Պօղոս Մակինցեան
| Պօղոս Մակինցեան | |
|---|---|
| Ծնած է | 20 Ապրիլ 1884[1] |
| Ծննդավայր | Ներքին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
| Մահացած է | 18 Յուլիս 1938[1] (54 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Լազարեան Ճեմարան և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ? |
| Մասնագիտութիւն | գրականագէտ, թարգմանիչ, քաղաքական գործիչ, հրապարակախօս և ուսուցիչ |
| Աշխատավայր | Գէորգեան Հոգեւոր Ճեմարան, Գայանյան օրիորդաց դպրոց?, Ազգային փոքրամասնությունների խորհուրդ?, People's Commissariat for Education? և Հակահեղափոխության և դիվերսիայի դեմ պայքարի համառուսական արտակարգ հանձնաժողով? |
| Վարած պաշտօններ | Ներքին գործոց նախարար |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
| Ամուսին | Եվգենյա Սեբար? |
| Երեխաներ | Անահիտ Մակինցյան? |
Պօղոս Մակինցեան (20 Ապրիլ 1884[1], Ներքին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 18 Յուլիս 1938[1], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ գրականագէտ, հրապարակախօս, թարգմանիչ, պետական եւ քաղաքական գործիչ։ Գրողներու միութեան անդամ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Ներքին Ագուլիս գիւղը: Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ եւ ապա ընդունուած է Մոսկուայի Լազարեան ճեմարանը, ուրկէ շրջանաւարտ եղած է 1906 թուականին: Դպրոցական ուսումը աւարտելէ ետք ընդունուած է Մոսկուայի Համալսարանի պատմաբանասիրական բաժին, ուրկէ շրջանաւարտ եղած է 1912 թուականին:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մակինցեան Մոսկուայի մէջ Վահան Տէրեանի եւ այլ ընկերներու հետ հրատարակած է «Գարուն» գրական ժողովածուն:
Համալսարանական ուսումը աւարտելէ ետք յատուկ հրաւէրով ուսուցչութեան պաշտօն ստանձնած է Էջմիածինի Գէորգեան ճեմարանէն ներս, ապա դասաւանդած է Երեւանի Գայանեան օրիորդաց դպորցին մէջ՝ մինչեւ 1918 թուականը եւ մեկնած է Ռուսաստան, ուր ստանձնած է զանազան պաշտօններ:
Որոշ ժամանակ Ռուսաստանի մէջ աշխատելէ ետք Ալեքսանտր Միասնիկեանի հրաւէրով վերադարձած է Հայաստան, ստանձնելով Ժողկոմի նախագահի տեղակալի պաշտօնը:
Մակինցեան 1925-1927 տարիներուն դիւանագիտական աշխատանք տարած է Պոլսոյ, Միլանոյի եւ Փարիզի մէջ:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մակինցեան հեղինակ է բազմաթիւ յօդուածներու եւ հրապարակախօսութիւններու, որոնք հրատարակուած են զանազան պարբերականներու մէջ։
1916 թուականին «Մշակ»ի մէջ հրատարակած է «Գրական մանրուքներ» խորագրեալ յօդուածաշարքը:
Մակինցեանի կարեւորագոյն գործերէն կարելի է սեպել Մաքսիմ Կորքիի «Հայ գրականութեան ժողովածու» աշխատութեան, ինչպէս նաեւ Վալերի Պրիւսովի «Հայաստանի պոեզիա» աշխատութեան պատրաստման գործին մէջ ունեցած ներդրումը:
Արձակագիրը կատարած է նաեւ հրատարակչական աշխատանք։ Ան կազմած եւ հրատարակած է Վահան Տէրեանի երկերու չորս հատորները, Յովհաննէս Թումանեանի «Գիքոր»ը, Շիրվանզադէի «Քաոս»ը, Գուրգէն Մահարիի «Մանկութիւն»ը եւ այլ աշխատութիւններ:
Ստեղծագործելու կողքին Մակինցեան կատարած է թարգմանական աշխատանքներ, հայերէնի վերածելով Արթուր Շնիցլերի երկերու ժողովածուն, Քարլ Մարքսի, Կերհարտ Հաուպտմանի եւ այլոց գործերը:
Մակինցեան ծանօթ է նաեւ հայրենի լատինատառ ուղղագրութեան ջատագովութեամբ։ Ան մեծ աշխատանք տարած է, որպէսզի հայոց տառերը փոխարինուին լատինատառերով[2]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Identifiants et Référentiels — ABES, 2011.
- ↑ «ՊՕՂՈՍ ՄԱԿԻՆՑԵԱՆ (1884-1938)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-07-19
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ա․ Ա․ Այվազեան, ՆԱԽԻՋԵՒԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երեւան, «Հուշարձան», 1995, էջ 289-368։