Կապոյտ (գոյն)
Արտաքին տեսք
(Վերայղուած է Կապոյտ (գոյն, արեւմտահայերէն)-էն)
Կապոյտ | |
---|---|
Գունային կոորդինատներ | |
Hex եռյակ | #0000FF |
sRGBB (r, g, b) | (0, 0, 255) |
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ) |
Կապոյտ[1], լոյսի երեք հիմնական գոյներէն (կարմիր, կանաչ, կապոյտ, անգլերէն՝ RGB ) մին: Կը գտնուի տեսանելի լոյսին ալիքներու երկարութեան 440÷520 նանոմեթր տիրոյթին մէջ:
- Կապոյտը երկինքին եւ ծովուն գոյնն է: Կապոյտ է նաեւ շափիւղայ քարը:
- Գոյներու սփէքթրին մէջ կը գտնուի կանաչին եւ մանիշակագոյնին միջեւ:
Մեր Շուրջի Կապոյտը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ապակեայ բաժակ
-
Ճինզ հագուստ
-
Շափիւղայ
-
Լազուրիթ
-
Հիտրանթ
Մշակոյթին Մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ապակեգործութեան մէջ կապոյտը կը ստացուի կոբաղդ աւելցնելով
- «Կապոյտ Մօրուս» (ֆրանսերէն՝ La Barbe bleue)` ֆրանսացի գրող Շարլ Փէրրոյի հեքիաթը, որ հրատարակուած է 1697 թուականին եւ կը պատմէ խանդոտ ամուսինի մը մասին:
- «Կապոյտ Խաչ» (անգլերէն՝ Blue Cross)` անասնաբոյժներու միաւորում
- Ուիքիբետիային մէջ կապոյտով կը նշուին արդէն գրուած յօդուածները
- Կապոյտ կէտը ներկայիս ամենախոշոր կենդանին է, որուն երկարութիւնը կը հասնի 33 մեթրի, իսկ ծանրութիւնը կ'անցնի 150 թոնը
- Պաշտօնական փաստաթուղթերուն մէջ ստորագրութիւնները կը կատարուին կապոյտ գրիչով
- Կապոյտ են երթեւեկի թելադրող նշանները
- «Հայկական քարը» (լատ.՝ Lapis armenus, անգլերէն՝ Armenian stone) միջին դարուն Եւրոպայի մէջ jայտնի կապոյտ գոյնի կիսաթանկարժէք հանքանիւթ մըն է: Encyclopedia Perthensis-ը 1816-ին կը նշէ, որ հայկական քարը «հինէն բերուած է Հայաստանէն, սակայն այժմ կայ նաեւ Գերմանիոյ մէջ»[2]
Բոյսեր Եւ Կենդանիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Հապալաս
-
Տերեփուկ
-
Անէմոն
-
Կապոյտ ճայ
-
Ալկիոն
-
Նիակարա ջրվէժին մօտի թիթեռ
-
Ծառի գորտ
-
Սունկ
Երկրամասերու Եւ Երկիրներու Դրօշակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կապոյտը կարգ մը երկիրներու (նմանապէս՝ Սքոթլանտի, որ Միացեալ Թագաւորութեան մաս կը կազմէ), դրօշակներուն հիմնակական գոյնը կը հանդիսանայ:
-
Քեպեք՝ ֆրանսական զինաբանական շուշաններով
-
Սքովտիա՝ Սբ. Գէորգի խաչով
-
Յունաստան՝ յունական խաչով
-
Ֆինլանտա՝ հիւսիսային խաչով
-
Իսրայէլ՝ Դաւիթին աստղով
- Կապոյտը՝ կարմիրին եւ ճերմակին հետ միասին կը հանդիսանայ անգլո-սաքսերու գոյն մը: Այդ երեք գոյներով կազմուած են Միացեալ Թագաւորութեան եւ Միացեալ Նահանգներու դրօշները՝
- Կապոյտով եւ ոսկեգոյնով դրօշներ՝
-
«Արեւմտեան Հայաստան» կազմակերպութիւն
-
Պոսնիա եւ Հերցեկովինա
Տէ՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Armenian stone (անգլերէն)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Կապոյտ» գոյնին ստուգաբանութիւնը նայէ հոս՝
- ↑ Encyclopaedia Perthensis (1816)։ Encyclopaedia Perthensis; or, Universal dictionary of Knowledge; Supp.։ էջ 526
|