածը եղած է։ Այս աշխատութիւնը սկիզբ հանդիսացած է Թուրինի համալսարանին մէջ անոր ունենալիք դասախօսական ասպարէզին։
1962 թուականի Սեպտեմբերին Էքօն ամուսնացած է գերմանացի մշակոյթի ուսուցչուհի Ռենաթէ Ռամկէի հետ։ Ամուսիններն ունեցած են 2 զաւակ՝ մանչ մը եւ աղջիկ մը։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ումպերթօ հեղինակած է՝
- «Վարդի անունը»,
- «Ֆուքոյի ճոճանիւը»,
- «Կղզին նախօրէին» վէպերը:
Ինչպէս նաեւ բանասիրութեան, գեղագիտութեան, արուեստի եւ փիլիսոփայութեան պատմութեան նիւթերով բազմաթիւ աշխատութիւններու հեղինակ է:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 RKDartists
- ↑ 5,0 5,1 5,2 Wikimedia community Վիքիլուրեր — 2004.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.repubblica.it/cultura/2016/02/20/news/morto_lo_scrittore_umberto_eco-133816061/
- ↑ 8,0 8,1 8,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ http://www.nytimes.com/1986/09/24/movies/film-medieval-mystery-in-name-of-the-rose.html
- ↑ https://web.archive.org/web/20171116122534if_/https://www.corriere.it/cultura/speciali/2016/morto-umberto-eco/notizie/messori-umberto-eco-ricordo-32c483ca-d8b9-11e5-842d-faa039f37e46.shtml
- ↑ la Repubblica — Roma: GEDI Gruppo Editoriale, 1976. — ISSN 0390-1076; 2499-0817