Կապոյտ (գոյն)
Կապոյտ | |
---|---|
![]() | |
Գունային կոորդինատներ | |
Hex եռյակ | #0000FF |
sRGBB (r, g, b) | (0, 0, 255) |
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ) |


Կապոյտ[1], լոյսի երեք հիմնական գոյներէն (կարմիր, կանաչ, կապոյտ, անգլերէն՝ RGB ) մին: Կը գտնուի տէսանելի լոյսին ալիքներու երկարութեան 440÷520 նանոմեթր տիրոյթին մէջ:
- Կապոյտը երկինքին եւ ծովուն գոյնն է: Կապոյտ է նաեւ շափիւղայ քարը:
- Գոյներու սփէքթրին մէջ կը գտնուի կանաչին եւ մանիշակագոյնին միջեւ:
Մեր Շուրջին Կապոյտը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
-
Ապակէայ բաժակ
-
Ճինսեայ հագուստ
-
Շափիւղայ
-
Լազուրիթ
-
Հիտրանթ
Մշակոյթին Մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Ապակեգործութեան մէջ կապոյտը կը ստացուի կոբաղդ աւելցնելով
- «Կապոյտ Մօրուս» (ֆրանսերէն՝ La Barbe bleue)` ֆրանսացի գրող Շարլ Փէրրոյի հեքիաթը, որ հրատարակուած է 1697 թուականին եւ կը պատմէ խանդօտ ամուսինի մը մասին:
- «Կապոյտ Խաչ» (անգլերէն՝ Blue Cross)` անասնաբոյժներու միաւորում
- Ուիքիբետիային մէջ կապոյտով կը նշուին արդէն գրուած յօդուածները
- Կապոյտ կետը ներկայիս ամենախոշոր կենդանին է, որուն երկարութիւնը կը հասնէ 33 մեթրի, իսկ քաշը կ'անցնե 150 թոննայէն
- Պաշտօնական փաստաթղթերուն մէջ ստորագրութիւնները կ'արուին կապոյտ գրիչով
- Կապոյտ են երթեւեկի թելադրող նշանները
- «Հայկական քարը» (լատ.՝ Lapis armenus, անգլերէն՝ Armenian stone) Միջին Դարուն Եւրոպային մէջ jայտնի կապոյտ գոյնի կիսաթանկարժէք հանքանիւթ մըն է: Encyclopedia Perthensis-ը 1816-ին կը նշէ, որ Հայկական քարը «հնուց բերուած է Հայաստանէն, սակայն, այժմ կայ նաեւ Գերմանիո մէջ»[2]
Բոյսեր Եւ Կենդանիներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
-
Հապալաս
-
Տէրեփուկ
-
Անէմոն
-
-
Կապոյտ ճայ
-
Ալկիոն
-
Նիակարա ջրվէժին մօտի թիթեռ
-
Ծառի գորտ
-
Սունկ
Երկրամասերու Եւ Երկիրներու Դրօշակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Կապոյտը կարգ մը երկիրներու (նմանապէս՝ Սքոթլանտի, որ Միացեալ Թագաւորութեան մաս կը կազմէ), դրօշակներու հիմնակական գոյնը կը հանդիսանայ:
-
Քեպեք՝ ֆրանսական զինաբանական շուշաններով
-
Սքովտիա՝ Սբ. Գէորգի խաչով
-
Յունաստան՝ յունական խաչով
-
Ֆինլանտա՝ հիւսիսային խաչով
-
Իսրայէլ՝ Դաւիթին աստղով
- Կապոյտը՝ կարմիրին եւ ճերմակին հետ միասին կը հանդիսանայ անգլո-սաքսերու գոյն մը: Այդ երեք գոյներաւ կազմուած են Միացեալ Թագաւորութեան եւ Միացեալ Նահանգներու դրօշները՝
- Կապոյտով եւ ոսկեգոյնով դրօշներ՝
-
«Արեւմտեան Հայաստան» կազմակերպութիւն
-
Պոսնիա եւ Հերցեկովինա
Տէ՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Armenian stone (անգլերէն)
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ «Կապոյտ» գոյնին ստուգաբանութիւնը նայէ հոս՝
- ↑ Encyclopaedia Perthensis (1816)։ Encyclopaedia Perthensis; or, Universal dictionary of Knowledge; Supp.։ էջ 526
|