Գինի

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search

Գինեգործութիւնը խաղողէն գինի ստանալու աշխատանքին ամբողջութիւնն է[1], որ կը սկսի խաղողի ընտրութեամբ և կ՝աւարտի գինիի շշալցմամբ։ Գինեգործութեան և խաղողի մասին գիտութիւնը կոչուած է էնոլոգիա։ Գգինեգործութեամբ զբաղուող մասնագէտը կը կոչուի գինեգործ։

Գոյութիւն ունի առաջնային և երկրորդային գինեգործութիւն։ Առաջնային գինեգործութեան հիմնական գործընթացը սպիրտային խմորումն է, երբ քաղցուին վրայ կ՛աւելցնեն խմորասունկերու մաքուր մշակումը (2-3%), խմորումը կարող է ընթանալ նաև խաղողին մեջ պարունակվուող բնական խմորասունկերով։ Խաղողի քաղցուի շաքարի խմորման հետեւանքով կ՛առաջանան էթիլ սպիրտ եւ ածխաթթու գազ, ինչպես նաև՝ խմորման երկրորդային նիւթերը։ Անապակ գինիներ պատրաստելու համար քաղցուն կ՛ենթարկեն լիակատար խմորման, իսկ կիսաքաղցր, թունդ և աղանդերային գինիներ ստանալու համար՝ մասնակի խմորման։

Գինեգործութիւնը Հայաստանի մէջ, գինիի արտադրութիւնը Հայաստանի մէջ։ Ըստ գինեգործութեան համաշխարհային կազմակերպութեան (OIV) 2007 թուականի տվեալներուն, այդ տարուան ընթացքին հայ գինեգործները արտադրած են 43 հազար հեկտոլիտր գինի։

Հայաստանի տաք կլիման կ՝ապահովէ քաղցրահամ խաղող, որմէ կարելի է պատրաստել բարձրորակ քաղցր գինիներ։ Հայաստանը գինեգործութեամբ տարածաշրջանի առաջատար երկիրն է։ Հայաստանի մէջ արտադրուած գինիները կը յատկանշուին ալկոհոլի բարձր պարունակութեամբ:

Կարմիր գինիիով բաժակ

Պատմութիւն - Հայկական լեռնաշխարհի տարածքին շատ հին ժամանակներէն զարգացած է խաղողի մշակումը։ Ըստ Աստուածաշնչեան յայտնի պատմութեան, խաղողագործութեան և գինեգործութեան հայրենիքը Հայաստանն է։ Աստուածաշունչը կը պատմէ, որ մարդկութիւնը գինիին համը բացահայտեց այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղէն ետք Արարատ լերան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթատունկը։

Ըստ Աստուածաշունչին, Նոյի համար խաղողէն գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, որ վայրի խաղողի պտուղները ուտելէն ետք հարբեր եւ հրմշտեր է միւս կենդանիներուն:

Հեթանոսական ժամանակաշրջանէն սկսած Հայաստանի մէջ կայ բազմաթիւ բոյսերէ միւռոն պատրաստելու ավանդութիւնը։ Յ.Ք. Ա. դարուն Հայոց Տրդատ թագավորի վասալ՝ Պարգև անունով մարդ մը սովորեցաւ խաղողի հեղուկէն սպիրտ թորել։ 66 թուականին Տրդատը թագավորական շքախմբով, ընծաներով, ինչպէս նաև միւռոնով, կ՝ուղեւորուի Հռոմի կայսեր Ներոնի մոտ։ Հռոմէացի պատմաբանները կը պատմեն, որ երբ Ներոնը միւռոնը կը համտեսէ, կ՝երջանկանայ։

Հայաստանի տապածքին կատարուած պեղումներու ընթացքին յայտնաբերուած են վաղ ժամանակներէն պահպանուած հայկական գինեգործական հնձաններ, գինու անօթներ ու կարասներ, խաղողի ածխացած կորիզներ, բազմաթիւ սեպագիր արձանագրութիւններ, քանդակներ և այլ փաստաթուղթեր։ Այդ ամենը կը վկայեն, որ Հայաստանի մէջ գինեգործութիւնը ունի մոտ 6000 տարուան պատմութիւն:

Աստուածաշունչի Հին Կտակարանին մէջ ըսուած է, որ Նոյը իջնելով Արարատի բարձրունք են, տնկեց իր առաջին խաղողի վազը։ Ղևոնդ Ալիշանը կը նշէ, որ Նոյը խաղող է տնկեր Ակոռի գյուղի մոտ Գինեբլուր, Գինեհովիտ, Գինեգետ տեղանքներով բոլոր։ Գիտնականներու հետազոտութիւնները և հնագիտական պեղումները կը վկայեն, որ հայերը մ.թ.ա. մոտ 6-5-րդ հազարամեակներուն ընտելացուցեր են վայրի խաղողը և զբաղուեր անոր մշակմամբ։

Որոշ հնագէտներ պարզեր են, որ Վայոց ձորի Արենի գյուղի մոտ, դեպի Նորավանքի համալիր տանող կամրջին անմիջապէս կից պեղուող «Թռչուններու քարայրին մէջ» յայտնաբերուեր են հին քարէ դարէն մինչեւ ուշ միջնադարուն վերաբերող տարաբնոյթ յուշարձաններ, որոնք կը վկայեն, որ այստեղ ժամանակին բնակութիւն հաստատեր են մարդիկ և զբաղուեր՝ խաղողի մշակմամբ:

Հայաստանի մէջ գինեգործութեան զարգացման մասին կը վկայ են նաև հույն պատմիչ Հերոդոտոսի և հույն իմաստասեր Ստրաբոնի գրութիւնները։

1939 թուականին 7-րդ դարի Թեյշեբաինի ուրարտական բերդի մէջ (ներկայիս՝ Կարմիր բլուր) ռուս հնագետ Բորիս Պիոտրովսկիի ղեկավարությամբ իրականացուած պեղումները բացահայտեր են գինու պահեստ և մոտավորապես 500 կաւէ կճուճ։ Գինու պահեստներ հայտնաբերուեր են նաև Էրեբունի քաղաք-ամրոցի մէջ, որը կառուցուեր է 2800 տարի առաջ։

Նորավանքի մօտակայքին եւս յայտնաբերուեր են միջնադարեան գինեգործական կենտրոններ։ 2011 թուականինՀայաստանի Հանրապետութեան Արենի համալիրով, պեղումներու ընթացքին հայտնաբերուած է աշխարհի հնագույն գինեգործական հնձանը, որ ունի 6000 տարուան հնութիւն:

Գինիի գործարանի տակառները Արենիի մէջ

Գինի (Կաղապար:Lang-lat), ալքոհոլային ըմպելիք (բնական թնդութիւնը՝ 9-16%, թունդացուած՝ 16-22%), որ կը ստացուի խաղողի կամ մրգա–պտղային հիւթի ամբողջական կամ մասնակի խմորման միջոցով (երբեմն սպիրտի կամ այլ նիւթերու աւելացմամբ)։

2010-11 թթ. Արենի գիւղի մօտ գտնուող քարանձաւին մէջ կատարուած պեղումներու ընթացքին հնագէտները յայտնաբերած են խաղողի տրորման, խմորման եւ պահպանման համար նախատեսուած կաւէ անոթներ, բաժակներ եւ խաղողի կորիզներ, ինչը կ'ապացուցէ, որ Հայաստանի մէջ գինի սկսած են պատրաստել աւելի քան 6000 տարի առաջ[2]։

Գոյութիւն ունին գինիներու տարբեր դասակարգումներ։ Հայաստանի մէջ, ընդունուած է գինիները դասակարգել ըստ սպիրտի եւ շաքարի պարունակութեան.

  • Սեղանի գինիներ
    • Չոր գինիներ (շաքարի պարունակությիւնը ոչ աւել քան 0,3% (3 գր/լիտր), սպիրտ՝ 9-13%)։ Գինին «չոր» կը կոչուի որովհետեւ ատոր մէջ շաքարը գրեթէ ամբողջութեամբ խմորման ենթարկուած է։
    • Չոր յատուկ (սպիրտ՝ 14-16%, շաքար՝ մինչեւ 3 գր/լիթր)
    • Կիսաչոր (սպիրտ՝ 9-13%, շաքար՝ 5-30 գր/լիթր)
    • Կիսաքաղցր (սպիրտ՝ 9-12%, շաքար՝ 30-80 գր/լիթր)
  • Յատուկ (թունդացուած)
    • Թունդ (սպիրտ՝ 17-21%, շաքար՝ 30-120 գր/լիթր)
    • Քաղցր (սպիրտ՝ 14-20%, շաքար՝ մինչև 15գր/լիթր)
    • Կիսադեսերտային (սպիրտ՝14-16 %, շաքար՝ 50-120 գր/լիթր)
    • Դեսերտային (սպիրտ՝ 15-17%, շաքար՝ 160 - 200 գր/լիթր)
    • Լիկյորային (սպիրտ՝ 12-16%, շաքար՝ 210 - 300 գր/լիթր)
  • Արոմատացուած գինիներ (սպիրտ՝ 16-18% об., շաքար՝ մինչեւ 6-16%)
  • Փրփրուն գինիներ, գինի, որ խմորման ժամանակ կը հարստանայ ածխաթթու գազով։ Ամենայայտնի փրփրուն գինին է շամպայնը, որ կը պատրաստուի Ֆրանսայի Շամպան նահանգին մէջ, յայտնաբերուած տեխնոլոգիայով։
    • Բրիւտ– կյուվե (սպիրտ՝ 9-13%, շաքար՝ 0 գր/լիթր)
    • Էքստրաբրիւտ (սպիրտ՝ 9-13%, շաքար՝ 3-6 գր/լիթր)
    • Բրիւտ (սպիրտ՝ 9-13%, շաքար՝ մինչև 15 գր/լիթր)

Ըստ հետազոտութիւններու, գինիի չափաւոր օգտագործումը կը նուազեցնէ սրտամկանի կաթուածի, ուղեղի արեան զեղման, ուռուցքային հիւանդութիւններու առաջացման հաւանականութիւնը[3]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]