Շարլ Ազնաւուր

Jump to navigation Jump to search
Շարլ Ազնաւուր
ֆր.՝ Charles Aznavour
2014.06.23. Charles Aznavour Fot Mariusz Kubik 02.jpg
Ծննդեան անուն հայ.՝ Շահնուր Վաղինակ Ազնաւուրեան
Ծնած է Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil).
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսա[1]
Մահացած է Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil).
Մահուան վայր Մուրիես[11][13]
Քաղաքացիութիւն Flag of France.svg Ֆրանսա
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգութիւն հայ
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Կրօնք քրիստոնէութիւն
Տեսակներ փոփ երաժշտություն, շանսոն[14], Ճազ, middle of the road, փոփ երաժշտութիւն, բալլադ եւ Էթնիկական երաժշտություն
Մասնագիտութիւն Հեղինակ ու կատարող, Հեղինակ, Շարժապատկերի դերասանուհի, երգերու հեղինակ, երգահան, բանաստեղծ, դերասան, դիւանագէտ, գրագէտ, Երաժիշտ, երաժիշտ, ժապաւէնի բեմադրիչ, Հեղինակ
Աշխատավայր ՅՈՒՆԻՍԵՖ
Վարած պաշտօններ Հայաստանի դեսպան
Պարգեւներ եւ
մրցանակներ
Պատուոյ Լէկէոնի ասպետի շքանաշան Կանադայի միաբանության սպա Քվեբեկի Ազգային շքանշանի սպա Հայաստանի Ազգային Հերոս Երեւանի պատուաւոր քաղաքացի Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ Officer of the Order of Leopold Թագի շքանշանի կոմանդոր «Միջազգային համագործակցության հարցում ներդրման» շքանշան Songwriters Hall of Fame Ծագող արև շքանշան,4-րդ աստիճան «Սեզար» գնահատանքի մրցանակ, «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր Մոնրեալի համալսարանի պատվավոր դոկտոր Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Ռաուլ Վալենբերգի անվան մրցանակ Պատվո ազգային շքանշանի ասպետ Պատուոյ լեգէոնի շքանշանի ասպետ Պատուաւոր շքանշան՝ Լեգէոնի սպայ Victoires de la Musique – Male artist of the year Bernard Lecache Prize Արուեստներու եւ Գրականութեան Շքանշանի Ասպետ
Ծնողներ Միշա Ազնաւուրեան եւ Քնար Պաղտասարեան
Երեխաներ 6 երեխայ
Կայքէջ Lua error in Մոդուլ:Wikidata at line 874: attempt to call field 'formatUrlSingle' (a nil value).

Շարլ Ազնաւուր (Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil)., Փարիզ, Ֆրանսա[1] - Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil)., Մուրիես[11][13], իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնաւուրեան), ֆրանսահայ նշանաւոր երգիչ, երգահան, դերասան եւ հասարակական գործիչ։ 2009 թուականի Մայիսին Զուիցերիոյ Հայաստանի դեսպանն ընտրուած է, եւ Ժընեւի ՄԱԿ-ի գրասենեակի եւ այլ միջազգային կազմակերպութիւններու՝ Հայաստանի մնայուն ներկայացուցիչը[15]։ Մահացած է 1 Հոկտեմբեր, 2018-ին։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Շառլ Ազնաւուր ծնած է 22 Մայիս,-ին Սէն Ճէրմըն Տէ Բրէ, Փարիզ՝ հայ գաղթականներ Միշա եւ Քնար Ազնաւուրեաններու ընտանիքին մէջ, ծննդեան անունը՝ Շահնուր[16] Վաղինակ Ազնաւուրեան[17]։ Ազնաւուրի հայրը ծնած է Ախալցխա[18][19], արմատներով Էրզրումէն էր, իսկ մայրը՝ Քնար Պաղտասարեան, Իզմիրէն էր[20], Հայոց Ցեղասպանութեան ականատես փրկուածներէն[21]։ Շարլի հայրը երիտասարդ տարիներուն ապրած էր Թիֆլիս, ուր աշխատանքի համար տեղափոխած էր ընտանիքը (Շարլի մեծ հայրը Թիֆիլիսի գլխաւոր կառավարիչի անձնական խոհարարն էր)[22]։ Հետագային Ֆրանսա տեղափոխուելէ ետք, Միշա Ազնաւուրեան կ'երգէ ճաշարաններու մէջ, մինչ կը հիմնէր իր սեփական կովկասեան ճաշարանը՝ զայն կոչելով Le Caucase («Կովկաս»)։ Միսաք Մանուշեանը՝ Ֆրանսական դիմադրութեան շարժման առաջնորդը, որ մահապատիժի կ'ենթարկուի ֆաշիստներու կողմէ 1944-ին, Ազնաւուրեաններու տան մշտական հիւրն էր, եւ Ազնաւուրեանները կ'աջակցէին անոր եւ կնոջը՝ Մելինէին, երբ անոնք պահուըտած էին։ Միշան Շարլը կը ծանօթացնէ թատրոնի աշխարհին վաղ տարիքէն։ Շառլ դպրոցը կը ձգէ 9 տարեկանին՝ արդէն տարուած ըլլալով արուեստագէտի կեանքով։ Ան կը սկսի հանդէս գալ այդ ժամանակէն եւ շուտով կը ստանայ «Ազնաւուր» բեմական անունը։ 1940-ականներուն Փիէռ Ռոշի հետ հանդէս կու գայ գարեջրատան մէջ։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմիէրի կատարմամբ, արժանացած է «Տարուան ձայնապնակ» մրցանակին։ Շարլի հռչակաւոր կը դառնայ 1946-ին, երբ Էտիթ Փիաֆը, լսելով անոր երգեցողութիւնը, կ'որոշէ զինք իրեն հետ տանիլ Ֆրանսա եւ ԱՄՆ շրջագայութիւններու[23]։

Համաշխարհային հռչակ կը շահի 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճի մէջ յաջող ելոյթէ մը ետք։ «Ֆրանսա ազնաւուրացուած է»,- գրած է ֆրանսական մամուլը։ Շուրջ հազար երգի հեղինակ է /մաս մը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակութեամբ/, այդ թուականին՝ բազմաթիւ միջազգային երաժշտութիւններու՝ «Մաման», «Պոհէմը», «Դեռ երէկ», «Երիտասարդութիւն», «Պէտք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպէս ասում են», «Յաւերժական սէր», «Ավէ Մարիա» եւ այլն։ Անոնց կատարողներէն են՝ Էտիթ Փիաֆը, Լայզա Մինէլլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիտօ Տօմինկօն, Խուլիօ Իկլեսիասը, Շէրը, Ճօ Տասէնը, Ռէյ Չարլզը եւ այլք։ Ցայսօր վաճառուած է Ազնաւուրի շուրջ հարիւր միլիոն ձայնապնակ։ Ամերիկեան «Թայմս» հանդէսի հարցման համաձայն Ազնաւուրը ճանչցուած է «Դարու արուեստագէտ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացած է Հայաստանի եւ Ֆրանսայի բարձրագոյն պետական պարգեւներու, «Պատուոյ սեզարի» (1997)։

Նկարահանուած է հետեւեալ ֆիլմերը՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակեցէք դաշնակահարի վրայ» (1960), «Սատանան եւ տասը պատուիրանները» (1962), «Արարատ» (2002) եւ այլն։ Ազնաւուրը կը հպարտայ իր հայկական ծագումով, մշտապէս սատար կանգնած է Հայաստանին։ Հայկական թեմաներով են անոր «Քեզի համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանութեան վաթսունամեակին), «Ինքնակենսագրութիւն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնաւուրի հետ հայերէն կատարած է Սայեաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988-ի սպիտակեան աւերիչ երկրաշարժէն անմիջապէս ետք հիմնադրած է «Ազնաւուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ԵՈՒՆԵՍՔՕ-ի մէջ։ 1964, 1996, 2006 եւ 2014 թթ. համերգներ տուած է Հայաստանի մէջ։ Գիւմրիի մէջ կանգնեցուած է Ազնաւուրի արձանը, անոր անունով կոչուած էԵրեւանի հրապարակներէն մէկը։

  • 4 Մայիս,2009-էն՝ Ժընեւի ՄԱԿ-ի գրասենեակի եւ այլ միջազգային կազմակերպութիւններու մէջ Հայաստանի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ,
  • 5 Մայիս, 2009-էն՝ Շուէտի Համադաշնութեան Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան։
  • 2011-էն սկսեալ Ազնաւուրի նոր համաշխարհային շրջագայութիւնը՝ Aznavour en Toute Intimité խորագրով։ Նոյն թուականին լոյս տեսած նոր՝ "Aznavour toujours" ալպոմը Ֆրանսայի եւ Պելճիքայի հիթ-շքերթներու մէջ զբաղեցուց 4-րդ հորիզոնականը։[24]
Ազնաւուր Քանի մէջ, 1999-ին

Ուիլիըմ Սարոյեանը առիթով մը ըսած է. «Երբ ձայնասփիւռի կոճակը կը սեղմեմ եւ հեռու-հեռուներէն կը լսեմ Ազնաւուրի երգերը, միտքէս կ'ըսեմ. «Ապրի՛ս, եղբայր, դուն ալ յաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»։

Շառլ Ազնաւուրը միջազգային ասպարէզին մէջ 180 մլն ձայնասկաւառակ վաճառած է: 70 տարուան ընթացքին ան 1400 երգ ձայնագրած է, որոնցմէ 1300-ի հեղինակը ինքն է: Շանսոնյէն ունի 390 ալպոմ բազմաթիվ լեզուներով՝ ֆրանսերէն, հայերէն, անգլերէն, ռուսերէն, գերմաներէն, իտալերէն եւ սպաներէն[25]:

Անձնական կեանք եւ մշակութային ազդեցութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ազնաւուրի թանգարանը Երեւանի մէջ

Ազնաւուրը ամուսնացած է երեք անգամ. առաջին անգամ տասնեօթամեայ Միշէլին Ռիւգելի հետ (16 Մարտ,1946-ին), երկրորդ անգամ Էվլին Պլէսիսի հետ (28 Հոկտեմբեր,1955-ին) եւ երրորդ անգամ շուէտուհի Ուլլա Տորսէլի հետ (11 Յունուար,1967-ին)։ Այս ամուսնութիւններու արդիւնքով ունեցած է 6 զաւակ՝ Սեդան, Շարլը, Փաթրիքը, Քաթիան, Միշան եւ Նիքոլան։ 1990-ին ան գրող-ռեժիսոր Մայքըլ Ֆինի Կալանին կ'առաջարկէ անդրադառնալ իր կեանքին հեռուստատեսային My Riviera շարքին, որու նկարահանումները տեղի կ'ունենան Հարաւային Ֆրանսայի Պորտ Գրիմօ վայրի մէջ գտնուող Ազնաւուրի տան մէջ։ Նախ քան մահանալը ան կը բնակէր Ս. Սիւլպիսի մէջ, Վօ, Շուէտ։

Անոր երաժշտականութիւնը եւ փառքը արտերկրի մէջ առկայ եղած են փոփ մշակոյթի շատ այլ ոլորտներու մէջ եւս։ Ազնաւուրի անունը ինկած է Եօշիյուկի Տօմինոյի 1979. մեխա անիմէ Mobile Suit Gundam սերիալի Char Aznable հերոսի անուան հիմքի մէջ։ Անոր "Parce Que Tu Crois" երգը նմուշօրինակ եղած է հիփ-հոփ պրոդյուսեր Dr. Dre-ի "What's the Difference" երգի համար (մասնակցութեամբ Էմինեմի եւ Xzibit-ի) 2001 թ. ալպոմէն։ Ազնաւուրի անունը կը յիշատակուի The Psychedelic Furs անգլիական ռոք խումբի "Sister Europe" («Քոյր Եւրոպա») երգի մէջ ("The radio upon the floor/ is stupid, it plays Aznavour" «Ռատիօն յատակին է/Յիմարութիւն է, ան Ազնաւուր կ'երգէ»)։

Ազնաւուրը յաճախ կը կատակէր իր ֆիզիքական թերութիւններու վերաբերեալ, յատկապէս իր տխրահռչակ առանձնայատկութեան՝ կարճ հասակին 160 սմ. (5 ֆտ 3 դյ)։

Ֆիլմեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Շառլ Ազնաւուր, Հայաստան 1989 (1989) ռեժիսոր Լեւոն Մկրտչեան
    ՀԱՅՖԻԼՄ կինոստուդիա, գունաւոր՝ 35mm
    Ֆիլմը կը պատմէ նշանաւոր երգիչի երկրաշարժէն տուժած Հայաստան, իր այցելութեան մասին։
    Շառլ Ազնաւուրը այս ֆիլմին մէջ հիմնականին կը խօսի հայերէն։

Յետ Մահու[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնաւուր կը յուղարկաւորուի Փարիզէն ոչ հեռու գտնուող Մոնֆոր -լ’Ամորի համայնքին մէջ,որ եղած է անոր վերջին փափաքը: Այդ համայնքին մէջ տեղակայուած է երգիչին տուներէն մէկը, ուր ան յաճախ ժամանակ կ'անցընէր իր ընտանիքին հետ: «Իմ հողը` ֆրանսական հողն է: Իմ Մոնֆոր-լ’Ամորի համայնքին` 12-րդ դարու վանքին մէջ, կառուցուած է յատուկ ոչ մեծ ընտանեկան գերեզման»,- ըսած է Ազնաւուր:

Շառլ Ազնաւուրի վերջին լուսանկարը եղած է ֆրանսացի դերասան Ժան-Փոլ Պելմոնտոյի հետ:

«Իմ յաւերժական ընկեր Ժան-Փոլ»,- գրուած է լուսանկարին տակ:

Համաշխարհային մեծութեան երկու աստղերու լուսանկարին հեղինակն է Մարք տէ Տոմինիքոն:

Պարգեւներ եւ ճանաչում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 1963, 1971 and 1980 – Էդինսոնի մրցանակ[26]
  • 1971 – Ոսկեայ առիւծ պատուաւոր մրցանակ «Mourir d'aimer» երգի իտէալական տարբերակի համար
  • 1995 – Ֆրանսական ակադեմիայի մեծ մետալ
  • 1995 – UNESCO-ում Հայաստանի բարի կամքի մշտական դեսպան[27]
  • 1996 – Երգահաններու Փառքի սրահի մրցանակ
  • 1997 – Ֆրանսական Victoire մրցանակ, տարուան տղամարդ արտիստ
  • 1997 – Պատուաւոր Ցեսար մրցանակ
  • 1997 – Սպայի եւ պատուի լեգեոնի
  • 2004 – «Հայաստանի ազգային հերոս» կոչում[28]
  • 2006 – Պատուաւոր մրցանակ Գահիրէի 30-րդ կինոփառատօնին
  • 2008 – Քանատական կարգի պատուաւոր սպայ[29]
  • 2008 – Հայաստանի քաղաքացիութեան շնորհում
  • 2009 – MIDEM Կեանիք ընթացքում նվաումներու մրցանակ[30]
  • 2009 – Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գրիգոր Լուսաւորչի շքանշան[31]
  • 2009 – Քվեբեկի ազգային սպայի կոչում[32]
  • 2010 – Պատուոյ շքանշան Ռուսաստանի եւ Ֆրանսայի միջեւ մշակութային կապերու ամրապնդման համար[33]
  • 2014 – Ռուբէն Մամուլեանի անուան յատուկ մրցանակ «Հայակ» մրցանակաբաշխութեան ժամանակ, Ազնաւուրի՝ համաշխարհային շարժապատկերի ունեցած դերին համար[34]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիոյ Ազգային Գրադարան, Պերլինի Պետական Գրադարան, Պաւարիոյ Պետական Գրադարան եւ ուրիշներ Record #118651331 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Dutch Top 40
  7. 7,0 7,1 Munzinger-Archiv — 1913.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Gran Enciclopèdia CatalanaGrup Enciclopèdia Catalana, 1968.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 (unspecified title)
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Charles Aznavour est décédé à l'âge de 94 ansRTL, 2018.
  12. 12,0 12,1 12,2 Who's who in France
  13. 13,0 13,1 13,2 Charles Aznavour vient de mourir à 94 ans, il avait choisi Mouriès pour y faire son petit paradis provençalFrance 3 Provence-Alpes, 2018.
  14. http://www.mp3million.com/download/Charles%20Aznavour/Sus%20Canciones%20CD1
  15. «Շարլ Ազնաւուրը նշանակուած է դեսպան»։ 2009 Մայիսի 6։ արտագրուած է՝ 2010 Փետրուարի 11 
  16. Also spelled Chahnour; see Hovannisian Richard G. (2007)։ The Armenian Genocide: Cultural and Ethical Legacies։ New Brunswick, N.J.: Transaction Publishers։ էջ 215։ ISBN 9781412835923 
  17. Official biography
  18. Charles Aznavour. Biography
  19. Embassy of the Republic of Armenia in Switzerland, Portrait de S.E. Charles Aznavour
  20. «Biodata»։ Billetnet.fr։ արտագրուած է՝ 2011 թ․ մայիսի 1 
  21. AZNAVOUR CHARLES (1924- ), Encyclopedia Universalis
  22. Tallmer Jerry (19 September 2006)։ «Au revoir from Aznavour, adventurer with guts»։ The Villager 
  23. «Charles Aznavour»։ RFI Musique։ December 2008։ արտագրուած է՝ 10 February 2011 
  24. Aznavour toujours, Ultratop
  25. [1] Ազնաւուր
  26. «Edison Award Official Site, 2008»։ Edisonaward.nl։ արտագրուած է՝ 2011 թ․ մայիսի 1 
  27. «Delegation of Armenia to UNESCO»։ Erc.unesco.org։ արտագրուած է՝ 2011 թ․ մայիսի 1 
  28. «Charles Aznavour and Kirk Kerkorian National Heroes of Armenia»։ Panarmenian.net։ 28 May 2004։ արտագրուած է՝ 2011 թ․ մայիսի 1 
  29. Charles Aznavour receives Order of Canada honours in Quebec City
  30. «Aznavour to receive MIDEM award, PanArmenian.net, 15.01.2009»։ Panarmenian.net։ 15 January 2009։ արտագրուած է՝ 2011 թ․ մայիսի 1 
  31. «Именем Шарля Азнавура в Степанакерте назван культурный центр, Regnum, 2009»։ Regnum.ru։ 18 May 2009։ արտագրուած է՝ 2011 թ․ մայիսի 1 
  32. «Citation»։ National Order of Quebec 
  33. «Charles Aznavour awarded for contributing to Russian-French ties»։ Vestnik Kavkaza։ 27 August 2010։ արտագրուած է՝ 2014 թ․ հունիսի 8 
  34. «The French-Armenian legendary singer Charles Aznavour was awarded with the special prize named after Ruben Mamulyan during»։ Armenpress։ 13 May 2014։ արտագրուած է՝ 2014 թ․ հունիսի 8 

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]