Խոսրով Ա.
Խոսրով Ա. | |
---|---|
Ծնած է | անյայտ |
Մահացած է | 217 |
Ազգութիւն | Հայաստան |
Մասնագիտութիւն | գերիշխան |
Վարած պաշտօններ | Հայոց արքայ[1] |
Ծնողներ | հայր՝ Վաղարշ Բ. |
Երեխաներ | Տրդատ Բ. |
Խոսրով Ա Մեծ, Քաջ (ծն.թ. անյայտ– 252), Մեծ Հայքի Արշակունի թագաւոր 211 թ.-էն: Յաջորդած է հօրը՝ Վաղարշ Բ-ին: Խոսրովի գահակալման տարիները վիճելի են պատմագիտութեան մէջ: Գահակալման սկիզբը Խոսրով անցած է Կովկասեան լեռները, պատժած է խազրաց եւ բասլաց ցեղերը, ապահոված՝ պետութեան հիւսիսային սահմանները: Պաշտպանելով քրմական դաու շահերը՝ հալածած է քրիստոնէական համայնքները: 215 թ.-ին Հռոմի հետ բարեկամանալու նպատակով այցելած է Կարակալա կայսրին, սակայն ձերբակալուած է: Կարակալայի արարքը հռոմէացիներու դէմ հանած է հայոց բանակը եւ ան հարկադրուած՝ ազատած է Խոսրովին: 216 թ.-ին Խոսրով պարթեւաց զինակցութեամբ յաղթած է, վերստին նուաճումներու ելած Կարակալային:
Իրանի մէջ պարթեւ Արշակունիներու դէմ Սասանեաններու մղած գահակալական կռիւներու ժամանակ, Խոսրով պաշտպանած է Արտաւան V Արշակունիին: Արտաւանի պարտութենէն ետք Խոսրով գլխաւորած է հակասասանեան ուժերու պայքարը Արտաշիր I-ի դէմ: Աքեմենեան աշխարհակալութիւնը վերականգնելու մտադրութեամբ 230 թ.-ին պարսկական բանակը մտած է հայոց Միջագետք եւ հռոմէացի Ասորիք` պատերազմ սկսելով Հայաստանի եւ Հռոմի դէմ: Խոսրովը Հռոմի կայսր Ալեքսանտր Սեւերոսի դաշնակցութեամբ 232 թ.-ի գարնան յաղթած է պարսկական զօրքերուն եւ կասեցուցած՝ անոնց յառաջխաղացքը: Ըստ աւանդական պատմութեան, Արտաշիրի դէմ յաղթական պատերազմի առթիւ, Խոսրով Ատրպատականի մէջ հիմնած է Դավրէժ (այժմ` Թաւրիզ) քաղաքը: Այնուհետեւ շուրջ 10 տարի (234 - 245) կռուած է Սասանեաններուն դէմ եւ պաշտպանած է երկրի սահմանները: Խոսրովը զոհ դարձած է պարսից (հաւանօրէն Արտաշիր I-ի որդիի՝ հայոց դրածոյ թագաւոր Որմիզդ-արտաշիրի) կազմակերպած դաւադրութեան:
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Թ., 1909
- Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, Ե., 1968
- Յովսէպոս Փլավիոս, Դիոն Կասսիոս, Ե., 1976, (Օտար աղբիւրները հայերու եւ Հայաստանի մասին, 9. Հին յունական աղբիւրներ, 1)
- Մանանդեան Հ., Քննական տեսութիւն հայ ժողովուրդի պատմութեան, հ. 2, մաս 1, Ե., 1957