Jump to content

Քուրիթես

Քուրիթես․ կը պարեն մանուկ Զեւսին շուրջը (թրծակաւի վրայ քանդակ)

Քուրիթես (յուն․՝ Κουρήτες)․ յունական դիցաբանութեան մէջ անոնք գիտակներ էին (Κουρήτες, այսինքն Δαίμονες - հին․ յուն․՝= Δαΐμονες, ειδήμονες = գիտակ/ներ)։ Անոնց պաշտամունքին կը հանդիպինք Ֆրիղիա (Փոքր Ասիոյ հիւսիս-կեդրոնական կողմը) եւ Կրետէ որ աւանդութեան համաձայն Քուրիթիս կը կոչուէր։

Կը նշուին նաեւ յունական զանազան շրջաններուն մէջ նոյնացնելով Թելհինեսներուն (Τελχίνες - Telchines), կամ Քորիվանտեսներուն (Κορύβαντες - Korybantes) հետ, եւ կամ ալ Քավիրիսներուն (Κάβειροι - Cabeiri), նոյնիսկ, Իդէի Տաքթիլիներուն (Ιδαίοι Δάκτυλοι - Daktyloi) հետ։

Ըստ Ափոլոդորոս Աթենացիին (Ք․Ա․180), Քուրիթեսներուն անուններն էին՝ Իասիոն, Իրաքլիս, Իդաս, Էփիմիդիս եւ Փէոնէոս։

[1] [2] [3] [4]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]