Լէօ
Լէօ | |
---|---|
| |
Ծնած է | 26 Ապրիլ (8 Մայիս) 1860 |
Ծննդավայր | Շուշի, Պաքուի նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 14 Նոյեմբեր 1932 (72 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Շուշիի Թեմական դպրոց |
Կոչում | փրոֆեսոր |
Երկեր/Գլխաւոր գործ | Անցեալից |
Մասնագիտութիւն | պատմաբան, գրագէտ, գրականագէտ, հրապարակախօս, Խմբագիր, արձակագիր, համալսարանի դասախօս |
Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Լէօ (Առաքել Գրիգոր Բաբախանեան) (26 Ապրիլ (8 Մայիս) 1860, Շուշի, Պաքուի նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 14 Նոյեմբեր 1932, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ պատմաբան, գրող, գրականագէտ, հրապարակախօս, ՀԽՍՀ գիտութիւններու եւ արուեստի հիմնարկի իսկական անդամ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1860-նի ապրիլի 26-ին, Շուշի (Արցախ)։ Հետեւած է Շուշիի Թեմական եւ Քաղաքային վերակազմեալ վարժարաններուն։ 1878 թուականին աւարտած է Շուշիի քաղաքային վերակազմեալ դպրոցը։ Շուշիի եւ Պաքուի մէջ աշխատած է իբրեւ նոտարային գրագիր, հեռագրիչ, «Արօր» տպարանի կառավարիչ։
Գրական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պատանեկան տարիներէն Լէոն աշխատակցած է «Մշակին» ձգելով պատմագիտական, գրական եւ հրապարակախօսական մեծ ժառանգութիւն, հայոց պատմութեան մեծահատոր գործեր եւ բազմաթիւ հրապարակախօսական յօդուածներ։
1877 թուականէն աշխատակցած է «Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր» եւ այլ պարբերականներու, տպագրած հարիւրաւոր քննադատ, յօդուածներ, վիպակներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրութիւններ։ Մինչեւ պատմագիտական իր աշխատութիւնները, Լէոն իր գրական գործունէութեան առաջին տաս
ամեակին զբաղած է գրական–հրապարակախօսական աշխատանքներով, գրած է վէպեր, պատմուածքներ, վիպակներ որոնք յաջորդաբար լոյս տեսած են՝ Թիֆլիսի, Պաքուի, Շուշիի, Վենետիկի, Ս. Ղազարի եւ Պոլսոյ հայ մամուլի էջերուն մէջ[1]։
1906–1907 թուակններուն դասաւանդած է Էջմիածնի Գէորգեան ճեմարանէն ներս, ապա տեղափոխուախ է Թիֆլիս եւ նուիրուած գիտական աշխատանքի։
1924 թուականին Խորհրդային Հայաստանի կառավարութեան հրաուէրով ան Թիֆլիսէն եկած է Երեւան եւ աշխատանքի անցած իբրեւ Պետական համալսարանի աւագ դասախօս (ուր դասախօսած է հայոց պատմութիւն)։ Անոր դասախօսութիւնները տպագրուած են ձեռագիրի իրաւունքով եւ Յակոբ Մանանդեանի դասախօսութիւններուն հետ միասին դարձած հայոց պատմութեան համալսարանական առաջին դասագիրքերը։
ԵՊՀ-ի մէջ հայագիտական առարկաներու դասաւանդումը գիտական մակարդակի վրայ դնելու գործին մէջ Յակոբ Մանանդեանի, Մանուկ Աբեղեանի, Հրաչեայ Աճառեանի եւ ուրիշներու հետ միասին մեծ երախտիք ունի նաեւ Լէոն։
1925 թուականին Լէոյին շնորհուած է փրոֆէսորի կոչում։ Նոյն թուականին ան դարձած է ՀԽՍՀ գիտութեան եւ արուեստի հիմնարկի (1930 թուականէն՝ ՀԽՍՀ գիտութիւններու ինստիտուտ) իսկական անդամ։
Վախճանած է 1932-ի Նոյեմբեր 14-ին՝ Երեւան։
Լէոյի անունով Երեւանի մէջ անուանուած են դպրոց եւ փողոց։ Լէոյի պրոնզաձոյլ կիսանդրին կը գտնուի ԵՊՀ կեդրոնական մասնաշէնքի նախասրահին մէջ։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լէոյի յայտնի աշխատութիւնները՝
- «Հայոց պատմութիւն»
- «Անցեալից»
- «Թուրքահայ յեղափոխութեան գաղափարախօսութիւնը»
- «Հայկական տպագրութիւն»
- «Գրիգոր Արծրունի»
- «Ստեփանոս Նազարեան»
- «Ս. Մեսրոպ»
- «Խոջայական կապիտալ»
- «Պատմութիւն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի»
- «Վանի թագաւորութիւնը»
- «Հայոց հարցի վաւերագրերը»
Լէոի գեղարուեստական գործերէն են՝ «Ոսկու ժխորի մէջ» վիպակը եւ «Մելիքի աղջիկը» պատմավէպը, որ առաջին անգամ տպագրուած է «Մշակ» լրագիրի մէջ։
Գեղարուեստական ստեղծագործութիւնները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Սնապաշտութեան քուրմ», 1884 (պատմուածք)
- «Դարտամահ», 1890 (պատմուածք)
- «Արնագին», 1890 (պատմուածք)
- «Այծարածը», 1904 (պատմուածք)
- «Մի բուռը մոխիր», 1904 (պատմուածք)
- «Պանդուխտ», 1888 (պատմուածք)
- «Կորածները», 1889 (պատմուածք)
- «Ոսկու ժխորի մէջ», 1901 (պատմուածք)
- «Վահան Մասմիկոնեան», 1888 (պատմական զրոյց)
- «Սպանուած հայրը», 1891 (պատմական զրոյց)
- «Վերջին վէրքեր», 1891 (պատմական զրոյց)
- «Թաթախման գիշեր», 1892 (պատմական զրոյց)
- «Լեռնցիները», 1896 (պատմական զրոյց)
- «Մելիքի աղջիկը», 1898 (պատմա-աւանդական վէպ)
- «Վարդանանք», 1916 (թատերախաղ)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պետրոսեան, Հ., Հայ գիտնականներ, հրապարակախօսներ, ժուռնալիստներ, Երեւան, 1960, էջ 319-324։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ԱՆԻ-Լէօ՝ ելեկտրոնային գիրք
- Նորայր Սարուխանեան, Հայոց պատմութեան երախտաւորը Archived 2016-03-06 at the Wayback Machine.
- Լէօ՝ մեծ հայրենասէրը եւ քաղաքացին Archived 2010-11-16 at the Wayback Machine.
|
- 8 Մայիսի ծնունդներ
- 1860 ծնունդներ
- Շուշի ծնածներ
- 14 Նոյեմբերի մահեր
- 1932 մահեր
- Երեւան մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պատմաբաններ
- Հայ գրականագէտներ
- Հայ հրապարակախօսներ
- 19-րդ դարու արեւելահայ արձակագիրներ
- 20-րդ դարու արեւելահայ արձակագիրներ
- Հայ խմբագիրներ
- Հայ պատմագէտներ
- Հայ ուսուցիչներ
- Հայ գրողներ
- Գրողներ այբբենական կարգով