Հրանուշ Յակոբեան
Հրանուշ Յակոբեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 12 Ապրիլ 1954-ին |
Ծննդավայր | Սարուխան գիւղ |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Վարած պաշտօններ | Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր |
Կուսակցութիւն | Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւն |
Հրանուշ Յակոբեան (Ծնած է՝ 12 Ապրիլ 1954-ին, Սարուխան գիւղին մէջ), Հայաստանի Հանրապետութեան պետական գործիչ, Հայաստանի հանրապետութեան սփիւռքի նախարար։ Իրաւաբանական գիտութիւններու դոկտոր, փրոֆէսէօր:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1975 թուականին աւարտած է Երեւանի պետական համալսարանի կիրառական թուաբանութեան բաժանմունքը, 1989 թուականին՝ Մոսկուայի հասարակական գիտութիւններու ակադեմիան, 1994 թուականին՝ Երեւանի պետական համալսարանի իրաւաբանական բաժանմունքը։ Ան իրաւաբանական գիտութիւններու դոկտոր-փրոֆէսէօր է։
Աշխատանքային գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1975-1983 - Երեւանի պետական համալսարանի կիրառական թուաբանութեան բաժանմունքի դասախօս
- 1978-1983 - ԵՊՀ ԼԿԵՄ յանձնաժողովի քարտուղարի տեղակալ, քարտուղար
- 1983-1985 - ՀԼԿԵՄ կեդրոնական կոմիտէի քարտուղար
- 1985-1990 - ՀԼԿԵՄ կեդրոնական կոմիտէի առաջին քարտուղար, ընտրուած է ՀամԼԿԵՄ կեդրոնական կոմիտէի գրասենեակի անդամ (Մոսկուա)
- 1986-1990 - ՀԽՍՀ գերագոյն խորհուրդի պատգամաւոր, ԳԽ նախագահութեան անդամ
- 1990-1995 - Հայաստանի հանրապետութեան ԳԽ եւ ԱԺ պատգամաւոր, ԱԺ սոցիալական առողջապահութեան եւ բնութեան պահպանութեան հարցերու մշտական յանձնաժողովի փոխնախագահ
- 1995-1996 - նոյն յանձնաժողովի նախագահ
- 1995-1997 ԱՊՀ երկիրներու միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերու յանձնաժողովի փոխնախագահ
- 1996-1998 - Հայաստանի հանրապետութեան սոցիալական ապահովութեան նախարար
- 1996-2008 - Միջխորհրդարանական միութեան միջազգային վեհաժողովի հայաստանեան պատուիրակութեան անդամ, ապա ղեկավար, կանանց հիմնախնդիրները համակարգող խորհուրդի անդամ
- 1999-2003 - Հայաստանի հանրապետութեան ազգային ժողովի արտաքին յարաբերութիւններու մշտական յանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան յանձնաժողովի փոխնախագահ
- 12 Յունիս 2003-ին ընտրուած է Հայաստանի Հանրապետութեան ազգային ժողովի գիտութեան, կրթութեան, մշակոյթի եւ երիտասարդութեան եւ մարզական հարցերու մշտական յանձնաժողովի նախագահ։
- 7 Յունիս 2007-ին վերընտրուած է Հայաստանի Հանրապետութեան ազգային ժողովի գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ մարզական հարցերու մշտական յանձնաժողովի նախագահ[1]։
- 27 Յունիս 2008-ին Հայաստանի հանրապետութեան նախագահի հրամանագրով նշանակուած է Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերու նախարարութեան սփիւռքի հետ կապերու պետական կոմիտէի նախագահ[2]։
- 1 Հոկտեմբեր 2008-ին Հայաստանի հանրապետութեան նախագահի հրամանագրով լրացուցած է Հայաստանի հանրապետութեան արտաքին գործերու նախարարութեան սփիւռքի հետ կապերու պետական կոմիտէի նախագահի պաշտօնը[3]։
- 1 Հոկտեմբեր 2008-ին Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրով նշանակուած է Հայաստանի հանրապետութեան սփիւռքի նախարար[4]։
- 16 Յունիս 2012-ին Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրով վերանշանակուած է Հայաստանի հանրապետութեան սփիւռքի նախարար։
- 8 Մայիս 2013-ին Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրով վերանշանակուած է Հայաստանի հանրապետութեան սփիւռքի նախարար[5]։
- 23 Ապրիլ 2014-ին Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրով վերանշանակուած է Հայաստանի հանրապետութեան սփիւռքի նախարար[6]։
- 27 Սեպտեմբեր 2016-ին Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրամանագրով վերանշանակուած է Հայաստանի հանրապետութեան սփիւռքի նախարար:
Հեղինակ է 6 գիրքի եւ 40-է աւելի գիտական աշխատութիւններու։
Հայաստան Համահայկական Հիմնադրամի եւ շարք մը այլ հիմնադրամներու հոգաբարձուներու խորհուրդի անդամ է, Հայ-ամերիկեան առողջութեան կեդրոնի համահիմնադիր, Հայ Կանանց Միջազգային Միութեան նախագահ, ԵՊՀ-ի, ԵԲՀ-ի խորհուրդներու անդամ, ԳՊՀ-ի խորհուրդի նախագահ։ Ստեղծած է երիտասարդական խորհրդարանը։ Կը դասաւանդէ Հայաստանի Հանրապետութեան պետական կառավարման ակադեմիային եւ Գաւառի պետական համալսարանին մէջ։
Մրցանակներ եւ պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ճանչցուած է տարուայ լաւագոյն կին, տարուայ լաւագոյն պատգամաւոր, լաւագոյն քաղաքական գործիչ
- 2008-ին Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանի դիւանագիտական աստիճան
- «Պատուոյ նշան» շքանշան
- «Արժանիքի համար» շքանշան
- 2011-ին Մխիթար Գոշի մետալ[7]
- 2015-ին «Հայրենիքին մատուցած ծառայութիւններուն համար» 2-րդ աստիճանի մետալ[8]
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Հրանուշ Յակոբեանը Էտման Այվազեանին կը պարգեւատրէ «Արշիլ Գորկի»-ի մետալով
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ ՅԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԻՏՈՒԹԵԱՆ, ԿՐԹՈՒԹԵԱՆ, ՄՇԱԿՈՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ ԵՒ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հ. Յակոբեանին Հայաստանի հանրապետութեան արտաքին գործերու նախարարութեան սփիւռքի հետ կապերու պետական կոմիտէի նախագահ նշանակուելուն մասին[permanent dead link]
- ↑ Հ. Յակոբեանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերու նախարարութեան սփիւռքի հետ կապերու պետական կոմիտէի նախագահի պաշտօնը լրացնելուն մասին[permanent dead link]
- ↑ Հ. Յակոբեանին Հայաստանի հանրապետութեան սփիւռքի նախարար նշանակուելուն մասին[permanent dead link]
- ↑ Հ. Յակոբեանին Հայաստանի հանրապետութեան սփիւռքի նախարար նշանակուելուն մասին[permanent dead link]
- ↑ Հ. ՅԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿՈՒԵԼՈՒՆ ՄԱՍԻՆ[permanent dead link]
- ↑ Հայաստանի հանրապետութեան մետալներով պարգեւատրելուն մասին[permanent dead link]
- ↑ Հ. Հ. ՅԱԿՈԲԵԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵՏԱԼՈՎ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒԵԼՈՒՆ ՄԱՍԻՆ[permanent dead link]