Մանիշակագոյն
Մանիշակագոյն | |
---|---|
Գունային կոորդինատներ | |
Hex եռյակ | #8F00FF |
sRGBB (r, g, b) | (255, 128, 0) |
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ) |
Մանիշաւուն (RYB) | |
---|---|
Գունային կոորդինատներ | |
Hex եռյակ | #8601AF |
sRGBB (r, g, b) | (255, 128, 0) |
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ) |
Մանիշակագոյն անունը կուգայ մանուշակ վարդէն։ Ալիքին հասակը 380-420 նանոմեդր է:
Մանշաւունը ամենէն կարճ յաճախականութեան գոյնն է, որ կրնայ տեսնիլ մարդուն աչքը: Անորեն յետոյ կուգայ անդրամանիշակագոյն, որը տեսանելի չէ մարդուն աչքին: Անդրամանիշագոյնին ալիքները աւելի կարճ են, քան՝ մանիշակագոյնինը, սակայն աւելի երկար են, քան՝ Ռեոնթկէնի եւ կամմա-ճառագայթներու ալիքները:
- Մանուշակ ծաղիկին եւ ամէթիսդ քարին գոյնն է:
Գոյնին Անունը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մանիշակագոյն անունը կուգայ մանուշակ (մանիշակ, մանաւշակ)[1] ծաղիկի անունէն, որը պահլավերէնէ ծագած է եւ պարսկերէնին ու ասորերէնին միջոցաւ հայերէնին հասած է: Նույն ծագումն ունէ գոյնին ազրպէյճաներէն անունը՝ bənövşəyi [պեանէօվշէայի] Եւրոպական գրեթէ բոլոր լեզուներուն մէջ մեջ սա գոյնն իր անունն ստացած է ղաթիներէն մանուշակ ծաղկի viola անունէն: Ռուսերէնի մէջ այս նոյն անունի ձեւափոխուած տարբերակը կը գործածուի՝ фиолетовый [ֆիալեթըվիյ]:
Վրացերէնին մէջ գոյնի անունի կազմուածքը նման է հայերէնին՝ იისფერი [իիսփէրի]՝ մանուշակի գոյն:
Նշանակութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Միջին Դարու Եւրոպային մէջ մարդիկ մանիշակագոյն կը հագնէին այն պարագային, երբ թագաւոր մը, կամ անոր ընտանիքի որեւէ անդամ կը մահանար
- Անգլիական Deep Purple խումբին անունը կը նշանակէ՝ Մուգ մանիշակագոյն:
- Մանիշակագույնին երանգներէն են՝
- բոսոր
- ծիրանի
- Անգլերէնին մէջ մանիշակագոյնին կը համապատասխանին երկու գոյներ՝ violet եւ purple
Մեր Շուրջին Մանիշակագոյնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Գոյնն իր անունն ստացած է Մանուշակ ծաղիկէն
-
Սիրունպտուղ
-
Թուրակոյ
-
Մանկանի փոշի
-
Թայլանտական սմբուկ
-
Ամէթիստ
Ստացումը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մանիշակագոյնը Կրօնքին Մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մանիշակագոյնը կը պատկանի Հայ Առաքելական ու նաեւ՝ Անկլիքանական եկեղեցիներուն
-
Հայ Առաքելական եկեղեցւոյ խորհրդանշանը
-
Բողոքականութեան խաչը
-
Անկլիքանական եկեղեցւոյ սպասաւոր
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայերէն Արմատական Բառարան; Հր. Աճառեան; Ե.1926 [1]