Իդա (լեռ)

Իդա
Իդա լեռ
Տեսակ Լեռ
Երկիր Յունաստան
Վարչատարածքային միաւոր Ռեթիմօ Շրջանային Միաւոր, Կրետէ
Վայր Կրետէ, Յունաստան
Լեռնաշղթայ Փսիլորիթիս

Իդա (Ψηλορείτης), ծանօթ է նաեւ որպէս Իդա (Ίδα), Իդի (Ίδη) անուններով․ Փսիլորիթիս լեռնաշղթային բարձրագոյն լեռնագագաթն է։ Կը գտնուի Ռեթիմնօ Շրջանային Միաւորին վարչատարածքին մէջ։

Առասպել[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փսիլորիթիս լեռնաշղթան եւ հետեւաբար Իդա լեռը սերտօրէն կապուած են Կրետէի պատմութեան եւ կրետացիին կեանքին հետ։

Իդա լեռան Իդէօ Անտրօ քարայրին մէջ Ռէա Քրոնոսէն գաղտնի մեծցուց Զեւս։

Բազմաթիւ պատմաբաններ կը նշեն Իդային Տաքթիլոսները Ιδαίοι Δάκτυλοι եւ Զեւսին (Տիաս) ծննդեան պատմութիւնը։ Տիոտորոս Սիքելիոթիս (կամ՝ Սիքելիացին, Ք․Ա․ 80 - Ք․Ա․ 20) իր 5-րդ գիրքին մէջ առասպելը հետեւեալ կերպող կը նկարագրէ․- «Այս աստուածներէն առաջինները, որոնց աւանդութիւնը արձանագրած է, Կրետէն իրենց հայրենիքը դարձուցին եւ կը բնակէին Իդա լեռան շուրջը։ Անոնք կոչուեցան Իդէի Տաքթիլի։ ․․․։» (Οι πρώτοι από αυτούς τους θεούς, τους οποίους έχει καταγράψει η παράδοση, έκαναν την Κρήτη πατρίδα τους και κατοικούσαν γύρο από το Όρος Ίδα, και ονομάστηκαν Ιδαίοι Δάκτυλοι. Εκατό τον αριθμό, κατ' άλλους ήταν μόνο δέκα, από τον αριθμό των δακτύλων των δυο χεριών. Οι Ιδαίοι Δάκτυλοι της Κρήτης, όπως μας λέει η παράδοση, .․․․)։

Զեւսին քարայրը

Իսկ Զեւսին ծննդեան մասին Տիոտորոս Սիքելիոթիս կը գրէ թէ Իդէօ Անտրօ քարայրին մէջ Ռէա Զեւս պահեց, եւ Քուրիթես պահակ բնակիչները անոր խնամքը Նիմֆեսներուն յանձնեցին «․․․Երբ Ռէան Տիաս ծննդաբերեց, մանուկը Քրոնոսէն գաղտնի, պահեց Իդա լեռան Քուրիթես կոչուած բնակիչներուն մօտ։ Անոնք Տիաս տարին յատուկ քարայր մը եւ խնամքը Նիմֆեսներուն յանձնեցին․․» (Όταν η Ρέα γέννησε τον Δία, τον έκρυψε στην Ίδα, και χωρίς να ξέρει ο Κρόνος, ανέθεσε την ανατροφή του στους Κουρήτες που κατοικούσαν γύρο από το βουνό. Οι Κουρήτες τον πήγαν σε μια συγκεκριμένη σπηλιά και τον έδωσαν στις Νύμφες,․․․)։

Անոյիա

Զոմինթոս[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Զոմինթոս[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Իդա լեռան լանջերուն յայտնաբերուած է մինոասեան քաղաքակրթութեան շրջանի պատկանող Զոմինթոս Ζώμινθος գիւղին աւերակները։

Զոմինթոսի աղբիւր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Զոմինթոսի աղբիւրը կը գտնուի Իդա լեռան 1300 մ․ բարձրութեան վրայ, Անոյեա գիւղէն 10 քմ․ հեռու։  Առատ ջուրով կը հայթայթէ Անոյիա գիւղը։  Իսկ գիւղին արեւմուտքը կը գտնուի Զոմինթոսին հնագիտական վայրը։

Բնապահպանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Իդա լեռը, ինչպէս նաեւ Փսիլորիթիս NATURA 2000 / ID GR4310009 արձանագրութեամբ Յունաստանի Բնապահպանման Ծրագրին մէջ ընդրկուած են, որովհետեւ անոնց անտառներուն, կիրճերուն կ՛ ապաստանին բազմաթիւ տեղայատուկ բոյսեր եւ կենդանիներ։ 

Իդային լանջերուն վրայ գտնուող Մանա ջուրի հոսանքը (Քամարես գիւղին հիւսիսը), 1985-էն կը պահպանուի որպէս Բնութեան  Յուշարձան․ հոն կ՛ աճին Կրետական խոլորձը  (Κρητικός κεφαλάνθηρος Cephalanthera cucullata) եւ հազուագիւտ Horstrissea dolinicola՝ գտնուած ու արձանագրուած 1990-ին։

[1] [2] [3]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]