Վիթորիա Աղանուր
Վիթորիա Աղանուր | |
---|---|
| |
Ծննդեան անուն | հայ.՝ Վիտորիա Աղանուրյան[1] |
Ծնած է | 26 Մայիս 1855[2][3][4][…] |
Ծննդավայր | Փատուա, Աւստրիական Կայսրութիւն[5][1][6] |
Մահացած է | 8 Մայիս 1910[4][5][1][…] (54 տարեկանին) |
Մահուան վայր | Հռոմ, Իտալիա[5][6] |
Քաղաքացիութիւն | Իտալիոյ Թագաւորութիւն |
Ազգութիւն | Հայ[1][6] |
Երկեր/Գլխաւոր գործ | Leggenda eterna? |
Տեսակ | բանաստեղծութիւն |
Մասնագիտութիւն | բանաստեղծուհի |
Աղանուր Վիթորիա Բոմբիլի «Vittoria Aganoor», (26 Մայիս 1855[2][3][4][…], Փատուա, Աւստրիական Կայսրութիւն[5][1][6] - 8 Մայիս 1910[4][5][1][…], Հռոմ, Իտալիա[5][6]) բանաստեղծուհի,
Ծնած է Բատուա, իտալահայ Աղանուրեան վաղեմի ազգատոհմէն, որուն նախնիք Պարսկաստանի Նոր Ջուղա քաղաքէն գաղթած են Հնդկաստան եւ անկից Վենետիկ (Տե՛ս Ալիշանի «Հայ-Վենետ»ի Յառաջաբանը էջ Ժ ծանօթութիւնը), Վիթորիա ծնած է իտալիա, կրթուած հոն անտեղեակ մայրենի լեզուին, սկսաւ գրել իտալերէն լեզուով, իր հայրը Եդուարդ Աղանուր Իտալիա գաղթելով ամուսնացած է ճոզէֆինա իտալուհւոյն հետ: Ուսուցիչները եղած են երկու նշանաւոր իտալացի քերթողներ: 1875-ին երբ իր անդրանիկ քերթուածով երեւցաւ Աղանուր, յայտնութիւն մը դարձաւ: Հեղինակած է «Legenda Etcrna» քերթուածներու գոհար հատորը, զոր Հ. Արսէն Ղազիկեան Հաւիտենական գրոյց վերնագրով աշխարհաբարի թարգմանեց եւ հրատարակեց 1905-ին: 1896-ին գրաբար լեզուով թարգմանած էր արդէն «Լռութիւնը» քերթուածը. Հ. Ղազիկեանի կը պարտինք Աղանուրի բազմաթիւ քերթուածներու հայերէն թարգմանութիւնը, հրատարակուած Տարեցոյցներու եւ թերթերու մէջ:
Աղանուր իր քերթուածներուն մէջ կը յայտնէ հայուհի մը ըլլալը. Կը զգար նաեւ ճակատագրին դառնութիւնը: Ատանայի որբերուն ի նպաստ հրատարակելի Գեղունիին մէջ գործուած վայրագութեան դէմ պիտի պոռթկար, բայց վաղահաս մահը հազիւ ժամանակ տուաւ բաց քարդով մը մասնակից ըլլալու իր ազգին մեծ սուգին (Տե'ս 1910-ին հրատարակուած «Գեղունի»ն:) Աղանուրի մահը (1910) ողբաց իտալական մամուլը, իսկ ամուսինը Բոմբիլի, անձնասպան եղաւ չդիմանալով իր սիրելի կնոջ մահուան առթած ցաւին:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija — 2009.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
|