Լիխթընշթայն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լիխթընշթայն | |||||
գերմաներէն՝ Liechtenstein գերմաներէն՝ Fürstentum Liechtenstein | |||||
| |||||
Երկիր | Լիխթընշթայն | ||||
Ներքին բաժանում | Ռուգգել?, Շելենբերգ?, Գամպրին?, Աշեն?, Mauren?, Շան (Լիխտենշտայն)?, Պլանկեն?, Վատուզ, Triesenberg?, Triesen? եւ Balzers? | ||||
Prime Minister of Liechtenstein? | Daniel Risch? | ||||
Օրէնսդրական մարմին | Լիխթընշթայնի Խորհրդարան | ||||
Հիմնադրուած է՝ | 12 Յուլիս 1806 | ||||
Տարածութիւն | 160 քմ² | ||||
Պաշտօնական լեզու | գերմաներէն | ||||
Բնակչութիւն | 37 922 մարդ (2017)[1] | ||||
Կը գտնուի ափին | Ռայն գետ | ||||
Ժամային գօտի | UTC+1 | ||||
Փոստային ցուցանիշ | 9485–9498 | ||||
Շրջագայութեան պետ-համարագիր | FL[2] | ||||
Անուանուած է | Լիխտենշտայնի արքայատոհմ? | ||||
Պաշտօնական կայքէջ | liechtenstein.li(գերմ.) | ||||
Լիխթընշթայն կենդրոնական եւրոպայի Ալփեան լեռնաշղթայի մէջ գտնուող իշխանութիւն մըն է: Ան աշխարհի վեցերորդ ամենափոքր երկիրն է եւ Ուզպեքիստանէ զատ երկրորդ երկիրը, որ սահմանափակուած է երկիրներու միջեւ, որոնք դէպի ծով ելք չունին:[3] Սահմաններն են՝ արեւելքէն՝ Աւստրիա, հարաւէն եւ արեւմուտքէն՝ Զուիցերիա: Մայրաքաղաքը Վատուց կարեւոր տնտեսական կենդրոն է:
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դիրք եւ տարածութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիխթընշթայն կը գտնուի կենդրոնական եւրոպայի հարաւ-արեւմտեան շրջանը: Անոր սահմանակից երկիրներն են՝ առեւելքէն՝ Աւստրիան, հարաւէն եւ արեւմուտքէն՝ Զուիցերիան:[4] Անոր սահմանները բնական սահմաններէ ալ կը բաղկանան՝ Առեւմտեան սահմանը Զուիցերիոյ հետ կը համապատասխանի Ռայն գետի հոսանքի հետ, իսկ արեւմուտքէն՝ Աւստրիոյ Ալփեան լեռնաշխթայի հետ:[5]
Լիխթընշթայնը մօտ 160.5 ք. քմ. տարածութեամբ եւրոպայի չորորդ եւ աշխարհի վեցերորդ ամենափոքր երկիրկն է:[6] Լիխթընշթայնը եւ Ուզպէքիսդանը միակ երկիրներն են, որոնք շրչապատուած են երկիրներէ, որոնք դէպի ծով ելք չունին:
Մակերեւոյթ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիխթընշթայնը բաժնուած է երկու մասի՝ Հիւսիսային (Oberland՝ «վերին» երկիր), որ մեծամասնութեամբ կը բաղկանայ դաշտերէ, եւ Հարաւային (Unterland՝ «ստորին» երկիր), որ կը բաղկանայ լեռներէ, հատկապէս՝ Ալփեան լեռնաշխթան:
Ժողովրդագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիխթընշթայնի բնակչութիւնը, ըստ 2019-ի մարդահամարի, կը բաղկանայ 38557 բնակիչներէ, որմէ 66,1 % Լիխթընշթայնցի են: Ժողովրդի 19,4 % կու գան գերմանախօս երկիրներէ (9,7 % Զուիցերիայէն, 5,8 % Գերմանիայէն, 3,9 % Աւստրիայէն), իսկ մնացած 14,5 % կու գան մօտաւոր 90 այլ երկրներէ:[7]
Լեզու
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիխթընշթայնի պաշտօնական լեզուն գերմաներէնն է: Խօսակցութիւնը սակայն կ'ընթանայ Լիխթընշթայնի տարբեր բարբառներով, որոնք գերմաներէնէն կը տարբերին իրենց հնչումներով:[8]
Կրօնք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կաթողիկէ եկեղեցին Լիխթընշթայնի ազգային եկեղեցին է: 2015-ի մարդահամարի համաձայն, ժողովուրդի 73,4 % կաթողիկէ էին, 8,2 % բողոքական, 7 % անկրօն, 5,9 % իսլամ, 2,3 % այլ հաւատքի պատկանող էին, իսկ 3,3 % իրենց կրոնքի մասին տեղեկութիւն չտուին:[9]
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նախապատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիխթընշթայնի մէջ հնագիտական գիւտերը կը փաստեն, թէ մարդիկ այս տարածքի վրայ 5000 թ. ք.ա. բնակած են: Ք.ա. 15թ. Հռոմէական կայսրութիւնը գրաւեց «Ռաէդիա» տարածաշրջանը, որուն մէջ կար նաեւ այսօրուայ Լիխթընշթայնը:[10] Հռոմէացիները շինեցին Պրեկենցէն Միլանօ մայրուղի մը, որ կ'անցներ Լիխթընշթայնի մէջէ: Այս պատճառով, մարդիկ սկսան տեղափոխուիլ այս մայրուղիի շրջակայքը եւ հիմնեցին ագարակներ եւ փերթեր:
Միջնադարեան շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հռոմէական կայսրութեան անկումէն ետք, ալեմաննական ցեղեր սկսան գաղթել դէպի այս տարածաշրջան: 8րդ դարուն Լիխթընշթայն կը պատկաներ Ֆրանքական թագաւորութեան, իսկ 10րդ դարու՝ Գերմանական ազգի Սրբազան Հռոմէական կայսրութեան: 1342թ Վատուցի կոմսութիւնը հիմնուեցաւ:
Իշխանութեան ստեղծումը եւ անկախութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վատուցի վերջին կոմսը եղաւ Ֆերտինանտ Քարլ ֆոն Հոհընեմս: Անոր իշխանութեան տակ տեղի ունեցան վհուկներու հետապնդումներ, որտեղ 100է աւելի վհուկներ տարբեր ձեւերով սպաննուեցան: Ասկէ բացի, Հոհընէմս պարտքեր գոցելու համար, 1712-ին ծախեց Վատուցի եւ Շէլընպէրկի (Ներկայիս Լիխթընշթայնի հիւսիսային մասը գտնուող) կոմսերը Յոհան Ադամ իշխանին: Յոհան կը պատկաներ «Լիխթընշթայնըր» իշխանական ընտանիքին, որոնց ծաքումը Ստորին Աւստրիայէն էր:[11] 1719թ գերմանիոյ կայսեր Քարլ 6.-ի հրամանով, Յոհան Ադամ միացուց այս երկու կոմսերը եւ զայն կոչեց իր իշխանական ընտանիքի անունով Լիխթընշթայն: Այսպիսով, Յոհան Ադամ դարձաւ Լիխթընշթայնի անուանակոչը եւ անոր առաջին իշխանը:
Պատմութեան ընթացքին, Լիխթընշթայն շատ ատեն կը դառնար օտար երկիրներու մարտադաշտ: Նափոլէոնի պատերազմներու ատեն, Լիխթընշթայն կը գրաւուի ֆրանսական զօրքի կողմէ: 1806 Նափոլէոն կը ստեղծէ Ռայնի դաշնագիրը եւ կ'ընդգրկէ Լիխթընշթայնը դաշնագրի միւս 16 անդամներու հետ: Այս ձեւով Լիխթընշթայն առաջին անգամ ըլլալով կը դառնայ անկախ: 1814-1815 տեւող Վիեննայի համաժողովի ընթացքին, Լիխթընշթայնը կ'ընդունուի իբր ազատ իշխանութիւն եւ մաս կը կազմէ նոր հիմնուած Գերմանական Դաշնակցութեան մէջ:[12]
Լիխթընշթայն գերմանական դաշնակցութեան մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գերմանական դաշնակցութեան նպատակը Սրբազան Հռոմէական կայսրութեան պայմաններու վերադառնալն էր: Այս դաշնակցութեան պայմաններէն մէկն էր, որ բոլոր 41 անդամները իրենց օրենագիրերը ունենան: Այսպիսով Լիխթընշթայն ունեցաւ իր առաջին օրենագիրը: Սակայն այս օրենագիրը խորհրդարանին կամ այլ ժողովրդավար մարմիններու ոեւէ ուժ չէր տար: Իշխանը ունէր ամբողջական քաղաքական ուժ եւ իրաւունքներ:
Շրջակայ շրջանները հետզհետէ կը դառնային ազատամիտ եւ ռամկավար շարժումներու կեդրոններ: Ոգեւորուած ասկէ, Փեթըր Քաիզըր, Լիխթընշթայնի մէջ ուսուցիչ, 1848-ին մղեց խաղաղ յեղափոխութիւն մը, որուն նպատակն էր վերափոխել օրենագիրը, աւելցնելու համար ժողովրդավար խորհրդարան մը իբր կառավարական ուժ:[13] Իշխանը ընդունեց ժողովրդի առաջարկը, եւ Լիխթընշթայն ունեցաւ իր առաջին սահմանադրական օրենագիրը: Այս օրենագրի արարքը երկար չդիմացաւ: Գերմանական դաշնակցութեան եւ իշխանի որոշումով, 1852-ին Լիխթընշթայն վերադարձաւ իր հին օրենագրին:[13]
Լիխթընշթայն սկսաւ մշակել լաւ յարաբերութիւններ Աւստրիոյ հետ, եւ 1852-ին ստորագրեցին մաքսային դաշնագիր:[12] Այս մէկը տնտեսական վիճակը մեծապէս բարելաւեց:
1862 վերստին օրէնսդրական փոփոխութիւններ տեղի ունեցան: Լիխթընշթայնի իշխանը միակ կառավարական ուժը չէր, այլ նաեւ ժողովրդավար խորհրդարանը: Այս Օրենագիրը Լիխթընշթայնը փոխանցեց բացարձակապետութենէն դէպի սահմանադրական իշխանութիւն:[14]
Լիխթընշթայնի ազգային բանակը տնտեսական պատճառներով կը դադրեցնէ իր գործողութիւնները եւ մինչեւ այսօր Լիխթընշթայն կը մնայ առանց բանակի:
Առաջին համաշխարհային պատերազմ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Լիխթընշթայն մնաց չէզոք: Մինչ այդ անոր տնտեսութիւնը կապուած էր Աւստրիոյ հետ: Այդ պատճառով, Լիխթընշթայնի անգործութիւնը եւ սովը հետզհետէ կը բարձրանար: Երբ պատերազմը վերջացաւ, ան լուծեց իր մաքսային դաշնագիր Աւստրիոյ հետ:[15]
Բարեկամութիւն Զուիցերիոյ հետ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1919 Լիխթընշթայն բոլորովին անջատեց ինքզինքը Աւստրիայէն եւ դարձաւ դէպի Զուիցերիա: Դրամը՝ Աւստրիական «Քրոնէ»-ն, փոխարինեց Զուիցերիական «Ֆրանք»-ով: Նաեւ կնքեցին մաքսային դաշինք, որ մինչեւ այսօր կը գործադրուի:[16]
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկրորդ համաշխարհային պատերազմին Լիխթընշթայն քուէարկութենէ ետք նորէն մնաց չէզոք: Վախ կար, որ Հիթլըր զայն երրորդ Գերմանական Կայսրութեան մէջ ընդգրկէ, սակայն Զուիցերիոյ հետ մօտեցումը եւ ռազմագիտական անպատեհ դիրքը չթոյլադրեց այդ մէկը:[17]
1945-Այսօր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համաշխարհային երկրորդ պատերազմէն ետք, Լիխթընշթայնի տնտեսութիւնը այնքան զարգացաւ, որ ան դարձաւ ճարտարարուեստական կեդրոն: Լիխթընշթայնի մաս կը կազմէ հետեւեալ կազմակերպութիւններուն՝
- Եւրոպայի Անվտանգութեան եւ Համագործակցութեան Կազմակերպութիւն (ԵԱՀԿ) 1975
- Եւրոպայի Խորհրդարան 1978
- Միացեալ Ազգերու Կազմակերպութիւն1990
- Եւրոպական ազատ առեւտուրի միութիւն 1991
- Եւրոպական տնտեսական շրջան 1995
- Շէնկէնեան համաձայնութիւն 2011[15]
Քաղաքականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարաւարութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիխթընշթայն սահմանադրական եւ ժառանգական իշխանութիւն մըն է, որ կը գործէ ռամկավարական հիմի վրայ:[18] Այսինքն Լիխթընշթայն իշխան մը եւ ժողովուրդէն ընտրուած մարմիններ ունի: երկրի օրինական հիմը 1921-ի օրինագիրքն է:
Իշխան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիխթընշթայնի իշխանը երկրի բարցրաստիճան անձն է: Ան ունի ոչ միայն ներկայացչական պաշտօններ, այլ նաեւ ունի խորհրդարանը գահակալելու, խորհրդարանի անդամները հաստատել եւ ժողովուրդէն ընտրուած օրենքներ վերցնելու իրաւունքները: Ներկայիս Լիխթընշթայնի իշխանը Հանս Ադամ Բ է, անոր փոխը եւ միէւնոյն ժամանակ ժարանքորդը՝ անոր աւագ որդին՝ Ալօիս:
Օրէնսդիր մարմին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիխթընշթայնի օրենսդիր մարմինի մաս կը կազմէն իշխանը եւ խորհրդարանը: Խորհրդարանը կը բաղկանայ 25 անդամներէ, որոնք ամեն չորս տարին ժողովրդի կողմէ կ'ընտրուին:[19] Օրենքները փոփոխութեան կ'ենթարկուին խորհրդարանի առաջարկով եւ անոր որոշումով, իսկ նոր օրենքները կը վաւերացուին, երբ իշխանը եւ վարչապետը (նայէ՝ գործադիր մարմին) ստորագրէն:
2021-ի խորհրդարանական ընտրութիւններէ ետք, ներկայիս խորհրդարանին մաս կը կազմէն չորս կուսակցութիւններ՝
- Հայրենական Միութիւն, ՀՄ (Vaterländische Union, VU)՝ 10 նիստ
- Յառաջդիմող Քաղաքական Կուսակցութիւն, ՅՔԿ (Fortschrittliche Bürgerpartei, FBP)՝ 10 նիստ
- Ազատ Ձանկ, ԱՁ (Freie Liste, FL)՝ 3 նիստ
- Ռամկավարներ Լիխթընշթայնի, ՌԼ (Demokraten pro Lichtenstein, DPL)՝ 2 նիստ[20]
Գործադիր մարմին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիխթընշթայնի գործադիր մարմինը կը բաղկանայ հինք անձերէ՝ Վարչապետը եւ չորս նախարարներ: Այս կազմը հանցն կ'առնէ հինք նախարարութիւնները՝ Արտաքին գործոց, ներքին գործոց, համայնութեան, «ինֆրասթրուքթուրի» եւ տնտեսութեան նախարարութիւններ: Այլ նախարարութիւններ, ինչպես դաստիարակնչական, միջավայրի եւ մշակույթի, մաս կը կազմէն այդ հինք նախարարութիւններուն:
Գործադիր մարմինը օրենսդիր մարմնի եւ իշխանի կողմէ կ'ընտրուի եւ կը գործէ չորս տարիներ: 25 Մարտ 2021-ին կառավարութեան հանցն առին հետեւեալ անդամները՝
- Տանիէլ Ռիշ, ՀՄ
- Սապինէ Մօնաունի, ՅՔԿ
- Կրազիէլլա Մարօք-Վախդըր, ՀՄ
- Տօմինիք Հասլըր, ՀՄ
- Մանուէլ ֆրիք, ՅՔԿ[21]
Դատողական մարմին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դատողական մարմինը իշխանաական բարցրագոյն դատարանն է, որ կը բաղկանայ հինգ դատաւորներէ:[22]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ Nationalencyklopedin — 1999.
- ↑ wikiwissen (2018-12-19)։ «Was haben Usbekistan und Liechtenstein gemeinsam?»։ Wikiwissen (de-DE)։ արտագրուած է՝ 2021-03-26
- ↑ https://www.laender-lexikon.de/Liechtenstein
- ↑ https://www.llv.li/files/as/jahrbuch-2016.pdf
- ↑ «Fakten – Fürstentum Liechtenstein»։ www.liechtenstein.li։ արտագրուած է՝ 2021-03-26
- ↑ «Bevölkerung, Demografie, Sprache, Religion – Fürstentum Liechtenstein»։ www.liechtenstein.li։ արտագրուած է՝ 2021-03-26
- ↑ «Landessprache, Sprache, Dialekt, Umgangssprache – Fürstentum Liechtenstein»։ www.liechtenstein.li։ արտագրուած է՝ 2021-03-26
- ↑ https://www.llv.li/files/as/volkszaehlung2015-band1.pdf էջ 22
- ↑ «Rätien – Historisches Lexikon»։ historisches-lexikon.li (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-03-26
- ↑ https://www.laender-lexikon.de/Liechtenstein_Geschichte
- ↑ 12,0 12,1 «Geschichte, Entstehung – Fürstentum Liechtenstein»։ www.liechtenstein.li։ արտագրուած է՝ 2021-03-26
- ↑ 13,0 13,1 «Fürst und Volk - Eine liechtensteinische Staatskunde»։ www.fuerstundvolk.li։ արտագրուած է՝ 2021-03-26
- ↑ «Fürst und Volk - Eine liechtensteinische Staatskunde»։ www.fuerstundvolk.li։ արտագրուած է՝ 2021-03-26
- ↑ 15,0 15,1 «Geschichte, Entwicklung, Zollvertrag, Nachkriegszeit – Fürstentum Liechtenstein»։ www.liechtenstein.li։ արտագրուած է՝ 2021-03-26
- ↑ «Geld – Historisches Lexikon»։ historisches-lexikon.li (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-03-26
- ↑ «Zweiter Weltkrieg – Historisches Lexikon»։ historisches-lexikon.li (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-03-26
- ↑ «Staatsform, Verfassung, Liechtenstein, Fürstentum, Erbmonarchie – Fürstentum Liechtenstein»։ www.liechtenstein.li։ արտագրուած է՝ 2021-03-26
- ↑ «Liechtensteiner Parlament, Landtag, liechtensteinische Parteien – Fürstentum Liechtenstein»։ www.liechtenstein.li։ արտագրուած է՝ 2021-03-26
- ↑ «Landtagswahlen 2021 - Ergebnisse»։ www.landtagswahlen.li։ արտագրուած է՝ 2021-03-26
- ↑ «Regierungsmitglieder»։ www.regierung.li։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-04-17-ին։ արտագրուած է՝ 2021-03-26
- ↑ «Gerichte, Judikative, Gerichtshof – Fürstentum Liechtenstein»։ www.liechtenstein.li։ արտագրուած է՝ 2021-03-26