Ճոան Ռոուլինկ
Ճոան Ռոուլինկ (ամուսնական անունը՝ անգլերէն՝ Joanne "Jo" Murray, 31 Յուլիս 1965[3][4][5][…], Եյթ, Գլուսթերշիր, Անգլիա, Միացեալ Թագաւորութիւն[1]), անգլիացի գրող, առաւելապէս յայտնի է Ճոան Քեյթլին Ռոուլինկ գրական անուան տակ (անգլերէն՝ J. K. Rowling, Joanne Katheline Rowling)։ անգլիական կայսրութեան (OBE, Order of the British Empire) եւ Պատուոյ Լեկեոնի շքանշանակիր (2009)[8]։ Անոր գրած Հէրի Փոթըրի մասին վիպաշարը թարգմանուած է աշխարհի 65 լեզուներով։ 2001 թուականին Ճոան Ռոուլինկը «Հէրի Փոթըրը եւ Փիլիսոփայական քարը» վէպի համար ստացած է «Հիւկո» մրացանակը։ Ներկայ դրութեամբ Ճոան Ռոուլինկը անգլիացի միակ կին-միլիարատէրն է, աշխարհի ամենաբարձր վարձատրուող գրողը։ Անոր գիրքերը գլխաւորած են լաւագոյն գիրքերու ցուցակները աշխարհի տարբեր երկիրներու մէջ։
Ճոան Ռոուլինկը ծնած է 1965 թուականի Յուլիս 31-ին։ Կը սիրէր պատմել հեքիաթներ, իր առաջին պատմութիւնը գրած է 6 տարեկանին։ Ինը տարեկան հասակին Ճոանը ընտանիքին հետ տեղափոխուած է Տատսխիլ, որ Լոնտոնի մօտակայքը փոքրիկ քաղաք մըն էր։ Դպրոցն աւարտելէ յետոյ Ճոանը կ՛ընդունուի Էկզետեր քաղաքի համալսարան՝ ընտրելով լեզուաբանի մասնագիտութիւնը, խորացուած կը սկսի ուսումնասիրել ֆրանսերէն լեզուն։
1991 թուականին 26 տարեկան հասակին Ճոանը կը տեղափոխուի Պորթուկալ` դասաւանդելու անգլերէն լեզու։ Այնտեղ ան կը ծանօթանայ իր ապագայ ամուսինի՝ Ժորժի Արանտեսի հետ։ 1992 թուականին. տեղի կ'ունենայ անոնց հարսանիքը։ Նոյն ժամանակ Ճոանը կը սկսի աշխատիլ Հէրի Փոթըրի մասին առաջին գիրքի վրայ։ 1993 թուականի Յուլիս 27-ին աղջիկ մը կ՛ունենայ, իսկ ատկէ քանի մը ամիս ետք ամուսինը կը դիմէ ամուսնալուծութեան։ Ճոանը երեխայի հետ կը վերադառնայ Մեծ Բրիտանիա՝ բնակելով քրոջ մօտ Էտինպուրկի մէջ։
Քիչ ժամանակ անցած, Ճոանը աղջկայ հետ կը տեղափոխուի իր վարձած փոքրիկ բնակարանին մէջ։ Դառնալով միայնակ մայր՝ ան կ՛ապրի պետութենէն ստացած իր թոշակով, որ հազիւ բաւարար էր միայն ուտելիքի եւ երեխայի հագուստի համար՝ շարունակելով գրել։
Հէրի Փոթըրի արկածներու մասին առաջին գիրքը՝ «Հէրի Փոթըր եւ փիլիսոփայական քարը» լոյս կը տեսնէ 1997 թ. «Պլումպըրկ» հրատարակչութեան կողմէ, որ մասնագիտացած էր մանկական գիրքերու հրատարակման մէջ։ Նոյն տարուան մէջ գիրքը կը ճանաչցուի որպէս տարուան լաւագոյն մանկական գիրքը եւ տեղ կը գրաւէ լաւագոյն ծախուած գիրքերու շարքին մէջ։ 2000 թ. Հէրի Փոթըրի վիպաշարի առաջին երեք գիրքերը արդէն ծախուած էին 35,000,000 քանակութեամբ, թարգմանուած 35 լեզուներով եւ հեղինակին բերած $480,000,000ԱՄՆ։ Հէրի Փոթըրի վիպաշարէն վերջին՝ «Հէրի Փոթըր եւ մահացու ընծաները» գիրքը լոյս կը տեսէ 2007 թ.։ Հէրի Փոթըրի վիպաշարի բոլոր գրքերով ֆիլմեր նաեւ նկարահանուած են։
Անուն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Չնայած ան կը գրէ "J. K. Rowling"[9] կեղծանուամբ, հեղինակի անունը, երբ առաջին Հէրի Փոթըրի գիրքն հրատարակած էր, ուղղակի Ճոան Ռոուլինկ (անգլերէն՝ Joanne Rowling) էր։ Ակնկալելով, որ երիտասարդ տղաներու թիրախային լսարանը չէր ուզեր կարդալ կնոջ մը կողմէ գրուած գիրք, անոր հրատարակիչները պահանջեցին, որ ան օգտագործէ երկու սկզբնատառ՝ անոր ամբողջական անունը օգտագործելու փոխարէն։ Քանի որ ան չունէր երկրորդ անուն, ան ընտրեց "K", որպէս անոր կեղծանուան երկրորդ սկզբնատառ, որ ի դէպ անոր հայրական կողմի մեծ-մօրմէ էր։[10] Ան ինքն իրեն Ճո կը կանչէ. կ՛ըսէ, որ երբ ան երիտասարդ էր, ոչ ոք անոր Ճոան կը կանչէր, քանի տակաւին չէր զայրացներ այդ զինք։[11] Ամուսնութենէն ետք ան քանի մը անգամ օգտագործած է Ճոան Միւրէյ անունը սեփական կառավարման համար։[12][13] Լեվեսոն հետաքննութեան ժամանակ ան վկայութիւն տուած է Ճոան Քեյթլին Ռոուլինկ անուան տակ։[14] 2012 թուականի հարցազրոյցի ժամանակ Ռոուլինկը կը նշէ, որ ան այլեւս զինքը չի նեղացներ, երբ մարդիկ սխալ կ՛արտասանեն իր անունը։[15]
Ծնունդ եւ ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճոան Ռոուլինկը ծնած է Ռոլս-Ռոյս օդանաւերու ճարտարապետ Փիթր Ճեյմզ Ռոուլինկի[16] եւ Աննա Ռոուլինկ (ծնած Volant), գիտական արուեստագէտ մը,[17] ընտանիքին մէջ, 1965 թուականի 31 Յուլիս-ին[18][19] Յեյթում, Գլոսթեշեր, Անգլիա, Պրիսթոլէն 16քմ հիւսիս[20][21]։ Իր մայրը՝ Աննան, կէս ֆրանսիացի էր, կէս ալ շոտլանդացի։ Ծնողքը առաջին անգամ հանդիպած են 1964 թուականին՝ շոքեկառքի մը վրայ, որ կը մեկնէր Քինկզ Քրոս կայարանէն։
Ծնողքը ամուսնացած են 1965 թ. մարտ 14-ին։ Մօր մայրական մեծ հայրը՝ Տուգըլդ Կեմպլը, ծնած է Արան կղզի Լամլաշ բնակավայրին մէջ[22][23] , հայրական պապը՝ Լուիս Վոլանը, առաջին համաշխարհային պատերազմի ընթացքին Կուրսլ Կոմթ գիւղի պաշտպանութեան համար պարգեւատրուած է Croix de Guerre քաջութեան շքանշանով։ Տիկին Ռոուլինկն սկասած էր համոզուիլ, որ մեծ հայրը պատերազմի ժամանակ շնորհուած է Պատուոյ լեկեոնի շքանշանով, քանի որ կ՛ըսէր, որ ինքն է ստացած այն 2009 թ.։ Ան աւելի ուշ բացայայտեց ճշմարտութիւնը, որ պարզուեցաւ Մեծ Բրիտանիոյ ծագումնաբանական հաղորդաշարներէն մէկուն ընթացքին։ Վոլանը Լոնտոնի Սեւոյ հիւրանոցին մէջ 1920-ականներուն կ՛աշխատէր իբրեւ գլխաւոր մատուցող, որու համար ան ստացած է գիւղատնտեսական արժանիքներով ասպետի շքանշան[24]։
Գիրքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1997 - «Հէրի Փոթըրը եւ Փիլիսոփայական քարը» (անգլերէն՝ Harry Potter and The Philosopher's Stone)
- 1998 - «Հէրի Փոթըրը եւ գաղտնիքներու սենեակը» (անգլերէն՝ Harry Potter and The Chamber of Secrets)
- 1999 - «Հէրի Փոթըրը եւ Ազքապանի բանտարկեալը» (անգլերէն՝ Harry Potter and The Pisoner of Azkaban)
- 2000 - «Հէրի Փոթըրը եւ Հրէ գաւաթը» (անգլերէն՝ Harry Potter and The Goblet of Fire)
- 2001 - «Ֆանտաստիկական կենդանիները և իրենց բնակութեան վայրերը» (անգլերէն՝ Harry Potter and The)
- 2001 - «Քուիտիչը հինէն մինչ մեր օրերը» (անգլերէն՝ Harry Potter and The)
- 2003 - «Հէրի Փոթըրը եւ Փիւնիկին ուխտը» (անգլերէն՝ Harry Potter and The)
- 2005 - «Հէրի Փոթըրը եւ արքայազն-կիսատոհմիկը» (անգլերէն՝ Harry Potter and The)
- 2007 - «Հէրի Փոթըրը եւ մահացու ընծաները» (անգլերէն՝ Harry Potter and The)
- 2007 - «Պիտլ գուսանի հեքիաթները» (անգլերէն՝ Harry Potter and The)
- 2008 - «Հէրի Փոթըր. նախապատմութիւն» (անգլերէն՝ Harry Potter and The)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 JK Rowling: From rags to riches — (untranslated), 2008.
- ↑ JK Rowling tells story of alter ego Robert Galbraith — The Guardian, 2013. — ISSN 1756-3224; 1354-4322
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20171006143544/http://jeugdliteratuur.org/auteurs/joanne-k-rowling
- ↑ 5,0 5,1 Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Էստոներեն Վիքիպեդիա — 2002.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Geni — 2006.
- ↑ [1]
- ↑ "The Not Especially Fascinating Life So Far of J. K. Rowling" J. K. Rowling. From accio-quote.org. Retrieved 28 April 2008.
- ↑ Jo Rowling Interview on Oprah, 28 January, 2012
- ↑ Canadian Broadcasting Corporation. "J.K. Rowling: CBC Interview #1". Accio-Quote. 26 October 2000. Retrieved 24 December 2013.
- ↑ Judge rules against JK Rowling in privacy case. Guardian Unlimited. 7 August 2007. Retrieved 21 August 2007.
- ↑ Greig, Geordie, "There would be so much to tell her..." Daily Telegraph. 10 January 2006. Retrieved 8 August 2010.
- ↑ «Witness statement of Joanne Kathleen Rowling»։ The Leveson Inquiry։ November 2011։ արտագրուած է՝ 2011 թ․ նոյեմբերի 25
- ↑ Decca Aitkenhead (2012)։ «JK Rowling: 'The worst that can happen is that everyone says, That's shockingly bad'»։ The Guardian։ արտագրուած է՝ 2012 թ․ սեպտեմբերի 22
- ↑ Ian Parker (2012)։ «Mugglemarch»։ The New Yorker։ արտագրուած է՝ 2012 թ․ սեպտեմբերի 23
- ↑ Մէջբերման սխալ՝ Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedsmithbio
- ↑ JK Rowling Biography. Scholastic.com. Retrieved 20 October 2007.
- ↑ «Rowling, J.K»։ World Book 2006
- ↑ Hutchinson Lynne (6 September 2012)։ «Concerns raised about future of former Chipping Sodbury cottage hospital site»։ Gazette Series (Gloucestershire, UK)։ արտագրուած է՝ 2012 թ․ հոկտեմբերի 1
- ↑ "J. K. Rowling's biography". J.K. Rowling's official website. Retrieved 17 March 2006.
- ↑ «J.K. Rowling's ancestors on ScotlandsPeople»։ ScotlandsPeople։ արտագրուած է՝ 2011 թ․ սեպտեմբերի 27
- ↑ http://genealogy.about.com/od/famous_family_trees/p/jk_rowling.htm
- ↑ Մէջբերման սխալ՝ Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedlegion
|