Յովհաննէս Ա. Չմշկիկ
| Յովհաննէս Ա. Չմշկիկ յուն․՝ Ιωάννης «Τσιμισκής» Κουρκούας | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 925[1][2][3][…] |
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
| Մահացած է | 10 Յունուար 976[4] |
| Մահուան վայր | Կոստանդնուպոլիս[5] |
| Քաղաքացիութիւն | Բիւզանդական Կայսրութիւն |
| Մասնագիտութիւն | կառավարիչ |
| Վարած պաշտօններ | Բիւզանդիոնի կայսր |
| Ամուսին | Թէոտորա |
| Երեխաներ | Թէոֆանօ Քուրքուաս |
Յովհաննէս Ա. Չմշկիկ (յուն․՝ Ιωάννης Α΄ Τζιμισκής; 925[1][2][3][…], Կոստանդնուպոլիս - 10 Յունուար 976[4], Կոստանդնուպոլիս[5]), հայազգի զօրավար, պետական գործիչ, Բիւզանդիոնի կայսր՝ 969-976 թուականներուն։ Ծագումով հայ։ Ըստ Մատթէոս Ուռհայեցիի տուեալներուն՝ ծնած է ներկայիս Տերսիմ նահանգի Չմշկածագ աւանին մէջ[6]։ 949-ին մասնակցած է Կարինի գրաւման։ Իր քեռիին Նիքիֆորոս Բ. Ֆոքաս կայսրին կողմէ նշանակուած է արեւելեան զօրքերու սպարապետ, մեծ ճակատամարտին ջախջախած արաբները։ 969-ին կայսրուհի Թէոփանոյի օգնութեամբ սպաննած է կայսրը եւ գրաւած գահը։ 971-ին պարտութեան մատնած է Թրակիա ներխուժած ռուս իշխան Սվիատոսլավը եւ Պուլկարիոյ հիւսիսարեւելեան մասը կցած կայսրութեան։ 972-ին, դաշինք կնքելով Հռոմէական սրբազան կայսրութեան հետ, արշաւած է արաբներուն դեմ, գրաւած Մարտիրուպոլիսը, Մծբինը, Հիւսիսային Միջագետքը, 974-975 թուականներուն՝ Էմեսսան (Հոմս), Պաալպէքը, մտած Պաղեստին եւ Լիբանան։
Արաբական խալիֆայութեան դէմ պատերազմներու ատեն փորձած է գրաւել Բագրատունեաց Հայաստանի կարգ մը շրջաններ, բայց Հայոց թագաւոր Աշոտ Գ. Ողորմած 80 հազարնոց բանակով շարժած է ընդառաջ եւ երկու միապետներուն միջեւ հաշտութիւն կնքած։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Faceted Application of Subject Terminology
- 1 2 (unspecified title)
- 1 2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- 1 2 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Store norske leksikon — 1978. — ISSN 2464-1480
- ↑ Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Երեւան, 1991, էջ 25: