Ումպերթօ Էքօ
Ումպերթօ Էքօ (5 Յունուար 1932[2][3][4][…], Ալեսանդրիա, Իտալիոյ Թագաւորութիւն[3][5][6] - 19 Փետրուար 2016[7][2][8][…], Միլանօ, Իտալիա[3][6]), իտալացի աշխարհահռչակ գրող, բանասէր, գրականագէտ եւ փիլիսոփայ։ Միջազգային բազմաթիւ մրցանակներու դափնեկիր։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Իտալիոյ հիւսիսը գտնուող Ալեսանտրիա քաղաքը։ Ումպերթօ ընդունուած է Թուրինի համալսարան՝ միջնադարեան փիլիսոփայութեան եւ գրականութեան բաժին։ 1954-ին ատենախօսական թեզ պաշտպանած է` Թովմա Աքվինացիի թեմայով։
1956-ին տպագրած է իր առաջին` «Ս․ Թովմայի գեղագիտական խնդիրը» («Il problema estetico in San Tommaso») գիրքը, որ անոր ատենախօսական թեզին հաւելուածը եղած է։ Այս աշխատութիւնը սկիզբ հանդիսացած է Թուրինի համալսարանին մէջ անոր ունենալիք դասախօսական ասպարէզին։
1962 թուականի Սեպտեմբերին Էքօն ամուսնացած է գերմանացի մշակոյթի ուսուցչուհի Ռենաթէ Ռամկէի հետ։ Ամուսիններն ունեցած են 2 զաւակ՝ մանչ մը եւ աղջիկ մը։
Ֆիլմագրութիւն[13]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ումպերթօ հեղինակած է՝
- 1986 թուականին էկրաններ բարձրացաւ Ումպերթօ Էքոյի վէպի մոթիւներով նկարահանուած Ժան Ժաք Աննոյի «Վարդի Անունը» (The Name of the Rose) գեղարուեստական ֆիլմը։ Գլխաւոր դերերու մէջ՝ Շոն Քոնների, Քրիսթիան Սլէյթըր, Հելմութ Քուոլթինկըր։ Սցենարի Հեղինակ՝ Էնդրիւ Բիռքին։
- «Ֆուքոյի ճոճանիւը»,
- «Կղզին նախօրէին» վէպերը:
Ինչպէս նաեւ բանասիրութեան, գեղագիտութեան, արուեստի եւ փիլիսոփայութեան պատմութեան նիւթերով բազմաթիւ աշխատութիւններու հեղինակ է:
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- BAFTA Մրցանակներ։ 1988 թուականին ստացած է BAFTA-ի 2 մրցանակ.
- Լաւագոյն Դերասան (Շոն Քոնների)։
- Լաւագոյն Դիմայարդար (Հասսօ ֆոն Հիւկո)։
- Այլ Մրցանակներ։ Մինչ այդ արժանացած է 15 մրցանակներու եւ եղած է 5 անուանակարգերու մէջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 RKDartists
- 1 2 Wikimedia community Վիքիլուրեր — 2004.
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 http://www.repubblica.it/cultura/2016/02/20/news/morto_lo_scrittore_umberto_eco-133816061/
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ http://www.nytimes.com/1986/09/24/movies/film-medieval-mystery-in-name-of-the-rose.html
- ↑ https://web.archive.org/web/20171116122534if_/https://www.corriere.it/cultura/speciali/2016/morto-umberto-eco/notizie/messori-umberto-eco-ricordo-32c483ca-d8b9-11e5-842d-faa039f37e46.shtml
- ↑ la Repubblica — Roma: GEDI Gruppo Editoriale, 1976. — ISSN 0390-1076; 2499-0817
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif — 1988. — P. 15553. — ISSN 0242-6773
- ↑ (հայերեն) Ումբերտո Էկո, 2024-09-05, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%88%D6%82%D5%B4%D5%A2%D5%A5%D6%80%D5%BF%D5%B8_%D4%B7%D5%AF%D5%B8&oldid=10102790, վերցված է 2025-11-22