Jump to content

Հանրի Վերնէօյ

Հանրի Վերնէօյ (Աշոտ Մալաքեան)
ֆրանսերէն՝ Henri Verneuil
Պատկեր:Vernoy.jpg
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Achod Malakian
հայ.՝ Աշոտ Մալաքեան
Նաեւ յայտնի է իբրեւ Henri Verneuil
Ծնած է 15 Հոկտեմբեր 1920
Ծննդավայր Կաղապար:Country data Օսմանեան կայսրութիւն Ռոտոսթօ, Օսմանեան Կայսրութիւն
Մահացած է 11 Յունուար 2002
Մահուան վայր Բանյոլե
Քաղաքացիութիւն Ֆրանսա Ֆրանսա Ֆրանսացի
Ազգութիւն  Հայաստան Հայ
Ուսումնավայր Արվեստների և արհեստների ազգային բարձրագույն դպրոց?
Մասնագիտութիւն Բեմադրիչ, դերասան, թատերագիր, ֆիլմի արտադրիչ
Անդամութիւն Commission de la nationalité? եւ Գեղեցիկ Արուեստներու Ակադեմիա
Ամուսին Ֆրանսուազա Բոննո?
Երեխաներ Պատրիկ Մալաքյան? եւ Գայա Վերնոյ?

Հանրի Վերնէօյ (ֆրանսերէն՝ Henri Verneuil, իրական անունը՝ Աշոտ Յակոբ Մալաքեան (15 Հոկտեմբեր 1920 Ռոտոսթօ (Թուրքիա) - 11 Յունուար 2002, Փարիզ (Ֆրանսա)), ֆրանսահայ նշանաւոր բեմադրիչ[1]:

Վերնէօյն իր առաջին ֆիլմը նկարած է 1948 թուականի «Հայոց Վշտի եւ Ազատութեան Երգիչը» (նուիրուած է գրող Աւետիս Ահարոնեանին): Բայց Վերնէօյը Հայաստանի մէջ յայտնի է իր «Մայրիկ» եւ «Պարադի Փողոց, Տուն 588» ֆիլմերով, որոնք իր կենսակրագան ֆիլմերն են[2]: Ան կը պատմէ հայոց ցեղասպանութենէն ետք Մարսէյ տեղափոխուած Յակոբ Մալաքեանի (Վերնէօյ հայրիկի) ընտանիքի պատմութիւնը: Ասպարէզին ընթացքին նկարահանած է աւելի քան 50 ֆիլմ:

Արժանացած է շարք մը պարգեւներու, ֆրանսական՝ «Պատուաւոր Լեգէոնի Շքանշանէ, հայ առաքելական եկեղեցիի` «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» Ա-ին աստիճանի շքանշանով, Ոսկէ Ծիրան փառատօնի ընթացքին արժանացած է՝ «Սերգէյ Փարաջանովի մրցանակի համաշխարհային ֆիլմերու մեծ աւանդի համար: Մէկ անգամ առաջադրուած է Օսքարի «Հինգ Ոտքերով Ոչխար» լաւագոյն թատերագրութեան անուանակարգին մէջ:

«Հայփոստ»ը Հրապարակեց Հանրի Վերնոյի Ծննդեան 100ամեակին Նուիրուած Դրոշմաթուղթ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

«Հայփոստ» ընկերութիւնը շրջանառութեան մէջ դրաւ դրոշմաթուղթ-գեղաթերթիկ՝ նուիրուած Հանրի Վերնոյի (Աշոտ Մալաքեան) ծննդեան 100ամեակին։ Անոր վրայ պատկերուած է ֆրանսահայ նշանաւոր բեմադրիչ, գրող, Ֆրանսայի գեղարուեստի ակադեմիոյ անդամ Հանրի Վերնոյի (Աշոտ Մալաքեան, 1920-2002) դիմապատկերը: Գեղաթերթիկին վրայ ներկայացուած են հատուածներ Հանրի Վերնոյի գեղարուեստական ժապաւէններու պաստառներէն: Ձեւագծողն է Վահագն Մկրտչեան[3]։

Հանրի Վերնէօյը ծնած է Օսմանեան Կայսրութեան մէջ, Ռոտոսթօ, 15 Հոկտեմբեր 1920 թուականին: Սորված է Իսթանպուլի (Կոստանդնուպոլիս) Կեդրոնական վարժարանին մէջ[4]: Վերնէօյի ընտանիքի ճակատագիրը ինչպէս այլ հայ ընտանիքի ճատագիրներու շատ նման է, անոնք գաղթած են Օսմանեան կայսրութենէն հայոց ցեղասպանութենէն ետք 1924 թուականին երբ Վերնէօյը ընդամէնը 4 տարեկան էր։ Որոշ ժամանակով հաստատուած են Յունաստանի մէջ, ապա տեղափոխուած են Մարսէյ:

Կանուխ տարիքին երգած է Մարսէյի հայկական եկեղեցիին մէջ եւ յաճախած է Կաթողիկէ դպրոց: Այնուհետեւ, սորված է կիրառական արուեստի դպրոցին մէջ, 1941 թուականին աւարտած է էքս Ան Օտ մարզի ֆրանսական միջնակարգ դպրոցը եւ 1944 թուականին աշխատանքի անցած է «Հորիզոն» շաբաթաթերթին մէջ: Յօդուածաշարեր տպագրած է հայկական հարցի վերաբերեալ, եւ ռատիօհաղորդումներ վարած ֆիլմերու մասին: 1949 թուականին տեղափոխուած է Փարիզ եւ աշխատած է ֆիլմի ընկերութիւններու մէջ, եղած է բեմադրիչի օգնական, ապա՝ բեմադրող բեմադրիչ, նկարահանած է շուրջ 20 կարճամեթրաժ ֆիլմեր:

Ասպարէզի Սկիզբ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1948 թուականին նկարահանած է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց Վշտի եւ Ազատութեան Երգիչը» (նուիրուած է գրող Աւետիս Ահարոնեանին): Առաջին լիամեթրաժ ֆիլմն է «Սեղան Մեռածներու Համար» (1951 թ., ըստ Մարսել Էմէի): Վերնէօյը դասուած է Ֆրանսայի լաւագոյն բեմադրիչներու շարքին: 1955-ին նկարհանած է «Աննշան Մարդիկ»ը:

Անոր ֆիլմերուն մէջ նկարահանուած են նշանաւոր դերասաններ՝ Ֆեռնանտելը, Ժան Կապէնը, Ժան-Փոլ Պելմոնտըն, Ալեն Տելոնը, Էնթընի Քուինը, Հենրի Ֆոնտան, Հիու Մոնթանը եւ ուրիշներ: Վերնէօյը ստեղծած է շուրջ 60 լիամեթրաժ ֆիլմեր. լաւագոյններէն են` «Արգիլուած Պտուղ» (1952 թ.), «Քառնաւալ» (1953 թ.), «Կովը եւ Զինուորը» (1959 թ.), «Նախագահը» (1961 թ.), «ճակատամարտ Սեն Սեբաստիանի Մէջ» (1968 թ.), «Սարսափ Քաղաքին Մէջ» (1975 թ.), «Հազար միլիառ Տոլար» (1982 թ.) եւ այլն:

Ասպարէզի Աւարտ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վերնէօյը 1988 թուականի Սպիտակի Երկրաշարժին նուիրուած «Քեզ Համար, Հայաստան» երգի (բառերը՝ Շարլ Ազնաւուրի, երաժշտութիւնը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի բեմադրիչն է: Հայկական թեմային անդրադարձած է վերջին երկու՝ «Մայրիկ» (ըստ իր «Մայրիկ» վէպի, նաեւ թատերգութեան հեղինակն է) եւ «Փարատի Փողոց, Տուն 588» (երկուքն ալ՝ 1991 թ.) ֆիլմերուն մէջ, ուր կը ներկայացնէ իր ընտանիքի պատմութիւնը:

Ժառանգութիւն եւ Ճանաչում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հանրի Վերնէօյի յիշատակին քանի մը փողոցներ եւ հրապարակներ վերանուանուած են Հայաստանի եւ ֆրանսայի մէջ:[5]: Անոր անունով հրապարակ բացուած է նաեւ Ֆրանսական Մարսէյի մէջ Ֆրանսա-Հայկական գերազանցութեան շաբթուայ շրջանակներուն ժամանակ[6]:

Երեւանի Կեդրոն վարչական շրջանին մէջ կայ Հանրի Վերնէօյի փողոց[7], որուն բացման ներկայ եղած են Երեւանի քաղաքապետ՝ Տարօն Մարգարեանը, մշակոյթի նախարար՝ Յասմիկ Պողոսեանը, սփիւռքի նախարար՝ Հրանուշ Յակոբեանը եւ Վերնէօյի ընտանիքի անդամները[8][9]: Փողոցներ կան նաեւ Ֆրանսական՝ Սանթ Կիլ[10], Բերբիկոնա[11] եւ Մարսէյ քաղաքներուն մէջ։ Եւ մէկ թատերասրահ Լա Վալտէ-Տէո-Վար, փոքրիկ քաղաքին մէջ:

Թուական Հայերէն Անուանում Բնօրինակ Անուանում Բեմադրիչ Թատերագիր Արտադրիչ Դերասան Դեր
1949 Զուաւի Տաբատը La Culotte De Zouave Կաղապար:Y Կաղապար:Y
Նոր Թշուառը Les Nouveaux Miserables Կաղապար:Y
1950 Խողովակներու Շունը Pipe Chien Կաղապար:Y Կաղապար:Y
Մենք Կը Խնդրենք Աւազակ Մը On Demande Un Bandit Կաղապար:Y
Մալտօնն Maldonne Կաղապար:Y Կաղապար:Y
Երգերը Կը Թռչին Les Chansons S'envolent Կաղապար:Y Կաղապար:Y
Ճերմակ Աշխարհի Լեգենդը La Legende De Terre-Blanche Կաղապար:Y Կաղապար:Y
Արուեստը Ըլլալով Միջնորդ (կարճ) L'art D'սtre Courtier Կաղապար:Y
1951 Սեղան Վտիտ էակներու Համար La Table-Aux-Creves Կաղապար:Y
1952 Արգիլուած Պտուղը Le Fruit Defendu Կաղապար:Y Կաղապար:Y
1953 Հանրութեան Թիւ Մէկ Թշնամին L'ennemi Public no1 Կաղապար:Y
Քառնաւալ Carnaval Կաղապար:Y
Վալորկի Հացավաճառը Le Boulanger De Valorgue Կաղապար:Y
1954 Հինգ Ոտքերով Ոչխարը Le Mouton Cinq Pattes Կաղապար:Y Կաղապար:Y
1955 Աննշան Մարդիկ Des Gens Sans Importance Կաղապար:Y Կաղապար:Y
1956 Փարիզ, Փալաս Հիւրանոց Paris, Palace Hotel Կաղապար:Y Կաղապար:Y
Մարդիկ Նշանակութիւն Չունին Des Gens Sans Importance Կաղապար:Y Կաղապար:Y
1957 Գեղեցկուհին ու Տղեկը Une Manche et La Belle Կաղապար:Y Կաղապար:Y
1958 Մաքսիմ Maxime Կաղապար:Y
1959 Բանտարկեալը եւ Կովը La Vache et Le Prisonnier Կաղապար:Y Կաղապար:Y
Մեծ Պետը Le Grand Chef Կաղապար:Y Կաղապար:Y
1960 ֆրանսուհին ու Սէրը La Francaise et L'amour Կաղապար:Y
1961 Առիւծները Ազատութեան Մէջ Les lions sont Lyches Կաղապար:Y
Նախագահը Le President Կաղապար:Y Կաղապար:Y
1962 Կապիկը Ձմրան Ընթացքին Un Singe en Hiver Կաղապար:Y Կաղապար:Y Գերմանացի Սպան
1963 Մեղեդին Նկուղէն Melodie en sous-sol Կաղապար:Y
1964 Զիւտքոթի Շաբաթավերջը Week-end Au Zuydcoote Կաղապար:Y Կաղապար:Y
Հարիւր Հազար Տոլար Արեւուն Վրայ Cent mille dollars au soleil Կաղապար:Y Կաղապար:Y
1967 25-րդ Ժամը La vingt-cinquieme heure Կաղապար:Y Կաղապար:Y
1968 Ճակատամարտը Սան Սեպասթիանի Մէջ La bataille de San Sebastian Կաղապար:Y
1969 Սիցիլիական Գերդաստան Le clan des Siciliens Կաղապար:Y Կաղապար:Y Կաղապար:Y
1971 Գողութիւնը Le casse Կաղապար:Y Կաղապար:Y Կաղապար:Y
1973 Օձը Le serpent Կաղապար:Y Կաղապար:Y
1975 Սարսափ Քաղաքին Վրայ Peur sur la ville Կաղապար:Y Կաղապար:Y
1976 Իմ Թշնամիիս Դիակը Le corps de mon ennemi Կաղապար:Y Կաղապար:Y Կաղապար:Y Կաղապար:Y Կայարանի Խօսնակին Ձայնը
1979 եւ... ինչպէս կը հոգամ I comme Icare Կաղապար:Y Կաղապար:Y Կաղապար:Y Կաղապար:Y Հեռուստահսկողութեան Ձեւեր
1982 Հազար Միլիար Տոլար Mille milliards de dollars Կաղապար:Y Կաղապար:Y Կաղապար:Y
1984 Արկածախնդիրները Les morfalous Կաղապար:Y Կաղապար:Y Կաղապար:Y ռատիօհաղորդավարի ձայն
1991 Մայրիկ Mayrig Կաղապար:Y Կաղապար:Y
1992 Փարատի Փողոց, Տուն 588 588 rue paradis Կաղապար:Y Կաղապար:Y Կաղապար:Y Քահանայ հայկական եկեղեցիին մէջ
1993 Մայրիկ (հերուստաշար) Mayrig Կաղապար:Y Կաղապար:Y
Ֆրանսայի 22-րդ նախագահ Ժաք Շիրաք

Հանրի Վերնէօյ ստացած է բազմաթիւ պարգեւներ եւ մրցանակներ: Ֆրանսաայի գեղարուեստի ակադեմիայի անդամ է: Այսպէս կ'արտայտուին անոր մասին Ֆրանսայի 22-րդ նախագահ Ժաք Շիրաքը`

Վեռնոյը Ֆրանսական ֆիլմագրութեան լեգենդներու մաս մըն է


Թուական Փառատօն Առաջադրման Անուանակարգ Առաջադրուած Արդիւնք
1954 Լոկառնոյ ֆիլմերու Միջազգային Փառատօն Հինգ Ոտքերով Ոչխար Յաղթած
1956 Օսքար Լաւագոյն Թատերագիր Հինգ Ոտքերով Ոչխար Առաջադրուած
1964 Քաննի Ֆիլմի Փառատօն Հարիւր Հազար Տոլար Արեւուն Վրայ Առաջադրուած
Էտկար Ալան Փոյի ֆիլմի Մրցանակ Լաւագոյն Արտասահմանեան ֆիլմ Մեղեդին Նկուղէն Յաղթած
1980 Սեզար Ֆիլմի Մրցանակ Լաւագոյն ֆիլմ եւ... ինչպէս Իկարը Առաջադրուած
Լաւագոյն Թատերագրութիւն եւ... ինչպէս Իկարը Առաջադրուած
1991 Ֆիլմի Ազգային Ակադեմիա, Ֆրանսա «Մայրիկ» ֆիլմ Յաղթած
1996 Սեզար Ֆիլմի Մրցանակ Ֆիլմի մէջ ունեցած ներդրման համար Բոլոր ֆիլմերը Յաղթած

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «այսօր աշխարհահռչակ բեմադրիչ Հանրի Վերնէօյի յիշատակի օրն է: Հայ Հանճարներ: Վերցուած է` 2 Յուլիսի 2015
  2. «Հայոց Ցեղասպանութեան նուիրուած հին ու նոր ֆիլմերու ցանկ»: BlogNews: Վերցուած է` 2 Յուլիսի 2015
  3. ««Հայփոստ»ը Հրապարակեց Հանրի Վերնոյի Ծննդեան 100ամեակին Նուիրուած Դրոշմաթուղթ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-09-20-ին։ արտագրուած է՝ 2020-09-23 
  4. «հհ սփիւռքի նախարարութիւնում հիւրընկալուել են Անրի Վերնէօյի որդին` Պատրիկ Մալաքեանը, եւ ֆրանսահայ գործարար Ռեմի Մեքենեջեանըէ: Archived 2019-04-07 at the Wayback Machine. Tert.am: Վերցուած է` 2 Յուլիսի 2015
  5. «Պուք-պել-էրի քաղաքի հրապարակը անուականակոչուած է Հանրի Վերնէօյի անունով»: Հայերն Այսօր: Վերցուած է` 29 Յունիսի 2015:
  6. «մարսելում կը բացուի Հանրի Վերնէօյի հրապարակըէ: NEWS.am: Վերցուած է` 30 Յունիսի 2015:
  7. «երեւանում Հանրի Վերնէօյի անունով փողոց կը լինիէ: NEWS.am: Վերցուած է` 30 Յունիսի 2015:
  8. «երեւանում Հանրի Վեռնոյի անունով փողոց կ'ոչուեցէ: արմենպրես: Վերցուած է` 30 Յունիսի 2015:
  9. «Մայրաքաղաքում շահագործման է յանձնուել Հանրի Վեռնոյի անունը կրող փողոցը: Ազատութիւն Ռադիօկայան: Վերցուած է` 30 Յունիսի 2015:
  10. «Հանրի Վերնէօյի փողոց Ֆրանսիական, Սաինթ Կիլ»:[permanent dead link] www.streetdir.com: Վերցուած է` 30 Յունիսի 2015:
  11. «Հանրի Վերնէօյի անուան փողոց Ֆրանսիական Բերբիկոնա քաղաքին մէջ»: Kompass.com: Վերցուած է 30 Յունիսի 2015

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

կենսագրական