Jump to content

Փիթըր Պրուք

Փիթըր Պրուք
անգլերէն՝ Peter Brook
Ծննդեան անուն անգլերէն՝ Peter Stephen Paul Brook[1][2]
Ծնած է 21 Մարտ 1925(1925-03-21)[3][4][5][…]
Ծննդավայր Չիզիկ, Chiswick Urban District, Միդլեքս, Անգլիա, Միացեալ Թագաւորութիւն[6]
Մահացած է 2 Յուլիս 2022(2022-07-02)[7][6][8] (97 տարեկանին)
Մահուան վայր Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա[6]
Քաղաքացիութիւն  Միացեալ Թագաւորութիւն[9] և  Ֆրանսա[10]
Ուսումնավայր Մակտալեն Քոլէճ[11], Վեսմինստերի դպրոց?[11] և Gresham's School?[11][12]
Երկեր/Գլխաւոր գործ The Shifting Point: Forty Years of Theatrical Exploration, 1946-1987?
Մասնագիտութիւն թատերական ռեժիսոր, ժապաւէնի բեմադրիչ, թատերագէտ, հեղինակ, գրագէտ, ինքնակենսագիր, cinephile, օպերային ռեժիսոր և բեմադրիչ
Աշխատավայր Théâtre des Bouffes du Nord?[13][14]
Անդամութիւն Պերլինի Գեղարուեստական Ակադեմիա[15], Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա?
Ամուսին Natasha Parry?[16]
Երեխաներ Irina Brook?[14] և Simon Brook?[14]
Կայքէջ newspeterbrook.com(ֆր.)(անգլերէն)

Փիթըր Սթիվըն Պրուք (անգլերէն՝ Peter Stephen Paul Brook), (21 Մարտ 1925, Անգլիա-2 Յուլիս, 2022, Փարիզ), անգլիացի թատրոնի եւ շարժապատկերի ղեկավար[17]։

Փիթըր Պրուք ծնած է Լոնտոն, լաթվիացի հրեայ ընտանիքի մէջ։ Ծնողքը՝ Սայմըն (Սեմյոն Մատվէեւիչ) Պրուք եւ Իտա Եուտըլսըն, փախստականներ էին Տուինսկէն։

Ուսումը ստացած է Օքսֆորտ:

1951-ին Փիթըր Պրուք ամուսնացած է դերասանուհի Նաթաշա Փերրիի (Natasha Parry) հետ։ Ունեցած են երկու զաւակ՝ Իրինա՝ դերասանուհի եւ ղեկավար, եւ Սայմըն` ղեկավար։

Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պրուք երեւոյթ մըն է, որովհետեւ բեմադրած է աւելի երկար, քան ոմանք կը յուսան ապրիլ (1943-2016):

Հեղինակած է բազմաթիւ գիրքեր, որոնցմէ ամէնէն կարեւորներն են` «Դատարկ տարածութիւնը» (The Empty Space, 1968) եւ «Բաց դուռը» (The Open Door, 1995):

Պրուք, սակայն, ոչ թէ նորարար մըն է, այլ` շուկայի մարդ մը, «showman» մը: Շնորհիւ իր ծովածաւալ փորձին եւ փորձարարութեան` գործնապաշտ հրեան լաւ ըմբռնած էր, թէ ինչպէ՛ս կարելի է հասնիլ հանդիսատեսին:

Պրուք սորված էր խաբել հանդիսատեսին աչքը եւ խաղալ անոր զգացումներուն հետ` առանց զայն ակնյայտ դարձնելու:

Ան կը գործածէ գոյն, ձայն եւ բեմական ամէն ինչ, ի մասնաւորի` կենսունակութիւն:

Պրուքի ելոյթները կը միտին հանդիսատեսին հաճոյք պատճառել:

Ան խելամիտ համադրող մըն էր, տուեալ տեսարանի մը համար մեծ նորարարներէն կ'առնէր այն, ինչ այդ պահուն յարմար կը նկատէր: Այդ պատճառով իր գործերը ինքնաներդաշնակ չեն: Աւելի՛ն. իր երկերուն մէջ Պրուք բացայայտօրէն դէմ դուրս եկած է ինքնաներդաշնակութեան:

Իր չքմեղանքը այն է, որ կեանքը ինքնին ինքնաներդաշնակ չէ: Այս իմաստով, Պրուք յետարդիական բեմադրիչ է:

Պրուք փոխ կ'առնէ նաեւ այլ մշակոյթներէ, յատկապէս` ափրիկեան եւ հնդկական: Հնդկական «Իլիական»ի վրայ հիմնուած «Մահապհարաթա»ն մեծ ընդունելութիւն գտած էր: Հնդկական երկը 30 անգամ աւելի երկար է, քան` Աւետարանը: Ան 91 տարեկանին կը քաղէ իր այդ յաջողութիւնը` արտադրելով անոր «շարունակութիւնը» (sequel), որ նոյնպէս լայն ընդունելութիւն կը գտնէ բազմաթիւ երկիրներու մէջ:

Պրուք նաեւ մեծ դերուսոյց էր: Ի դէպ, կը հաւատար, որ որպէսզի կատարումը համոզիչ ըլլայ, հարկ է, որ դերասանը  ի՛նք յայտնաբերէ տիպարի զգացումները` առանց բեմադրիչի թելադրանքին: Դերասաններէն կը պահանջուի մարմնական մեծ ճկունութիւն` կատարելու համար աքրոպաթիկ շարժումներ:

Ան շեշտը կը դնէ աւելի տեսարանին, քան երկխօսութեան վրայ:

Պրուք յանձնառու բեմադրիչ մը չէ, այլ` շատ յաջող արհեստաւոր մը:

Շահած է բազում մրցանակներ:

  • Davies A. Filming Shakespeare’s Plays: The Adaptations of Laurence Olivier, Orson Welles, Peter Brook and Akira Kurosawa. Cambridge: Cambridge UP, 1988
  • Ortolani O. Peter Brook. Frankfurt/Main: Fischer Taschenbuch Verlag, 1988.
  • Hunt A., Reeves G. Peter Brook. Cambridge; New York: Cambridge UP, 1995
  • Peter Brook: Oxford to Orghast/ Richard Helfer, Glenn Loney (eds.). Amsterdam: Harwood Academic Publishers, 1998
  • Moffitt D. Between two silences: talking with Peter Brook. Dallas: Southern Methodist UP, 1999
  • Croyden M. Conversations with Peter Brook, 1970-2000. New York: Faber and Faber, 2003
  • Kustow M. Peter Brook: a biography. New York: St. Martin’s Press, 2005

Պարգեւներ եւ Պատիւներ[18]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անգլիացի ռեժիսոր Փիթըր Պրուքը ստացած է բազմաթիւ միջազգային եւ ազգային մրցանակներ ու պատիւներ՝ թատրոնի եւ արուեստի ասպարէզներուն մէջ իր ներդրումին համար։

Տարեթիւ Մրցանակի Անունը Գործ / Նկատառումներ
1966 Թոնի Մրցանակ՝ Լաւագոյն Բեմադրութեան համար Marat/Sade
1971 Թոնի Մրցանակ՝ Լաւագոյն Բեմադրութեան համար A Midsummer Night's Dream (Ամառային Գիշերուան Երազ)
1973 Շեքսփիրի Մրցանակ (Համբուրկի Alfred Toepfer Foundation-ի կողմէ)
1975 Բրիգատիէի Մրցանակ Timon of Athens (Աթենքի Թիմոն)
1981 Մեծ Մրցանակ Տոմինիք (Grand Prix Dominique)
1983 Լորընս Օլիվիէի Մրցանակ (Laurence Olivier Award)
1984 Էմմի Մրցանակ La tragédie de Carmen (Քարմենի Ողբերգութիւնը)
1984 Prix Italia
1989 Եւրոպայի Թատրոնի Մրցանակ (Europe Theatre Prize)
1990 Միջազգային Էմմի Մրցանակ The Mahabharata (Մահաբհարաթա)
1991 Քիոթոյի Մրցանակ Արուեստի եւ Փիլիսոփայութեան մէջ
1997 Praemium Imperiale
2005 Տան Տաւիթի Մրցանակ (Dan David Prize)
2008 Իպսենի Մրցանակ (The Ibsen Award) (Առաջին դափնեկիր, NOK 2.5 միլիոն)
2008 Քննադատներու Շրջանակի Մրցանակ՝ Արուեստներուն Մատուցած Ականաւոր Ծառայութեան Համար
2019 Ասթուրիասի Իշխանուհի Մրցանակ Արուեստի մէջ (Princess of Asturias Award)
2021 Փաթմա Շրի (Հնդկաստան)
Տարեթիւ Պատիւի Անունը Նկատառումներ
1965 Բրիտանական Կայսրութեան Շքանշանի Հրամանատար (CBE)
1983 Անդամագրում Ամերիկեան Թատրոնի Փառքի Սրահին
1990 Պատուոյ Գրականութեան Տոքթոր (DLitt) Պիրմինգհեմի Համալսարան
1990 Պատուոյ Գրականութեան Տոքթոր (DLitt) Սթրաթքլայտի Համալսարան
1991 Պատուոյ Անդամ Մակտալեն Քոլեճ, Օքսֆորտ
1994 Պատուոյ Գրականութեան Տոքթոր (DLitt) Օքսֆորտի Համալսարան
1995 Պատուոյ Լեգէոնի Շքանշանի Սպայ (Officier de la Légion d'honneur) Ֆրանսա
1998 Պատուոյ Ընկերներու Շքանշանի Անդամ (Member of the Order of the Companions of Honour) (Ան նախապէս մերժած էր Ասպետի կոչումը)
2011 Նախագահի Մեդալ Բրիտանական Աքադեմիա
2013 Պատուոյ Լեգէոնի Շքանշանի Հրամանատար (Commandeur de la Légion d'honneur) Ֆրանսա

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Իսպանիայի ազգային գրադարան — 1711.
  2. Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  3. Брук Питер // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Internet Broadway Database — 2000.
  5. filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 6,2 (unspecified title)
  7. https://www.lemonde.fr/disparitions/article/2022/07/03/le-metteur-en-scene-britannique-peter-brook-est-mort_6133145_3382.html
  8. Who's Who in FranceParis: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  9. LIBRISՇուէտի Ազգային Գրադարան, 2007.
  10. https://www.rtbf.be/article/france-peter-brook-le-geant-qui-a-change-a-jamais-la-face-du-theatre-est-mort-a-l-age-de-97-ans-11024209
  11. 11,0 11,1 11,2 Who's who(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  12. Peter Brook – OG Theatre Producer
  13. https://www.nachtkritik.de/index.php?option=com_content&view=article&id=21209:zum-tod-des-regisseurs-peter-brook-ein-nachruf-von&catid=53&Itemid=60
  14. 14,0 14,1 14,2 https://www.theguardian.com/stage/2022/jul/03/peter-brook-obituary
  15. http://www.adk.de/de/akademie/mitglieder/mitglieder-datenbank.htm?we_objectID=28582
  16. https://www.theguardian.com/stage/2015/jul/26/natasha-parry
  17. 1966 Peter Stephen Paul Brook
  18. (անգլերեն) Peter Brook, 2025-10-07, https://en.wikipedia.org/w/index.php?title=Peter_Brook&oldid=1315657107, վերցված է 2025-11-23