Փսիլորիթիս

Փսիլորիթի․ համայնապատկեր, նկարուած հիւսիս-արեւելքէն
Իտա գագաթը, 2456 մ․

Փսիլորիթիս (Ψηλορείτης), ծանօթ է նաեւ Իտա (Ίδα), Իտի (Ίδη) անուններով․ Կրետէի կեդրոնէն դէպի արեւմուտք գտնուող հսկայ լեռնաշղթայ։  Ամենաբարձր գագաթն է Իտա (2456 մ․)։

Առասպել[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փսիլորիթիս լեռնաշղթան սերտօրէն կապուած է Կրետէի պատմութեան եւ կրետացիին կեանքին հետ։

Իտա լեռնագագաթ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Բազմաթիւ պատմաբաններ կը նշեն Իտային Տաքթիլոսները Ιδαίοι Δάκτυλοι եւ Զեւսին (Տիաս) ծննդեան պատմութիւնը։ Տիոտորոս Սիքելիոթիս (կամ՝ Սիքելիացին, Ք․Ա․ 80 - Ք․Ա․ 20) իր 5-րդ գիրքին մէջ առասպելը հետեւեալ կերպող կը նկարագրէ․- «Այս աստուածներէն առաջինները, որոնց աւանդութիւնը արձանագրած է, Կրետէն իրենց հայրենիքը դարձուցին եւ կը բնակէին Իտա լեռան շուրջը։ Անոնք կոչուեցան Իտէի Տաքթիլի։ Մի քանիներուն համար 100 հոգի էին, իսկ ուրիշներու համար 10, այնքան որ են մեր երկու ձեռքերուն մատները։ Աւանդութիւնը մեզի կը պատմէ թէ Կրետէի Իտէի Տաքթիլիներն են որ կրակը եւ մետաղներուն բնոյթը հնարեցին, ինչպէս նաեւ անոնց գործածութիւնը Ափթերա եւ Վերեքինթօ շրջաններուն մէջ․․․․։» (Οι πρώτοι από αυτούς τους θεούς, τους οποίους έχει καταγράψει η παράδοση, έκαναν την Κρήτη πατρίδα τους και κατοικούσαν γύρο από το Όρος Ίδα, και ονομάστηκαν Ιδαίοι Δάκτυλοι. Εκατό τον αριθμό, κατ' άλλους ήταν μόνο δέκα, από τον αριθμό των δακτύλων των δυο χεριών. Οι Ιδαίοι Δάκτυλοι της Κρήτης, όπως μας λέει η παράδοση, ανακάλυψαν τόσο τη χρήση της φωτιάς όσο και τη φύση των μετάλλων, καθώς και τα μέσα κατεργασίας τους, στην Άπτερα, στη Βερέκυνθο.․․․)։

Զեւսին քարայրը

Իսկ հռոմէացի պատմաբան Ղէուս Փլինիուս Աւագը կամ՝ Սեկունտօ (28/29 - 79), իր «Historia naturalis» գիրքին մէջ կը մէջբերէ յոյն պատմագիր Իսիոտոսի գործէն դրուագ մը (գործը մեզի չէ հասած)․- «․․․մետաղագործութեան հնարքը, Իսիոտոս Կրետէին կը վերագրէ, յատկապէս անոնց որ Իտէի Տաքթիլի կը կոչուէին․․․» (ferrum Hesiodus in Creta eos qui vocati sunt Dactyli Idaei

Զեւսին ծննդեան մասին Տիոտորոս Սիքելիոթիս կը գրէ․- «․․․Երբ Րէան Տիաս ծննդաբերեց, մանուկը Քրոնոսէն գաղտնի, պահեց Իտա լեռան Քուրիթես կոչուած բնակիչներուն մօտ։ Անոնք Տիաս տարին յատուկ քարայր մը եւ խնամքը Նիմֆեսներուն յանձնեցին․․» (Όταν η Ρέα γέννησε τον Δία, τον έκρυψε στην Ίδα, και χωρίς να ξέρει ο Κρόνος, ανέθεσε την ανατροφή του στους Κουρήτες που κατοικούσαν γύρο από το βουνό. Οι Κουρήτες τον πήγαν σε μια συγκεκριμένη σπηλιά και τον έδωσαν στις Νύμφες,․․․)։

Աշխարհագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փսիլորիթիս լեռնաշղթայի հսկայ զանգուածը կը տարածուի Կրետէ կղզիին կեդրոնը եւ ունի 5 գագաթներ որոնք 2000 մեթրէն վեր են․ Իտա (2456 մ.), Ակաթիաս (2424 մ.), Սթոլիսթրա (2325 մ.), Վուլումենու (2267 մ.) եւ Քուսաքաս (2209 մ.)։

Նիտա լեռնադաշտը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նիտա բարեբեր լեռնադաշտը οροπέδιο Νίδα կը գտնուի 1450 մ․ բարձրութեան վրայ։ Անոյեայէն հեռու է 22 քմ․, իսկ Իրաքլիոնէն՝ 58 քմ․։  Ամառուան արօտավայր է։  Անոր մօտ կը գտնուի Իտէօ Ատրօ Ιδαίο Άντρο քարայրը, ուր ըստ առասպելին Տիաս մեծցաւ։


Այցելուն հոն կը գտնէ պանիրի պատրաստութեան աւանդական գործելաձեւի աշխատանոցներ։

Անոյեա

Անոյեա[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փսիլորիթիին հիւսիսային լանջերուն եւ Նիտա լեռնադաշտէն 22 քմ․ հեռաւորութեամբ, կը գտնուի Կրետէի պատմական եւ հանրածանօթ իր աշուղներով, երգիչներով եւ մարտիկներով Անոյեա գիւղը (738 մ․ բարձրութեան վրայ)։  Անոր բնակիչները կը զբաղին գլխաւորաբար անասնաբուծութեամբ, արհեստագիտութեամբ եւ աւանդական կտաւագործութեամբ։

Զոմինթոս աղբիւր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Զոմինթոսի աղբիւրը Ζώμινθος կը գտնուի 1300 մ․ բարձրութեան վրայ, Անոյեա գիւղէն 10 քմ․ հեռու։  Առատ ջուրով կը հայթայթէ Անողիա գիւղը։  Իսկ գիւղին արեւմուտքը կը գտնուի Զոմինթոսին հնագիտական վայրը։

Բնապահպանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փսիլորիթին NATURA 2000 արձանագրութեամբ Յունաստանի Բնապահպանման Ծրագրին մէջ ընդրկուած է, որովհետեւ անոր անտառներուն, կիրճերուն կ՛ ապաստանին բազմաթիւ տեղայատուկ բոյսեր (թիւով 100) եւ կենդանիներ։  Նաեւ Ղուրնոս բարձրունքին՝ 1292 մ․ (լեռան արեւելեան լանջերուն) կայ վայրի կեանքի ապաստանարան մը։  

Իտային լանջերուն վրայ գտնուող Մանա ջուրի հոսանքը (Քամարես գիւղին հիւսիսը),  1985-էն կը պահպանուի իբրեւ Բնութեան  Յուշարձան․ հոն կ՛ աճին Կրետական խոլորձը  (Κρητικός κεφαλάνθηρος Cephalanthera cucullata) եւ հազուագիւտ Horstrissea dolinicola՝ գտնուած ու արձանագրուած 1990-ին։

Փսիլորիթիին Բնական Պուրակը ընդգրկուած է Եւրոպական Geopark-ներու օղահիւսքին մէջ եւ 2001-ին՝ Եունեսքոյին Geopark օղահիւսքին մէջ։

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9]

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լեֆքա Օրի

Տիաս

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Horstrissea dolinicola(անգլերէն)
  2. Horstrissea dolinicola(անգլերէն)
  3. Փսիլորիթի․ Սեւ գագաթը տեսերիզ
  4. Զոմինթոս(անգլերէն)
  5. Տիտորոս Սիքելիոթիս(անգլերէն)
  6. Ղէուս Փլինիուս Աւագը Gaius Plinius Secundus(անգլերէն)
  7. Իսիոտոս(յունարէն)